Արտարժույթով և ոսկով գործառնություններ

Արտարժույթով գործառնություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում Ձեր արտարժութային փոխարկումների հանձնարարականները կիրականացվեն առավել արդյունավետ պայմաններով` Ձեզ առաջարկելով տեղական և միջազգային շուկաների մրցունակ փոխարժեքներ` ցուցաբերելով անհատական մոտեցում և փոխանակման արագություն:

Փոխարկումն իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ կնքել փոխարկման հայտ ` նախապես Ձեր անհատական մենեջերի հետ համաձայնեցնելով փոխարժեքները:

alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code">
ISO-ի կոդը ԱՐՏԱՐԺՈՒՅԹ Անկանխիկ Կանխիկ
առք վաճառք առք վաճառք
AED ՄԱԷ դիրխամ 105.50 114.50 0.00 0.00

Արտարժութային սվոփ գործիքը հնարավորություն է տալիս փոխանակել մի արժույթը մեկ այլ արժույթով սվոփ պայմանագրի կնքման օրը և իրականացնել հակադարձ գործարքը նույն փոխարժեքով՝ սվոփ պայմանագրում նախատեսված ժամկետում՝ վճարելով համապատասխան տոկոսադրույքը:

alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code">
ISO-ի կոդը ԱՐՏԱՐԺՈՒՅԹ 2-7 օր 8-14 օր 15-31 օր 32-62 օր 63-95 օր
առք վաճառք առք վաճառք առք վաճառք առք վաճառք առք վաճառք
RUB ՌԴ ռուբլի 0.00% 0.00% 0.00% 0.00% 0.00% 0.00% 0.00% 0.00% 0.00% 0.00%

Ոսկով գործառնություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը միանգամայն շահավետ պայմաններով իրականացնում է նաև գործառնություններ ոսկու ստանդարտ ձուլակտորներով և ոսկեդրամներով` պայմանագրային հիմունքներով` հիմք ընդունելով ոսկու միջազգային գները: Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռնված ձեռք բերել 5, 10, 20, 50, 100, 250, 500 և 1000 գրամանոց ոսկու ստանդարտ ձուլակտորներ, ինչպես նաև 0.1, 0.25, 0.5 և 1 տրոյական ունցիա կշիռներով և համապատասխանաբար 10, 25, 50, 100 եվրո անվանական արժեքներով ոսկյա հուշադրամներ:

alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code"> alternatePHP code"> PHP code">
Անվանումը Քաշ Վաճառքի գին
Մետաղադրամ 10 eur 3.11 0.00

Հանդիսանալով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդ` Դուք կստանաք նաև միջազգային արժութային շուկայի ընձեռած հնարավորություններից օգտվելու օժանդակություն թե՛ տեղեկատվական ռեսուրսների և թե՛ մասնագիտական խորհրդատվության տեսքով:

Բանկը իրականացնում է նաև հնամաշ կամ վնասված դրամանիշների փոխանակում պիտանի դրամանիշներով:

Միջնորդավճարները սահմանվում են համաձայն հաշիվների բացման և վարման սակագների:

  • 100,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք գումարից ավել գործարք կնքելու դեպքում՝ փոխարժեքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:
  • Բանկի կողմից հայտարարաված արտարժույթի և ոսկու առք/վաճառքի փոխարժեքները կարող են գործարք կատարելու համար հիմք հանդիսանալ միայն տվյալ պահին հաճախորդի հաշվին համապատասխան գումարի առկայության պարագայում և հաճախորդի կողմից բանկի հետ նախօրոք գրավոր համաձայնեցված կապի միջոցով (ինտերնետ-բանկ, բանկ հաճախորդ, սպասարկման համար նախատեսված վայրում հաճախորդի ֆիզիկապես ներկա գտնվելը) փոխարկման հայտի (պայմանագրի) ստորագրումը: Այլ կապի միջոցներով (հեռախոս) բանկը փոխարկային հայտեր (պայմանագրեր) չի կնքում:
  • Հաճախորդի անուն ազգանունը / անվանումը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հաճախորդի ստորագրությունը / կնիքը կանխիկ փոխարկային գործառնության անդորրագրերի վրա պարտադիր է չորս հարյուր հազար դրամ գումարը գերազանցող առք ու վաճառքի գործառնությունների համար: