Նորություններ

ԲՈՐՍԱՅՈՒՄ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

02.06.2020

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 01.06.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում կայացել է Բանկի AMSWISB2CER2 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը, որի արդյունքում ամբողջապես տեղաբաշխվել է աճուրդի դրված 9,700 մլն ՀՀ դրամի անվանական արժեքով պարտատոմսները: Հատկանշական է, որ պահանջարկը գերազանցել է առաջարկին շուրջ 14%-ով, իսկ պարտատոմսերի միջին կշռված գինը նվազ է եղել կտրման գնից: Աճուրդի մանրամասները ներկայացված են ստորև.

Տեղաբաշխման աճուրդի արդյունքները`

  • • աճուրդի եղանակը` փակ աճուրդ
  • • աճուրդի ձևը` ստանդարտ
  • • որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցած Բորսայի անդամների թիվը` 2
  • • ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)` 11,171,311,382.00
  • • բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)` 9,785,311,382
  • • տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը (ՀՀ դրամ)` 50,000.0 ՀՀ դրամ
  • • տեղաբաշխված արժեթղթերի կտրման եկամտաբերությունը` 9%
  • • տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերությունը` 8.7790%
  • • տեղաբաշխման օրը` 01/06/2020

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերը նշված պարտատոմսերը թողարկվել է հետևյալ պայմաններով՝

  • • անվանական արժեքը՝ 50.000 ՀՀ դրամ,
  • • քանակը՝ 20.000 հատ,
  • • ընդհանուր ծավալը (անվանական)` 10 միլիարդ ՀՀ դրամ (ներառյալ 300,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով շուկա ստեղծողի կողմից գնման ենթակա ծավալը՝ 01.06.2020թ-ին կայանալիք աճուրդի ժամանակ ձևավորված միջին կշռված գնով):
  • • արժեկտրոնի դրույքը և վճարման պարբերականությունը՝ 9%, կիսամյակային:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչ օրս Արմսվիսբանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 11 թողարկում (7 թողարկում արտահայտված է ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով և 2-ը՝ եվրոյով), որի արդյունքում հավաքագրել է 41 մլն ԱՄՆ դոլարի, 8 մլրդ ՀՀ դրամի և 13 մլն եվրոյի չափով դրամական միջոցներ: Բանկի կողմից երեք թողարկում հաջողությամբ մարվել է:

Ներկայումս Բանկի պարտատոմսերի 8 թողարկում (4 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով և ընդհանուր ծավալը կազմում 31 մլն ԱՄՆ դոլար, 2-ը՝ ՀՀ դրամով՝ 8 մլրդ ՀՀ դրամ և 2-ը՝ եվրոյով՝ 13 մլն եվրո) գտնվում է շրջանառության մեջ և ցուցակված է Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:


Բոլոր Նորությունները