Առաքելություն

Առաքելություն

Մեր առաքելությունն է` հաճախորդներին մատուցել նորարարական, առաջադեմ և միջազգային շուկաներում ընդունված բանկային ծառայություններ՝ հմուտ և պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ ու տրամադրել նրանց մեր ժամանակը և ռեսուրսները՝ հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության ու կայուն ֆինանսավորման մեր սկզբունքներին:

Տեսլական

Մեր տեսլականն է` բանկային ծառայությունների ու կայուն ֆինանսավորման ճկուն լուծումների միջոցով դառնալ Հայաստանի Հանրապետությունում առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկ ` մեր հաճախորդների համար ֆինանսական շուկայում լինելով լավագույն գործընկեր:

Արժեքներ

Մեր արժեքներն են.

  • Պրոֆեսիոնալիզմ - Լավագույն արդյունքների հասնելու նպատակով մեր փորձառու և առաջադեմ մասնագետները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական պատրաստվածությունն ու փոխանակվում են իրենց գիտելիքներով և փորձով:
  • Գործընկերություն - Փոխշահավետ արդյունքների հասնելու նպատակով մենք արժևորում ենք հաճախորդների և գործընկերների հետ երկարատև ու շարունակական համագործակցությունը:
  • Հուսալիություն - Լինելով հուսալի գործընկեր` նախընտրում ենք համագործակցել հուսալի գործընկերների հետ կառուցված կայուն հիմքերի վրա:
  • Ապահովություն - Մենք հաճախորդների համար ստեղծել և շարունակում ենք պահպանել «Վստահելի Բանկ»-ի մեջ իմիջը` պահպանելով Բանկի կայունությունը և շարունակական բնականոն աճը:
  • Ազնվություն - Մենք հոգում ենք մեր բարի համբավի մասին, այդ իսկ պատճառով բարձր ենք գնահատում փոխադարձ վստահությունը և գործնական էթիկան:

Մենք գործընկերության ոգով ենք համագործակցում նաև մեր աշխատակիցների հետ` ապահովելով նրանց մասնակցությունը Բանկի ռազմավարության իրականացման գործում: