Ձեր կարճաժամկետ կամ չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով առաջարկում ենք ընթացիկ բանկային հաշվի ֆինանսավորում՝ օվերդրաֆտի տրամադրում:
Վարկավորման այս տեսակի արդյունավետությունը կայանում է նրանում, որ տոկոսավճարները հաշվարկվում են միայն ստացված գումարի օգտագործված մասի համար:
1- Արտահանող ընկերություններին տրամադրվում են հավելյալ զեղջեր և արտոնություններ
2- Փոփոխական դրույքաչափով տոկոսադրույք սահմանելիս Բանկը յուրաքանչյուր դեպքում պայմանագրով սահմանում է փոփոխական հիմնական ցուցանիշը (ՀՑ), որի փոփոխությամբ պայմանավորված են լինելու հետագա դրույքաչափի փոփոխությունները, ինչպես նաև բանկի մարժան՝ հաստատուն բաղադրիչը: Փոփոխական հիմնական ցուցանիշների սահմանման և տոկոսադրույքի վերանայման կանոնները հետևյալն են՝
ՀՀ դրամով վարկերի դեպքում 25-120 ամիսների համար ՀՑ1*(հիմնական ցուցանիշ), +(1.5-3.0%), հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ11(երկրորդային ցուցանիշ)+(4.00%-5.00%)
ՀՀ դրամով վերականգնվող վարկային գծերի դեպքում 25-36 ամիսների համար ՀՑ1*(հիմնական ցուցանիշ), +(2.00%-3.5%), հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ11(երկրորդային ցուցանիշ)+(4.25%-5.50%)
ՀՑ1-ն (Հիմնական ցուցանիշ ՀՀ դրամով տրամադրվող վարկերի համար) ՀՀ պետական արժեկտրոնային 6 ամսվա պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքն է, որն արտացոլվում է https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx էջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՑ11, որն իրենից ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքը: Ռեպո տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում www.cba.am
Վարկի լողացող տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 4%-ով (առավելագույն և նվազագույն շեմ):
ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում 25-120 ամիսների համար ՀՑ2* (հիմնական ցուցանիշ) + (4.25%-6.00%), հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ21(երկրորդային ցուցանիշ) + (6.25%-8.0%)
ԱՄՆ դոլարով վերականգնվող վարկային գծերի դեպքում 25-36 ամիսների համար ՀՑ2* (հիմնական ցուցանիշ) + (4.75%-5.50%), հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ21(երկրորդային ցուցանիշ) + (6.75%-7.50%)
ՀՑ2-ն (Հիմնական ցուցանիշ ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի համար) Intercontinental Exchange Benchmark Administration Ltd- ի կողմից 6 ամսվա համար ԱՄՆ դոլարով առաջարկվող Լոնդոնի միջբանկային դրույքը, որն արտացոլվում է https://www.theice.com/marketdata/reports/170 էջում կամ Արմսվիսբանկ ՓԲԸ տնային կայքէջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՑ21, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ Գանձապետական ուղենիշային պարտատոմսերի 6 ամսվա մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.treasury.gov/resource-center/data-chart-center/interest-rates/pages/textview.aspx?data=yield։
Վարկի լողացող տոկոսադրույքը ԱՄՆ դոլարի դեպքում` կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 3%-ով (առավելագույն և նվազագույն շեմ):
Եվրոյով վարկերի դեպքում 25-120 ամիսների համար ՀՑ3 (հիմնական ցուցանիշ) + (4.50%-5.750%) հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ3P1P(երկրորդային ցուցանիշ) +(5.00%-6.250%)
Եվրոյով վերականգնվող վարկային գծերի դեպքում 25-36 ամիսների համար ՀՑ3 (հիմնական ցուցանիշ) + (5.75%-7.25%) հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ3P1P(երկրորդային ցուցանիշ)+(6.00%-7.75%)
ՀՑ3-ն (Հիմնական ցուցանիշ Եվրոյով տրամադրվող վարկերի համար) Եվրոպական դրամական շուկայի ինստիտուտի կողմից (EMMI) 6 ամսվա համար ԵՎՐՈ-ով եվրագոտու միջբանկային առաջարկվող դրույքը որն արտացոլվում է https://www.emmi-benchmarks.eu/euribor-org/euribor-rates.html էջում կամ Արմսվիսբանկ ՓԲԸ տնային կայքէջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՑ31, որն իրենից ներկայացնում է Եվրոմիության Գանձապետական ուղենիշային պարտատոմսերի 6 ամսվա մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.ecb.europa.eu/stats/financial_markets_and_interest_rates/euro_area_yield_curves/html/index.en.html"> էջում։
Վարկի լողացող տոկոսադրույքը Եվրոյի դեպքում` կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 2%-ով (առավելագույն և նվազագույն շեմ): Փոփոխական տոկոսադրույքով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, անկախ տրամադրման ամսաթվից, ենթակա են վերանայման կես տարին մեկ՝ փետրվար և հուլիս ամիսների առաջին աշխատանքային օրը, ժամը 12.00 դրությամբ գործող դրույքին համապատասխան, ընդ որում, փոփոխությունն ուժի մեջ է մտնում վերջինիս մասին հաճախորդին ծանուցելուց 7 աշխատանքային օր հետո։ Որոշ դեպքերում, պայմանագրով կարող են սահմանվել տոկոսադրույքի վերանայման այլ ժամկետներ:
Ներբեռնել
* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել
-Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը:
-Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:
-10-15 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային կամ այլ հիմնական/շրջանառու միջոցների գրավադրման դեպքում:
**Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:
-ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:
-ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:
-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
-ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
-ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
-ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
-Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
-Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:
* Տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով
** ՀՀ օրենսդրության համաձայն տոկոսագումարից գանձվում եկամտահարկ 10%-ի չափով
* Վարկունակության գնահատման նախնական հաշվարկը Բանկի համար չի առաջացնում վարկ տրամադրելու պարտավորություն