Նորություններ

15.11.2010Թ. ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԵԲ-ԿԱՅՔԸ` INVEST.ARMSWISSBANK.AM

18.11.2010
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն, կարևորելով իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը` ներդրումային բանկային ծառայությունները, մեկնարկել է իր նոր ներդրումային վեբ-կայքը` Invest.armswissbank.am , որն  ուղղված է նոր և արդյունավետ ներդրումային լուծումների մշակմանն ու ներդրմանը:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն իր հաճախորդներին առաջարկում է ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը և օգտվել իր ծառայություններից ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արժեթղթերի շուկաներում: Նոր վեբ-կայքը հնարավորություն կտա ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործող և պոտենցյալ հաճախորդներին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ Բանկի կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների, ինչպես նաև միջազգային շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Բոլոր Նորությունները