Նորություններ

<<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

08.11.2011
2011թ.-ի հոկտեմբերի 24-ին ավարտվել է <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի երրորդ հրապարակային տեղաբաշխումը, որն իրականացվեց <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ի կողմից: Արդյունքում Ընկերությունը շուկայից ներգրավել է 3,649,597,860 ՀՀ դրամ ծավալով ֆինանսական ռեսուրսներ, որոնք նախատեսվում է ամբողջությամբ ուղղել Ընկերության նոր ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը: Սա Հայաստանի ֆոնդային շուկայի պատմության մեջ աննախադեպ երևույթ էր, որը նշանավորվեց ոչ միայն կապիտալի շուկայից ներգրավված միջոցների ծավալներով, այլև ոչ ռեզիդենտների աննախադեպ մասնակցությամբ, որոնց բաժին է ընկել նոր տեղաբաշխված բաժնետոմսերի շուրջ 70 տոկոսը: Ընդհանուր առմամբ, բաժնետոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են շուրջ 130 ներդրողներ: Հատկանշական է նաև այն, որ Ընկերության խոշորագույն բաժնետեր հանդիսացող ԼՂՀ կառավարությունը զերծ է մնացել նոր բաժնետոմսեր ձեռք բերելուց: Ներկայումս ընկերության կանոնադրական կապիտալում պետական մասնակցությունը կազմում է 47.8 %, մասնավորը' 52.2 %, որից 56.5 % բաժին է ընկնում ոչ ռեզիդենտներին:

Անգամ տեղաբաշխումից հետո էլ Ընկերության բաժնետոմսերը հասանելի են ներդրողներին շնորհիվ իրացվելի բաժնետոմսերի շուկայի, որի առկայությունն ու մշտական գործունեությունն ապահովում է Ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծող' <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն:  Ընկերությունը նախատեսում է լրացուցիչ տեղաբաշխված 3,287,926 հատ բաժնետոմսերը նույնպես ցուցակել <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի երկրորդային Բ ցուցակում, որի արդյունքում շուկայում կշրջանառեն <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի թվով 10,650,000 հատ բաժնետոմսեր: Այսօր բաժնետոմսերը շուկայում կարող են գնվել 1,120 ՀՀ դրամ և վաճառվել 1,070 ՀՀ դրամ գնով:

Բոլոր Նորությունները

Ֆինանսավորման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված էլեկտոնային հայտը:

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու
Պարտադիր դաշտերը նշված են*

   Գումարը և արժույթը *  Վարկի օգտագործման նպատակը * 
Մուտքագրեք կոդը:



Մեր մասնագետները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ` ծրագրի մանրամասն ներկայացման, լրացուցիչ տվյալների ճշտման և հայտին հետագա ընթացք տալու նպատակով: 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վարկավորման դեպարտամենտ 060-757-000 (ներքին 154,161,136, 218)