Եթե ունեք կայուն գործող բիզնես և բարի համբավ գործարար միջավայրում, ապա Ձեր բիզնեսը ժամանակակից տեխնիկայով վերազինելու կամ բիզնեսն ընդլայնելու համար «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը մշակել է բիզնես վարկավորման ճկուն և հասանելի փաթեթներ:
Բիզնես վարկավորման շրջանակներում տրամադրվում են ինչպես վարկեր, այնպես էլ վերականգնվող ու չվերականգնվող վարկային գծեր:
Բանկում որպես գրավ ընդունվում է անշարժ գույք և հիմնական միջոցներ, երրորդ անձանց երաշխավորություն, իսկ վարկը տրամադրվում է թե´ կանխիկ, թե´ անկանխիկ եղանակներով, ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով ու Եվրոյով՝ առավելագույնս արդարացնելով Հաճախորդի ակնկալիքները:
Կարևորելով տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսների զարգացման նշանակությունն ընդհանուր տնտեսության զարգացման համատեքստում՝ Բանկը համագործակցում է մի շարք միջազգային ֆինանսական կառույցների հետ, մասնավորապես՝ ՎԶԵԲ-ի հետ ՓՄՁ ծրագրի շրջանակում, KfW բանկի հետ ԳՀՀ «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում, Եվրոպական Ներդրումային Բանկի հետ «Մասնավոր Հատվածի Ֆինանսավորում ՓՄՁ-ների և Միջ-Կապ-երի համար» վարկային ծրագիր շրջանակում:
1- Արտահանող ընկերություններին տրամադրվում են հավելյալ զեղջեր և արտոնություններ
2- Փոփոխական դրույքաչափով տոկոսադրույք սահմանելիս Բանկը յուրաքանչյուր դեպքում պայմանագրով սահմանում է փոփոխական հիմնական ցուցանիշը (ՀՑ), որի փոփոխությամբ պայմանավորված են լինելու հետագա դրույքաչափի փոփոխությունները, ինչպես նաև բանկի մարժան՝ հաստատուն բաղադրիչը: Փոփոխական հիմնական ցուցանիշների սահմանման և տոկոսադրույքի վերանայման կանոնները հետևյալն են՝
Ներբեռնել
*Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել
-Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը:
-Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:
-10-15 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային կամ այլ հիմնական/շրջանառու միջոցների գրավադրման դեպքում:
**Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:
-ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:
-ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:
-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
-ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
-ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
-ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
-Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
-Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:
Ուղենիշային պայմաններ
 
Ուղենիշային պայմաններ առ 23.05.2022
Ուղենիշային պայմաններ առ 14.04.2022
Ուղենիշային պայմաններ առ 16.03.2022
Ուղենիշային պայմաններ առ 24.12.2021
Ուղենիշային պայմաններ առ 10.12.2021
Ուղենիշային պայմաններ առ 19.07.2021
Ուղենիշային պայմաններ առ 21.12.2020
Ուղենիշային պայմաններ առ 20.01.2020
Ուղենիշային պայմաններ առ 08.01.2020
Ուղենիշային պայմաններ առ 08.05.2020
* Տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով
** ՀՀ օրենսդրության համաձայն տոկոսագումարից գանձվում եկամտահարկ 10%-ի չափով
* Վարկունակության գնահատման նախնական հաշվարկը Բանկի համար չի առաջացնում վարկ տրամադրելու պարտավորություն