Նորություններ

ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎՐՈՅՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

28.09.2020

Սիրով տեղակացնում ենք, որ վաղաժամ տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2EER8 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլն եվրոյի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկել էր սույն թվականի սեպտեմբերի 22-ից:

Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, և, թեպետ, նախատեսված էր այն իրականացնել մինչև 22.10.2020թ-ը, սակայն, դեռևս 25.09.2020թ-ի դրությամբ արդեն պարտատոմսերն ամբողջապես տեղաբաշխվել են:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

  • տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 եվրո,
  • մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 եվրո,
  • պարտատոմսերի քանակը՝ 50,000 հատ,
  • արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 3,5%,
  • արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
  • շրջանառության ժամկետը՝ 5 տարի:

Ներկայումս Բանկի պարտատոմսերի 11 թողարկում (5 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով և ընդհանուր ծավալը կազմում 41 մլն ԱՄՆ դոլար, 3-ը՝ ՀՀ դրամով՝ 18 մլրդ ՀՀ դրամ և 3-ը՝ եվրոյով՝ 23 մլն եվրո) գտնվում է շրջանառության մեջ և ցուցակված է Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:


Բոլոր Նորությունները

Ֆինանսավորման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված էլեկտոնային հայտը:

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու
Պարտադիր դաշտերը նշված են*

   Գումարը և արժույթը *  Վարկի օգտագործման նպատակը * 
Մուտքագրեք կոդը:



Մեր մասնագետները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ` ծրագրի մանրամասն ներկայացման, լրացուցիչ տվյալների ճշտման և հայտին հետագա ընթացք տալու նպատակով: 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վարկավորման դեպարտամենտ 060-757-000 (ներքին 154,161,136, 218)