Նորություններ

ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ 1-ԻՆ ՕՐՆ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի 3-ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ 46.5%-Ը

03.09.2008
Սեպտեմբերի 2-ին` «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի 3-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման առաջին օրվա ընթացքում, կնքվել է 232.6 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր ծավալի 4 գործարք, որը կազմում է տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ընդհանուր ծավալի 46.5%-ը: Ընդ որում` 100 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերը ձեռք է բերել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն` պարտատոմսերի երկրոդային շուկայում մարկետմեյքերի գործառույթի արդյունավետ կազմակերպման նպատակով: Պարտատոմսերի տեղաբաշխումը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ (հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 15.09.2008թ. աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է 13.09.2008թ.` շաբաթ օր): Դեռևս չտեղաբաշխված պարտատոմսերի ձեռք բերման նպատակով շահագրգիռ անձինք կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ` ներկայացնելով սահմանված կարգով լրացված պարտատոմսերի ձեռքբերման հայտը: Ներդրողները հայտը կարող են ստանալ նաև տեղում: 50 մլն դրամ և ավելի պարտատոմսեր ձեռքբերողներին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է վճարել ձեռք բերման ծավալի 0.2%-ի չափով պարգևավճար:

Բոլոր Նորությունները

Ֆինանսավորման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված էլեկտոնային հայտը:

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու
Պարտադիր դաշտերը նշված են*

   Գումարը և արժույթը *  Վարկի օգտագործման նպատակը * 
Մուտքագրեք կոդը:



Մեր մասնագետները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ` ծրագրի մանրամասն ներկայացման, լրացուցիչ տվյալների ճշտման և հայտին հետագա ընթացք տալու նպատակով: 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վարկավորման դեպարտամենտ 060-757-000 (ներքին 154,161,136, 218)