Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Ոչ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն (այսուհետ Բանկ) չի հանդիսանում շվեյցարական բանկ կամ շվեյցարական բանկի մասնաճյուղ, այլ Բանկը հիմնադրվել և գործունեություն է ծավալում ՀՀ օրենսդրության համաձայն: Բանկի միակ իրական և վերջնական շահառուն հանդիսանում է շվեյցարահայ գործարար Վարտան Սիրմակեսը, ով հանդիսանում է նաև աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցներ արտադրող ընկերության հիմնադիր և միակ սեփականատեր:
Հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել կամ զանգահարել Բանկ և ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայություններին ու հաշիվների բացման պայմաններին: Փոխհամաձայնության ձեռք բերման դեպքում` անհատական մենեջերը Ձեզ կներկայացնի հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը :
Բանկի օնլայն բանկային ծառայությունները պաշտպանված են միջազգային ճանաչում ունեցող Symantec SSL անվտանգության գաղտնագրման համակարգով, որը ապահովում է անվտանգության բարձր մակարդակ և հուսալի պաշտպանվածություն:
Մոբայլ Բանկինգ հավելվածից օգտվելու համար դուք պետք է լինեք Բանկի Ինտերնետ-Բանկ համակարգի օգտագործող և կիրառեք նույն օգտագործողի անունն ու գաղտնաբառը (եթե ունեք Մոբայլ Թոքեն, ապա այն կարող եք կիրառել մեկանգամյա գաղտնաբառ գեներացնելու համար): Մոբայլ Բանկինգ հավելվածը օգտագործելու համար անհրաժեշտ է առցանց App Store կամ Google Play Store հարթակներից ներբեռնել հավելվածը և տեղադրել այն ձեր բջջային հեռախոսի կամ պլանշետի մեջ:
Բանկն իր հաճախորդներին առաջարկում է վարկեր, վարկային գծեր, օվերդրաֆթ, բանկային երաշխիքներ, ակրեդիտիվ, գնման պատվերի ֆինանսավորում, արտահանման խթանման ֆինանսավորում, նախագծային ֆինանսավորում, ֆակտորինգ և հաճախորդի կարիքներից բխող այլ ծառայություններ, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքից կամ զանգահարել Բանկի պաշտոնական կապի միջոցներով /հեռախոսահամարներով կամ փոստային հասցեով, այդ թվում՝ հաճախորդների սպասարկման պորտալով նամակ ուղարկել/ կամ այցելել Բանկ:
Հիմնականում Բանկը ֆինանսավորում է միջին և խոշոր ձեռնարկություններին, որոնք ունեն կայուն գործող բիզնես, ձևավորված վարկային պատմություն և բարի համբավ գործարար աշխարհում՝ կապիտալ ներդրումների, էներգաարդյունավետության բարձրացման և/կամ շրջանառու միջոցների համալրման նպատակներով միջնաժամկետ կամ երկարաժամկետ վարկային գործիքների տեսքով, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման նպատակով՝ կարճաժամկետ ֆինանսավորման գործիքների տեսքով:
Բանկը սիրով կքննարկի Ձեր նոր նախաձեռնության ֆինանսավորման հարցը, սակայն դրա համար պետք է պահպանված լինեն առնվազն հետևյալ պայմանները՝
Գրավների ընտրության հարցում Բանկը նախապատվություն է տալիս անշարժ գույքին, արտադրական սարքավորումներին և հոսքային գծերին, տրանսպորտային միջոցներին և տեխնիկային և այլն:
Որպես կանոն Բանկը ինքնուրույն գրավների գնահատում չի իրականացնում, փոխարենը համագործակցում է տվյալ ոլորտում լավագույն փորձին և գիտելիքներին տիրապետող մասնագիտացված մի շարք կազմակերպությունների հետ:
Ֆիզիկական անձանց Բանկը տրամադրում է հիփոթեքային վարկեր առևտրային և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և/կամ վերանորոգման/կառուցապատման նպատակով: Հիփոթեքային վարկերը տրամադրվում են ինչպես սեփական միջոցների հաշվին, այնպես էլ ՛՛Ազգային հիփոթեքային ընկերություն՛՛ ՎՎԿ և ՛՛Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՛՛ ծրագրերի շրջանակներում:
Սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես Բանկի կորպորատիվ հաճախորդներին:
Բանկից վարկ ստանալու համար անրաժեշտ է ներկայացնել վարկային հայտ, իսկ պահանջվող փաստաթղթերի ցանկը տարբերվում է` կախված վարկատեսակից: Փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ անհատների վարկավորման և կորպորատիվ հաճախորդների վարկերի պայմանների էջում կամ դիմել Բանկին՝ Բանկի աշխատակիցները սիրով կներկայացնեն Ձեր հուզող ցանկացած հարցի պատասխան:
Ֆակտորինգ կամ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում ասելով հասկանում ենք վաճառողի կողմից գնորդի պարտքի ստացման իրավունքի՝ դիսկոնտով (զեղչով) զիջումը Բանկին: Ֆակտորինգի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքից կամ զանգահարել Բանկի պաշտոնական կապի միջոցներով /հեռախոսահամարներով կամ փոստային հասցեով այդ թվում՝ հաճախորդների սպասարկման պորտալով նամակ ուղարկել/ կամ այցելել Բանկ:
Հաճախորդներին ֆակտորինգի և միջազգային առևտրի ֆինանսավորման ծառայությունների շրջանակում Բանկն առաջարկում է ներքին՝ ռեգրեսով և առանց ռեգրեսի ֆակտորինգ, արտահանման և ներմուծման ֆակտորինգ (միջազգային ֆակտորինգ), դեբիտորական պարտքի ֆինանսավորում, նախաարտահանման ֆինանսավորում, ակրեդիտիվ, ինկասո և միջազգային բանկային երաշխիք:
Բանկում, որպես ֆիզիկական անձ, կարող եք ներդնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով ժամկետային ավանդներ՝ 33-732 օր ժամկետով, իսկ որպես իրավաբանական անձ՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Անգլիական ֆունտ ստեռլինգով և Եվրոյով՝ ժամկետային ավանդներ՝ 1-732 օր ժամկետով: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքից կամ զանգահարել Բանկի պաշտոնական կապի միջոցներով /հեռախոսահամարներով կամ փոստային հասցեով այդ թվում՝ հաճախորդների սպասարկման պորտալով նամակ ուղարկել/ կամ այցելել Բանկ:
Ժամկետային ավանդ ներդնելու համար առկա են ավանդի նվազագույն ծավալի սահմանափակումներ՝
Բանկում կարող եք ներդնել ստանդարտ, փոփոխական և կուտակային ավանդներ, մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքից կամ զանգահարել Բանկի պաշտոնական կապի միջոցներով /հեռախոսահամարներով կամ փոստային հասցեով այդ թվում՝ հաճախորդների սպասարկման պորտալով նամակ ուղարկել/ կամ այցելել Բանկ:
Ֆիզիկական անձ հաճախորդը կարող է վաղաժամկետ լուծել ավանդային պայամանագիրը, իսկ իրավաբանական անձ հաճախորդները կարող են լուծել ավանդային պայմանագիրը Բանկի համաձայնությամբ և ավանդային պայմանագրով սահմանված հիմքերի դեպքում: Ավանդը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում Բանկը կատարում է վերահաշվարկ՝ ավանդի պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով:
Բանկն առաջարկում է ծառայությունների լայն փաթեթ հաճախորդների տարբեր խմբերին, մասնավորապես՝
Բանկը, արժեթղթերի շուկայում ունենալով ռազմավարական հետաքրքրություններ, թողարկողներին առաջարկում է արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում` մասնագիտական խորհրդատվություն, շուկայի վերլուծություն և արժեթղթերի թողարկման հետ կապված ֆինանսական ռիսկերի կառավարում: Տեղաբաշխման ընթացքում Բանկն օգտագործում է զարգացած երկրներում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում համագործակցում է շուկայի այլ մասնակիցների հետ` տեղաբաշխման սինդիկատ ձևավորելու նպատակով:
Արժեթղթեր ձեռք բերելու համար նախևառաջ անհրաժեշտ է դառնալ Բանկի հաճախորդ և կնքել Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիր: Այնուհետև, համապատասխան հանձնարարականներ տալու միջոցով կկարողանաք ներդրումներ կատարել Ձեր նախընտրած արժեթղթերում կամ օգտվելով էլետրոնային համակարգի հնարավորությունից նախատեսված ֆոնդային բորսաներում ինքնուրույն տեղադրել արժեթղթերի առքի և վաճառքի հայտեր և կնքել գործարքներ:
Բանկը Ձեզ հնարավորություն է տալիս մուտք գործել մի շարք երկրների արժեթղթերի շուկաներ` Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, եվրոպական խոշորագույն բորսաներ: Բանկի հետ Դուք կարող եք ընտրել ներդրումների աշխարհագրությունը և շուկաների տեսակները, որոնք կհամապատախանեն Ձեր ներդրումային ռազմավարությանը: Գործընկերների լայն շրջանակի շնորհիվ Բանկը Ձեզ համար կարող է ձեռք բերել մի շարք երկրների և տնտեսության տարբեր ճյուղերի արժեթղթեր` բաժնետոմսեր, պետական և կորպորատիվ պարտատոմսեր, ածանցյալ արժեթղթեր, ներդրումային հիմնադրամների փայեր և այլն:
Ներդրումների ռիսկերը որպես կանոն համեմատական են ակնկալվող եկամտաբերությանը: Որքան հուսալի է արժեթուղթը, այնքան ցածր է նրանից ստացվող շահույթը: Միևնույն ժամանակ ռիսկային գործիքները կարող են թույլ տալ կրկնապատկել, նույնիսկ եռապատկել Ձեր ներդրած կապիտալը մի քանի օրվա ընթացքում, սակայն ռիսկն այստեղ կարող է զգալիորեն բարձր լինել: Յուրաքանչյուր ներդրող ինքն է իր համար որոշում ակնկալվող եկամտաբերությունը` կշռված համապատասխան ռիսկով:
Ներդրումային կուտակային գործիքը թույլ է տալիս ներդրողին կատարել երկարաժամկետ խնայողություններ և միաժամանակ այդ խնայողությունները ներդնել հուսալի և բարձր եկամտաբերությամբ պետական պարտատոմսերում: Ընդ որում, ձեռք բերվող պարտատոմսերի եկամտաբերությունը սահմանվում է ներդրում կատարելու վերաբերյալ պայմանագրի կնքման պահին և չի փոփոխվում պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Բացի այդ պարտատոմսերից ստացված տոկոսային եկամուտը նույնպես վերաներդրվում է այդ պարտատոմսերում` ապահովելով ներդրման առավել բարձր եկամտաբերություն:
Պլաստիկ քարտեր կարող են ստանալ Բանկի հաշվետեր անհատ հաճախորդները ինչպես նաև իրավաբանական անձ հաճախորդները, նրանց սեփականատերերը, տնօրենները, ովքեր ունեն Բանկի հետ համագործակցության դրական պատմություն:
Քարտ պատվիրելու համար բանկ է ներկայացվում անձնագիր և Հանրային ծառայությունների համարանիշ:
Պլաստիկ քարտը կորցնելու կամ այն գողանալու դեպքում անհապաղ պետք է բլոկավորել քարտը, այնուհետև քարտը STOP LIST-ում ընդգրկելու հարցը քննարկել Բանկի համապատասխան աշխատակցի հետ: Կորցրած քարտի վերաթողարկման հայտ կարող եք ներկայացնել բանկի էլ փոստով կամ այցելել բանկ։
Քարտը կասեցնելու բլոկավորելու համար հարկավոր է կատարել ներքոնշյալ գործողություններից որևէ մեկը․
Ի՞նչ անել, եթե մոռացել եք Ձեր PIN կոդը: PIN կոդը մոռանալու դեպքում հաճախորդը կարող է նամակ գրել հեռահար համակարգերի միջոցով քարտի PIN կոդի վերաթողարկման համար կամ մոտենալ Բանկ և վերականգնել PIN կոդը:
Կատարել քարտի բլոկավորում (տես Ինչպե՞ս է հնարավոր բլոկավորել քարտը) այնուհետև այցելել բանկ քարտը ետ ստանալու համար։
Եթե բանկոմատը գտնվում է Բանկի գլխամասային գրասենյակի տարածքում՝ 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում: Եթե քարտն առգրավվել է ՀՀ այլ բանկերի բանկոմատներում, քարտը կտրամադրվի քարտապանին՝ Բանկի կողմից այն ստանալու կամ ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը: Հաճախորդին զանգահարելու միջոցով տեղեկացվում է քարտի Բանկում լինելու մասին:
Գումարը բանկոմատում մոռանալու դեպքում պետք է զանգահարել կամ դիմել Բանկ՝ ներկայացնելով գործարքի բողոքարկման հայտ:
Գաղտնաբառը փոփոխել կամ ճշտել ցանկանալու դեպքում հարկավոր է անձնագրով մոտենալ Բանկ, կամ նամակ ուղարկել Մոբայլ/ինտերնետ բանկինգ համակարգերի միջոցով: Գաղտնաբառը մոռանալու դեպքում Բանկ զանգահարելիս քարտապանին կտրվեն լրացուցիչ հարցեր` վերջինիս նույնականացնելու նպատակով:
Այո, PIN կոդը կարելի է փոխել ինքնուրույն՝ բանկոմատի համապատասխան մենյուն ընտրելու միջոցով:
Ի՞նչ է MasterCard SecureCode-ը և ինչպես է այն աշխատում: MasterCard SecureCode-ը նախատեսված է Ձեր միջոցներն ու քարտի տվյալներն առցանց միջավայրում ապահով օգտագործելու համար: 3D secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրականացնել քարտապանների լրացուցիչ նույնականացում, որը ենթադրում է յուրաքանչյուր իրականացվող վճարման հաստատում 1-անգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, ինչն առավել անվտանգ է դարձնում գործարքը վճարում կատարող անձի համար: Քարտապանը պետք է ակտիվացնի SMS ծանուցումների ծառայությունը: Ինտերնետային կայքը, որի միջոցով կատարվում է գործարքը, նույնպես պետք է գրանցված լինի MasterCard® SecureCode™ համակարգում: Այն կայքերը, որոնք գրանցված են նշված համակարգում, իրենց վճարման էջում ունեն MasterCard® SecureCode™ ապրանքանիշ: Ինտերնետային կայքում MasterCard քարտով առցանց վճարում կատարելիս Դուք կստանաք ծածկագիրը և կմուտքագրեք այն պահանջվող դաշտում: Վավեր ծածկագիր մուտքագրելիս գործարքը կկատարվի, իսկ սխալ ծածկագիր մուտքագրելիս՝ գործարքը կմերժվի:
Այո հնարավոր է.
Բանկը թողարկում է MasterCard Standard, MasterCard Gold և MasterCard Business տեսակի քարտեր:
Փոխանցում կարող եք իրականացնել բանկոմատների, ԻնտերնետԲանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգի միջոցով։ Հայաստանի տարածքում գանձվող միջնորդավճարը կազմում է 0,3%:
Այո, MasterCard MoneySend ծառայության միջոցով (եթե ստացող քարտը չունի սահմանափակումներ): Քարտից քարտ փոխանցումները կատարվում են բավականին արագ՝ 24/7 ռեժիմով։ Փոխանցում կարող եք իրականացնել ԻնտերնետԲանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգի միջոցով և միջնորդավճարը կազմում է 1.5%, նվազագույնը 1,000 ՀՀ դրամ
Այո:
Ոչ:
ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ, Ռուսական ռուբլի, Անգլիական Ֆունտ ստերլիգ, Չինական յուան, Վրացական լարի, Շվեյցարական ֆրանկ, Շվեդական կրոն։
Այո (SWIFT code: ARSJAM22):
Այո (ARSJAM22XXX):
Այո, բանկն ունի GPI Tracker համակարգ, որը հնարավորություն է տալիս բացահայտել բանկին ուղարկված և բանկից ուղարկվող միջազգային փոխանցումները:
Այո, Ինտերնետ կամ Մոբայլ Բանկինգ համակարգերի միջոցով իրականացված միջազգային փոխանցումների ընթացքին կարելի է ինքնուրույն հետևել նույն համակարգերի գործիքակազմի միջոցով, եթե տվյալ բանկը միացած է GPI Tracker համակարգին:
Այո, բանկը համագործակցում է առաջնակարգ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ և կարող է տրամադրել նշված ծառայությունները:
Բանկի կողմից փոխանցումը կատարվում է 1 բանկային օրվա ընթացքում և սովորաբար, եթե չկա թղթակից և շահառու բանկերի կողմից լրացուցիչ պարզաբանման կամ ստուգման խնդիր, փոխանցումը նույն կամ հաջորդ օրը հասնում է շահառուին:
ՀՀ-ում IBAN կոդ դեռևս չի կիրառվում: IBAN կոդը կիրառվում է այն բոլոր երկրներում, որոնք անցել են այս համակարգին փոխանցումներ իրականացնելու ժամանակ:
Միջազգային փոխանցումներ կատարելիս հաճախորդը ինքն է ընտրում` ցանկանում է միջնորդավճարն ինքը ամբողջությամբ վճարել, որպեսզի շահառուն գումարը ամբողջական ստանա, թե մի մասն է ցանկանում վճարել, որի արդյունքում միջնորդ բանկերը կկատարեն համապատասխան գանձումները, ինչը կպահվի փոխանցվող գումարից:
Միջազգային մուտքային փոխանցումների կրեդիտագրման ժամանակ Բանկը որևէ գանձում չի կատարում:
Այո, փոխանցումը կարող է կատարվել ինչպես միջազգային փոխանցման, այդպես էլ քարտային փոխանցման ձևով, եթե տվյալ քարտը թողարկող բանկն ունի այդ հնարավորութունը, և եթե տվյալ քարտը չունի փոխանցումներ ստանալու սահմանափակումներ:
Այո, սակայն պետք է նախապես համաձայնեցնել գործարքը բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ:
Այո, եթե տվյալ պետությունում գրանցված բանկն ունի թղթակցային հարաբերություններ ՀՀ ռեզիդենտ որևէ բանկի հետ: