Նորություններ

<<ԱՐՑԱԽ ՀԷԿ>>ԲԲԸ-Ն ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՑՈՒՑԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

02.05.2011
<<ԱՐՑԱԽ ՀԷԿ>>ԲԲԸ-ն նախաձեռնում է լրացուցիչ տեղաբաշխված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման գործընթացը:

Ընկերության` նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվում են <<Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա>>ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային /B/ ցուցակում: Լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի շրջանառությունը կկազմակերպվի նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի հետ միասնական ընդհանուր եղանակով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի` 2011թվականի ապրիլի 12-ի թիվ 1/359Ա որոշմամբ գրանցվել է <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի բաժնետոմսերի առևտրի ազդագիրը, որով Ընկերությունը կարգավորվող շուկայում առևտրի թույլտվություն է հայցում իր կողմից ամբողջությամբ տեղաբաշխված լրացուցիչ 1,400,000 հատ բաժնետոմսերի համար:

<<Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա>>ԲԲԸ-ի կողմից բաժնետոմսերի ցուցակման դեպքում բաժնետոմսերը կդառնան ազատ շրջանառության առարկա կարգավորվող շուկայում: Ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծող <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>ՓԲԸ-ն շարունակելու է մարքեթմեյքին•ի ծառայություններ մատուցել նաև լրացուցիչ տեղաբաշխված ցուցակված բաժնետոմսերի համար` դրանով իսկ ապահովելով դրանց ամենօրյա իրացվելիությունը:

Առևտրի ազդարին կարելի է ծանոթանալ <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-ի և <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>ՓԲԸ-ի ինտերնետային կայքերից, համապատասխանաբար` www.artsakhhpp.com և www.armswissbank.am:

Բոլոր Նորությունները

Ֆինանսավորման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված էլեկտոնային հայտը:

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու
Պարտադիր դաշտերը նշված են*

   Գումարը և արժույթը *  Վարկի օգտագործման նպատակը * 
Մուտքագրեք կոդը:



Մեր մասնագետները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ` ծրագրի մանրամասն ներկայացման, լրացուցիչ տվյալների ճշտման և հայտին հետագա ընթացք տալու նպատակով: 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վարկավորման դեպարտամենտ 060-757-000 (ներքին 154,161,136, 218)