Պահառություն և ռեեստրավարում

Արժեթղթերի պահառության ծառայություններ

Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է: 

Արժեթղթերի պահառության շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները

  • Հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների գրանցում.
  • Հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.
  • Հաճախորդի համար առանձին դեպո հաշվի բացում և վարում.
  • Հաճախորդին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից, Կենտրոնական դեպոզիտարիայից և այլ պահառուից ստացված ամբողջական տեղեկատվության տրամադրում.
  • Արժեթղթերի պահառությանն առնչվող և օրենքով թույլատրվող այլ ծառայություններ:

Բանկը պահառության ծառայություններ է մատուցում ՀՀ տարածքում և դրանից դուրս շրջանառվող ազատ շրջանառության իրավունքով ոչ փաստաթղթային արժեթղթերի համար:

Դեպո հաշվի սպասարկման սակագները գանձվում են մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

Սակագներով նախատեսված վճարները Բանկի կողմից գանձվում են Հաճախորդի դրամային հաշվի/հաշիվների մնացորդից/ներից: Սակայն, տվյալ հաշվին/հաշիվներին համապատասխան միջոցների բացակայության դեպքում Բանկի գանձվելիք գումարը գանձում է Հաճախորդի արտարժութային հաշվից/հաշիվներից` գանձման պահին Բանկի կողմից սահմանված արտարժույթի գնման փոխարժեքով: Բանկի նախատեսված վճարները ներառում են նաև Բանկի անվանատիրոջ հաշիվներում արժեթղթերի պահպանման և հաշվառման և (կամ) Հաճախորդի հանձնարարականներով իրականացված գործառնությունների համար այլ պահառուներին տրվող կոմիսիոն վարձատրությունը:

N Ծառայության տեսակ Սակագին
1. Անձնական հաշվի բացում
1.1 Ֆիզիկական անձի համար Անվճար
1.2 Իրավաբանական անձի համար Անվճար
1.3.Դեպո հաշվի սպասարկում**
ՌԴ ռուբլով արտահայտված բաժնետոմսեր և պարտատոմսեր` 0.1% տարեկան, գանձվում է եռամյակը մեկ` եռամսյակի վերջի դրությամբ մնացորդի նկատմամբ, min. 2000 ՀՀ դրամ եռամսյակային
Այլ արժույթով բաժնետոմսեր` 0.2% տարեկան, գանձվում է եռամյակը մեկ` եռամսյակի վերջի դրությամբ մնացորդի նկատմամբ, min. 3000 ՀՀ դրամ եռամսյակային
Այլ արժույթով պարտատոմսեր` 0.5% տարեկան, գանձվում է եռամյակը մեկ` եռամսյակի վերջի դրությամբ մնացորդի նկատմամբ, min. 3000 ՀՀ դրամ եռամսյակային
2. Արժեթղթերի մուտքագրում հաճախորդի դեպո հաշվին
2.1 Արժեթղթերի մուտքագրում հաճախորդի դեպո հաշվին Անվճար
3. Արժեթղթերի փոխանցում
3.1 Արժեթղթերի ներպահառուական փոխանցումներ 1000 ՀՀ դրամ
3.2 Արժեթղթերի միջպահառուական փոխանցումներ 2500 ՀՀ դրամ
3.3 Արժեթղթերի փոխանցում Բանկի հետ կնքված բրոքերային (դիլերային) գործարքի արդյունքում անվճար
4. Արժեթղթերի արգելադրում և գրավադրում
4.1 Արժեթղթերի ներպահառուական արգելադրում և/կամ գրավադրում 2500 ՀՀ դրամ
4.2 Արժեթղթերի միջպահառուական արգելադրում և/կամ գրավադրում 5000 ՀՀ դրամ
5. Արժեթղթերի արգելադրման և գրավադրման դադարեցում
5.1 Արժեթղթերի ներպահառուական արգելադրման և/կամ գրավադրման դադարեցում 1000 ՀՀ դրամ
5.2 Արժեթղթերի միջպահառուական արգելադրման և/կամ գրավադրման դադարեցում 2500 ՀՀ դրամ
6. Քաղվածքների և տեղեկանքների տրամադրում
6.1 Քաղվածքների և տեղեկանքների տրամադրում Համաձայն բանկային հաշիվների համար Բանկում գործող սակագների
7. Գլոբալ (Կորպորատիվ) գործողություններ
7.1 Գլոբալ (Կորպորատիվ) գործողություն` արժեթղթերի տրոհում, կոնսոլիդացիա և այլն անվճար
8. Օժանդակ ծառայություններ
8.1 Արժեթղթերի դիմաց եկամտի ստացում, հաշվարկում, ստացում անվճար
8.2 Սեփականատերերի շահերի ներկայացում պայմանագրային
8.3 Լրացուցիչ տեղեկությունների տրամադրում պայմանագրային
8.4 Այլ ծառայություններ պայմանագրային

*Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև փոստի և հեռահաղորդակցման ծախսերը:

** Եթե տվյալ եռամսյակի ընթացքում դեպո հաշվով ոչ մի գործարք չի կատարվել և հաշվում արժեթղթեր չեն հաշվառվել, միջնորդավճար չի գանձվում:

Արժեթղթերի պահառության գործունեության սակագներ (Օտարերկրյա արժեթղթերի համար)

N Ծառայության տեսակ Սակագին
1. Անձնական հաշվի բացում
1.1 Ֆիզիկական անձի համար Անվճար
1.2 Իրավաբանական անձի համար Անվճար
1.3 Դեպո հաշվի սպասարկում 5000 ՀՀ դրամ տարեկան, գանձվում է եռամսյակը մեկ անգամ` 1250 ՀՀ դրամ
2. Արժեթղթերի մուտքագրում հաճախորդի դեպո հաշվին
2.1 Արժեթղթերի մուտքագրում հաճախորդի դեպո հաշվին Անվճար
3. Արժեթղթերի փոխանցում
3.1 Արժեթղթերի ներպահառուական փոխանցումներ 200 ՀՀ դրամ
3.2 Արժեթղթերի միջպահառուական փոխանցումներ 1000 ՀՀ դրամ
3.3 Արժեթղթերի փոխանցում Բանկի հետ կնքված բրոքերային (դիլերային) գործարքի արդյունքում անվճար
4. Արժեթղթերի արգելադրում և գրավադրում
4.1 Արժեթղթերի ներպահառուական արգելադրում և/կամ գրավադրում 2000 ՀՀ դրամ
4.2 Արժեթղթերի միջպահառուական արգելադրում և/կամ գրավադրում 5000 ՀՀ դրամ
4.3 Առևտրային արգելադրում 1000 ՀՀ դրամ
4.4 Առևտրային արգելադրում Բանկի հետ կնքված բրոքերային (դիլերային) գործարքի արդյունքում անվճար
5. Արժեթղթերի արգելադրման և գրավադրման դադարեցում
5.1 Արժեթղթերի ներպահառուական արգելադրման և/կամ գրավադրման դադարեցում 500 ՀՀ դրամ
5.2 Արժեթղթերի միջպահառուական արգելադրման և/կամ գրավադրման դադարեցում 1000 ՀՀ դրամ
5.3 Առևտրային արգելադրման դադարեցում 500 ՀՀ դրամ
5.4 Առևտրային արգելադրման դադարեցում Բանկի հետ կնքված բրոքերային (դիլերային) գործարքի արդյունքում անվճար
6. Քաղվածքների և տեղեկանքների տրամադրում
6.1 Քաղվածքների և տեղեկանքների տրամադրում Համաձայն բանկային հաշիվների համար Բանկում գործող սակագների
7. Գլոբալ (Կորպորատիվ) գործողություններ
7.1 Գլոբալ (Կորպորատիվ) գործողություն` արժեթղթերի տրոհում, կոնսոլիդացիա և այլն անվճար
8. Օժանդակ ծառայություններ
8.1 Արժեթղթերի վերագրանցում 3.000 ՀՀ դրամ
8.2 Արժեթղթերի դիմաց եկամտի ստացում, հաշվարկում, ստացում Անվճար
8.3 Սեփականատերերի շահերի ներկայացում պայմանագրային
8.4 Լրացուցիչ տեղեկությունների տրամադրում պայմանագրային

* Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև Հաճախորդի սպասարկման հետ կապված ծախսերը:

Արժեթղթերի պահառության գործունեության սակագներ (Տեղական արժեթղթերի համար)

Հաճախորդից հանձնարարականի ընդունումը կատարվում է պատասխանատու աշխատակցի կողմից` պահառուի գործառնական օրվա ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա 09:30-17:00, եթե սույն պայմաններով այլ ժամկետ սահմանված չէ): Գործառնական օրվա ավարտին ընդունված հանձնարարականն ընդունված է համարվում հաջորդ գործառնական օրվա ընթացքում: Օտարերկրյա արժեթղթերով գործառնությունների իրականացման նպատակով տրվող հանձնարարականների ընդունման ժամկետները համապատասխանեցվում են Օտարերկյա պահառուների հետ կնքված պայմանագրերով նախատեսված ժամկետների հետ:

Պահառության ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ:

Պահառության ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև (Ուժի մեջ է` 29.08.2014թ.-ից)

Պայմանագիրը կարող է լուծվել Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ` մյուս կողմին այդ մասին գրավոր տեղեկացնելու պայմանով: Այդ դեպքում սույն Պայմանագիրը համարվում է լուծված` Պայմանագրի կատարումից հրաժարվելու մասին Կողմերից մեկի գրավոր տեղեկացումը մյուս կողմի ստանալու պահից քսան օր հետո: Ընդ որում` Կողմերը պարտավորվում են նշված ժամկետի ընթացքում իրականացնել սույն Պայմանագրով սահմանված պարտականությունները:

Հաճախորդի առաջին իսկ պահանջով, պահառության պայմանագրի դադարեցման կամ պահառուի պահառության գործունեության դադարեցման կամ պահառուի լուծարման դեպքում պահառուն պարտավոր է անմիջապես հաճախորդին տրամադրել նրան պատկանող արժեթղթերը` արժեթղթերի դուրսգրման հանձնարարականի հիման վրա կամ ՀԿԴ-ում (օտարերկրյա պահա-ռուի, որի մոտ բացված է պահառուի օտարերկրյա արժեթղթերի անվանատիրոջ հաշիվը) կամ այլ պահառուի մոտ հաճախորդի անունով վերագրանցելու միջոցով:

Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով: Հաճախորդների հանձնարարականները կատարելիս Բանկը գործում է ելնելով բացառապես Հաճախորդի շահերի պաշտպանությունից:


Բանկի և հաճախորդի միջև հնարավոր շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Բանկի պահառուական ծառայություններից օգտվելու համար հարկավոր է դառնալ Բանկի հաշվետեր հաճախորդ:

  • դիմում*,
  • կանոնադրություն*,
  • պետական գրանցման վկայական (առկայության դեպքում` նաև լիցենզիա)*,
  • իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտ (վավերացված իրավաբանական անձի հաշվառման վայրի տարածքային հարկային մարմնի կողմից),
  • ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններ կամ որոշումներ*,
  • հարկ վճարողի հաշվառման համար*,
  • ղեկավար անձանց անձը հաստատող փաստաթղթեր*,
  • պատշաճ կերպով ձևակերպված և վավերացված լիազորագիր` հաշվի միջոցները այլ անձի կողմից տնօրինելու դեպքում,
  • Հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` FATCA,
  • Այլ փաստաթղթեր

Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով կամ նոտարի կողմից վավերացված պատճենով և անհրաժեշտության դեպքերում` նաև ապոստիլով: Պատճենահանվելուց հետո բնօրինակը կվերադարձվի:

Դեպո հաշիվների բացման համար անհրաժեշտ է հավելյալ դիմում:


Հաշիվների բացման և վարման սակագներ

Բանկի կողմից հաշվետվությունները (քաղվածքները) տրամադրվում են հաճախորդի հարցման հիման վրա պահառուական գործառնության կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

6Հաշվի քաղվածքի տրամադրում
Առձեռն բանկում  
• Յուրաքանչյուր գործարքի ավարտից հետո անվճար
•Ամսական քաղվածքի տրամադրում անվճար
Պատվիրված նամակով փոստային ծախսեր
Ֆաքսով (ՀՀ տարածքում) AMD 1,500
Ֆաքսով (ՀՀ տարածքից դուրս) AMD 3,000 յուրաքանչյուր էջի hամար
Բանկ-Հաճախորդ համակարգով անվճար
Էլեկտրոնային փոստով անվճար
7Հաշվից քաղվածքի կրկնօրինակի տրամադրում
Առձեռն բանկում
• Մինչև 6 ամիս վաղեմության AMD 2,000
• Մինչև 12 ամիս վաղեմության AMD 3,000
• 12 ամսից ավելի վաղեմության AMD 5,000
Էլեկտրոնային փոստով անվճար
8 Լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկանքների տրամադրում հաշվի և հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ, լիազորագրերի պատրաստում
Այլ տեղեկանքի տրամադրում
• Առձեռն բանկումAMD 1,500
• Պատվիրված նամակով AMD 1,500 + փոստային ծախսեր
• Ֆաքսով (ՀՀ տարածքում) AMD 2,000 յուրաքանչյուր էջի համար
• Ֆաքսով (ՀՀ տարածքից դուրս) AMD 3,000 յուրաքանչյուր էջի համար
• Էլեկտրոնային փոստով AMD 1,500
• Տեղեկանքների տրամադրում աուդիտորական հարցումների վերաբերյալ յուրաքանչյուր հարցման համար AMD 7,500
Լիազորագրի պատրաստում AMD 3,000
6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի սակագներում ԱԱՀ-ն ներառված է

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Ներդրումային գործիքների հնարավոր ռիսկերին կարող եք ծանոթանալ այստեղ

Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորում

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ (այսուհետ` ՀԿԴ) արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի (այսուհետ` Համակարգ) անդամ, ինչը թույլ է տալիս Բանկին միջնորդավորել ՀԿԴ կողմից մատուցվող ծառայությունները` Համակարգում կատարելով համապատասխան տեղեկատվության և/կամ գործարքների գրանցում:

Որպես հաշվի օպերատոր Բանկը միջնորդավորում է ՀԿԴ կողմից մատուցվող ռեեստրավարման և պահառության ծառայությունները:

ՀԿԴ կողմից մատուցող ռեեստրավարման ծառայության միջնորդավորում

Արժեթղթերի ռեեստրավարման ծառայության միջնորդավորման շրջանակներում Բանկի կողմից առաջարկվող ծառայություններն են.

  • Արժեթղթերի ռեեստրի վարում և պահպանում,
  • Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնությունների գրանցում,
  • Կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնությունների գրանցում,
  • Թողարկողին արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի և այլ տեղեկությունների տրամադրում,
  • Թողարկողի մասին տվյալների փոփոխությունների գրանցում
  • Այլ ծառայություններ

Ռեեստրի վարման պայմանագիր կնքելու համար հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ամբողջական ցանկին ինչպես նաև ծառայության մատուցման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ռեեստրի վարման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և գործում է անորոշ ժամկետով: Պայմանագիրը կարող է լուծվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

ՀԿԴ կողմից մատուցող պահառության ծառայության միջնորդավորում

Արժեթղթերի պահառության ծառայության միջնորդավորման շրջանակներում Բանկի կողմից առաջարկվող ծառայություններն են.

  • Արժեթղթերի հաշվի բացում, փոփոխություն, պահպանում և փակում,
  • Արժեթղթերի փոխանցում,
  • Արժեթղթերի գրավադրում և գրավադրման դադարեցում,
  • Հաշվետիրոջը արժեթղթերի հաշվից քաղվածքի և այլ տեղեկությունների տրամադրում
  • Այլ ծառայություններ

Ֆիզիկական անձ.

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշը հավաստող փաստաթուղթ
  • Բանկի կողմից պահանջվող այլ լրացուցիչ փաստաթղթեր

Իրավաբանական անձ.

  • Իրավաբանական անձի պետական գրանցումը և ՀՎՀՀ-ն հավաստող փաստաթուղթ
  • Իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձանց համապատասխան իրավասությունները հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև վերջիններիս անձը հաստատող փաստաթուղթեր
  • Բանկի կողմից պահանջվող այլ լրացուցիչ փաստաթղթեր

Արժեթղթերի պահառության պայմանագիր կնքելու համար հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ամբողջական ցանկին ինչպես նաև ծառայության մատուցման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ::

Արժեթղթերի պահառության պայմանագիրն ուժի մեջ է մտնում և գործում է անորոշ ժամկետով:

Պայմանագիրը կարող է լուծվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Բանկի կողմից Համակարգից տեղեկություններ տրամադրվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և կարգով:

Օրենքով սահմանված չափով և ժամկետներում Համակարգից տեղեկություններ ստանալու իրավունք ունեն.

  • Թողարկողը
  • Հաշվետերը և նրա լիազորված ներկայացուցիչը
  • Նոտարները
  • Կենտրոնական բանկը և պետական այլ մարմինները
  • Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված անձինք

Բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, երրորդ անձանց հարցման հիման վրա կամ երրորդ անձանց վերաբերող տեղեկատվություն Համակարգից չի տրամադրվում:

ՀԿԴ կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման սակագներին, վճարումներ կատարելու պայմաններին, եղանակներին և ժամկետներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀԿԴ կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման շրջանակներում Կանոններով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են գրավոր և հայերեն լեզվով (բացառությամբ SWIFT համակարգի միջոցով ներկայացված հանձնարարականների և տեղեկությունների), իսկ օտարալեզու բնօրինակները կամ դրանց պատճենները՝ նոտարական կարգով հայերեն թարգմանված և ապոստիլով (Հաագայի կոնվենցիային միացած երկրներից ուղարկված փաստաթղթերի դեպքում, իսկ եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով):

Բանկը պատասխանատվություն չի կրում ռեեստրի վարման և պահառության ծառայությունների մատուցման հետ կապված հաճախորդի կրած վնասների համար, բացառությամբ Բանկի կողմից ոչ օրինաչափ գործողությունների իրականացման հետևանքով պատճառված վնասների:

Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով:

Բանկի և հաճախորդի միջև հնարավոր շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ


ՀԿԴ կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման վերաբերյալ սպառիչ տեղեկություններ կարելի է ստանալ նաև զանգահարելով +37460 757001 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:30-17:00