Նորություններ

ՄԱՐՎԵԼ ԵՆ «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ AMVALTB02ER9 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

12.01.2010
2009 թվականի դեկտեմբերի 26-ին մարվել են «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի կողմից թողարկված AMVALTB02ER9 տարբերակիչ ծածկագրով 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը` 24 ամիս շրջանառության ժամկետով և 10.5% տարեկան եկամտաբերության պայմաններով: Ընկերության կողմից մարման և վերջին արժեկտրոնի գումարները վճարվել են 30.12.2009թ.-ին: Հիշեցնենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 2007 թվականի դեկտեմբերի 26-ից: Որպես պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխող հանդես է եկել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: 2008թ. փետրվարի 20-ին Պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում (ներկայումս` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ), իսկ 2009թ. օգոստոսի 6-ից շրջանառվել են Cbond ազատ շուկայում: Պարտատոմսերի շրջանառության ողջ ընթացքում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իրականացրել է պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Երկրորդային շուկայում պարտատոմսերով կատարվել են շուրջ 420.4 մլն ՀՀ դրամ ծավալով գործարքներ (բացառությամբ ռեպո գործարքների), որը կազմել է թողարկման ընդհանուր ծավալի 84.08%-ը: Նշված ծավալից շուրջ 350 մլն ՀՀ դրամը կամ թողարկման ծավալի 70%-ը կազմել են բորսայական գործարքները` 13.56% միջին գնով: Պարտատոմսերով կատարվել են նաև 2,963.25 մլն ՀՀ դրամ անվանական ծավալով ռեպո գործարքներ, որը կազմել է թողարկման ընդհանուր ծավալի ավելի քան 592.65%-ը:

Բոլոր Նորությունները

Ֆինանսավորման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված էլեկտոնային հայտը:

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու
Պարտադիր դաշտերը նշված են*

   Գումարը և արժույթը *  Վարկի օգտագործման նպատակը * 
Մուտքագրեք կոդը:



Մեր մասնագետները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ` ծրագրի մանրամասն ներկայացման, լրացուցիչ տվյալների ճշտման և հայտին հետագա ընթացք տալու նպատակով: 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վարկավորման դեպարտամենտ 060-757-000 (ներքին 154,161,136, 218)