Ոչ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն (այսուհետ Բանկ) չի հանդիսանում շվեյցարական բանկ կամ շվեյցարական բանկի մասնաճյուղ, այլ Բանկը հիմնադրվել և գործունեություն է ծավալում ՀՀ օրենսդրության համաձայն: Բանկի միակ իրական և վերջնական շահառուն հանդիսանում է շվեյցարահայ գործարար Վարտան Սիրմակեսը, ով հանդիսանում է նաև աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցներ արտադրող ընկերության հիմնադիր և միակ սեփականատեր:
Հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել կամ զանգահարել Բանկ և ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայություններին ու հաշիվների բացման պայմաններին: Փոխհամաձայնության ձեռք բերման դեպքում` անհատական մենեջերը Ձեզ կներկայացնի հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը :
Բանկի օնլայն բանկային ծառայությունները պաշտպանված են միջազգային ճանաչում ունեցող Symantec SSL անվտանգության գաղտնագրման համակարգով, որը ապահովում է անվտանգության բարձր մակարդակ և հուսալի պաշտպանվածություն:
Մոբայլ Բանկինգ հավելվածից օգտվելու համար դուք պետք է լինեք Բանկի Ինտերնետ-Բանկ համակարգի օգտագործող և կիրառեք նույն օգտագործողի անունն ու գաղտնաբառը (եթե ունեք Մոբայլ Թոքեն, ապա այն կարող եք կիրառել մեկանգամյա գաղտնաբառ գեներացնելու համար): Մոբայլ Բանկինգ հավելվածը օգտագործելու համար անհրաժեշտ է առցանց App Store կամ Google Play Store հարթակներից ներբեռնել հավելվածը և տեղադրել այն ձեր բջջային հեռախոսի կամ պլանշետի մեջ:
Բանկն իր հաճախորդներին առաջարկում է վարկեր, վարկային գծեր, օվերդրաֆթ, բանկային երաշխիքներ, ակրեդիտիվ, գնման պատվերի ֆինանսավորում, արտահանման խթանման ֆինանսավորում, նախագծային ֆինանսավորում, ֆակտորինգ և հաճախորդի կարիքներից բխող այլ ծառայություններ, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքից կամ զանգահարել Բանկի պաշտոնական կապի միջոցներով /հեռախոսահամարներով կամ փոստային հասցեով, այդ թվում՝ հաճախորդների սպասարկման պորտալով նամակ ուղարկել/ կամ այցելել Բանկ:
Հիմնականում Բանկը ֆինանսավորում է միջին և խոշոր ձեռնարկություններին, որոնք ունեն կայուն գործող բիզնես, ձևավորված վարկային պատմություն և բարի համբավ գործարար աշխարհում՝ կապիտալ ներդրումների, էներգաարդյունավետության բարձրացման և/կամ շրջանառու միջոցների համալրման նպատակներով միջնաժամկետ կամ երկարաժամկետ վարկային գործիքների տեսքով, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման նպատակով՝ կարճաժամկետ ֆինանսավորման գործիքների տեսքով:
Բանկը սիրով կքննարկի Ձեր նոր նախաձեռնության ֆինանսավորման հարցը, սակայն դրա համար պետք է պահպանված լինեն առնվազն հետևյալ պայմանները՝
Գրավների ընտրության հարցում Բանկը նախապատվություն է տալիս անշարժ գույքին, արտադրական սարքավորումներին և հոսքային գծերին, տրանսպորտային միջոցներին և տեխնիկային և այլն:
Որպես կանոն Բանկը ինքնուրույն գրավների գնահատում չի իրականացնում, փոխարենը համագործակցում է տվյալ ոլորտում լավագույն փորձին և գիտելիքներին տիրապետող մասնագիտացված մի շարք կազմակերպությունների հետ:
Ֆիզիկական անձանց Բանկը տրամադրում է հիփոթեքային վարկեր առևտրային և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և/կամ վերանորոգման/կառուցապատման նպատակով: Հիփոթեքային վարկերը տրամադրվում են ինչպես սեփական միջոցների հաշվին, այնպես էլ ՛՛Ազգային հիփոթեքային ընկերություն՛՛ ՎՎԿ և ՛՛Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՛՛ ծրագրերի շրջանակներում:
Սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես Բանկի կորպորատիվ հաճախորդներին:
Բանկից վարկ ստանալու համար անրաժեշտ է ներկայացնել վարկային հայտ, իսկ պահանջվող փաստաթղթերի ցանկը տարբերվում է` կախված վարկատեսակից: Փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ անհատների վարկավորման և կորպորատիվ հաճախորդների վարկերի պայմանների էջում կամ դիմել Բանկին՝ Բանկի աշխատակիցները սիրով կներկայացնեն Ձեր հուզող ցանկացած հարցի պատասխան:
Ֆակտորինգ կամ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում ասելով հասկանում ենք վաճառողի կողմից գնորդի պարտքի ստացման իրավունքի՝ դիսկոնտով (զեղչով) զիջումը Բանկին: Ֆակտորինգի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքից կամ զանգահարել Բանկի պաշտոնական կապի միջոցներով /հեռախոսահամարներով կամ փոստային հասցեով այդ թվում՝ հաճախորդների սպասարկման պորտալով նամակ ուղարկել/ կամ այցելել Բանկ:
Հաճախորդներին ֆակտորինգի և միջազգային առևտրի ֆինանսավորման ծառայությունների շրջանակում Բանկն առաջարկում է ներքին՝ ռեգրեսով և առանց ռեգրեսի ֆակտորինգ, արտահանման և ներմուծման ֆակտորինգ (միջազգային ֆակտորինգ), դեբիտորական պարտքի ֆինանսավորում, նախաարտահանման ֆինանսավորում, ակրեդիտիվ, ինկասո և միջազգային բանկային երաշխիք:
Բանկում, որպես ֆիզիկական անձ, կարող եք ներդնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով ժամկետային ավանդներ՝ 33-732 օր ժամկետով, իսկ որպես իրավաբանական անձ՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Անգլիական ֆունտ ստեռլինգով և Եվրոյով՝ ժամկետային ավանդներ՝ 1-732 օր ժամկետով: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքից կամ զանգահարել Բանկի պաշտոնական կապի միջոցներով /հեռախոսահամարներով կամ փոստային հասցեով այդ թվում՝ հաճախորդների սպասարկման պորտալով նամակ ուղարկել/ կամ այցելել Բանկ:
Ժամկետային ավանդ ներդնելու համար առկա են ավանդի նվազագույն ծավալի սահմանափակումներ՝
Բանկում կարող եք ներդնել ստանդարտ, փոփոխական և կուտակային ավանդներ, մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքից կամ զանգահարել Բանկի պաշտոնական կապի միջոցներով /հեռախոսահամարներով կամ փոստային հասցեով այդ թվում՝ հաճախորդների սպասարկման պորտալով նամակ ուղարկել/ կամ այցելել Բանկ:
Ֆիզիկական անձ հաճախորդը կարող է վաղաժամկետ լուծել ավանդային պայամանագիրը, իսկ իրավաբանական անձ հաճախորդները կարող են լուծել ավանդային պայմանագիրը Բանկի համաձայնությամբ և ավանդային պայմանագրով սահմանված հիմքերի դեպքում: Ավանդը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում Բանկը կատարում է վերահաշվարկ՝ ավանդի պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով:
Բանկն առաջարկում է ծառայությունների լայն փաթեթ հաճախորդների տարբեր խմբերին, մասնավորապես՝
Բանկը, արժեթղթերի շուկայում ունենալով ռազմավարական հետաքրքրություններ, թողարկողներին առաջարկում է արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում` մասնագիտական խորհրդատվություն, շուկայի վերլուծություն և արժեթղթերի թողարկման հետ կապված ֆինանսական ռիսկերի կառավարում: Տեղաբաշխման ընթացքում Բանկն օգտագործում է զարգացած երկրներում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում համագործակցում է շուկայի այլ մասնակիցների հետ` տեղաբաշխման սինդիկատ ձևավորելու նպատակով:
Արժեթղթեր ձեռք բերելու համար նախևառաջ անհրաժեշտ է դառնալ Բանկի հաճախորդ և կնքել Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիր: Այնուհետև, համապատասխան հանձնարարականներ տալու միջոցով կկարողանաք ներդրումներ կատարել Ձեր նախընտրած արժեթղթերում կամ օգտվելով էլետրոնային համակարգի հնարավորությունից նախատեսված ֆոնդային բորսաներում ինքնուրույն տեղադրել արժեթղթերի առքի և վաճառքի հայտեր և կնքել գործարքներ:
Բանկը Ձեզ հնարավորություն է տալիս մուտք գործել մի շարք երկրների արժեթղթերի շուկաներ` Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, եվրոպական խոշորագույն բորսաներ: Բանկի հետ Դուք կարող եք ընտրել ներդրումների աշխարհագրությունը և շուկաների տեսակները, որոնք կհամապատախանեն Ձեր ներդրումային ռազմավարությանը: Գործընկերների լայն շրջանակի շնորհիվ Բանկը Ձեզ համար կարող է ձեռք բերել մի շարք երկրների և տնտեսության տարբեր ճյուղերի արժեթղթեր` բաժնետոմսեր, պետական և կորպորատիվ պարտատոմսեր, ածանցյալ արժեթղթեր, ներդրումային հիմնադրամների փայեր և այլն:
Ներդրումների ռիսկերը որպես կանոն համեմատական են ակնկալվող եկամտաբերությանը: Որքան հուսալի է արժեթուղթը, այնքան ցածր է նրանից ստացվող շահույթը: Միևնույն ժամանակ ռիսկային գործիքները կարող են թույլ տալ կրկնապատկել, նույնիսկ եռապատկել Ձեր ներդրած կապիտալը մի քանի օրվա ընթացքում, սակայն ռիսկն այստեղ կարող է զգալիորեն բարձր լինել: Յուրաքանչյուր ներդրող ինքն է իր համար որոշում ակնկալվող եկամտաբերությունը` կշռված համապատասխան ռիսկով:
Ներդրումային կուտակային գործիքը թույլ է տալիս ներդրողին կատարել երկարաժամկետ խնայողություններ և միաժամանակ այդ խնայողությունները ներդնել հուսալի և բարձր եկամտաբերությամբ պետական պարտատոմսերում: Ընդ որում, ձեռք բերվող պարտատոմսերի եկամտաբերությունը սահմանվում է ներդրում կատարելու վերաբերյալ պայմանագրի կնքման պահին և չի փոփոխվում պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Բացի այդ պարտատոմսերից ստացված տոկոսային եկամուտը նույնպես վերաներդրվում է այդ պարտատոմսերում` ապահովելով ներդրման առավել բարձր եկամտաբերություն:
Պլաստիկ քարտեր կարող են ստանալ Բանկի հաշվետեր ֆիզիկական հաճախորդները և իրավաբանական հաճախորդները, նրանց սեփականատերերը և տնօրենները, ովքեր ունեն Բանկի հետ համագործակցության դրական պատմություն: Պլաստիկ քարտերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճարային քարտերը տրամադրվելու են միայն Բանկի հաշվետեր հաճախորդներին, հաճախորդի տվյալները Բանկի տվյալների բազայում թարմացված լինելու պարագայում լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման կարիք չի լինի: Հակառակ դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել Բանկում ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերը: