Բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններից օգտվելու շրջանակում Բանկին հանձնած միջոցների (դրամական միջոցներ և/կամ արժեթղթեր) պաշպանությունն ապահովելու նպատաակով Բանկը ձեռնարկում է հետևյալ քայլերը`
Պետական պարտատոմսերի շուկայում հաճախորդների համալիր սպասարկման ընթացակարգ
Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:
Ֆոնդային բորսաներ
Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ (ուժի մեջ է 07.03.2023թ-ից)
Բրոքերային գործունեության իրականացման կանոններ առ 09.02.2018
Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ (ուժի մեջ է 01.03.2018թ.-ից)
Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ (ուժի մեջ է 17.02.2020թ-ից)
Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև
Մարժինալ գործարքների կնքման նպատակով որպես ապահովություն ընդունվող օտարերկրյա արժեթղթերի ցանկ (ուժի մեջ է 08.06.2017թ.-ից)
Կապի միջոցների օգտագործմամբ հաղորդագրությունների փոխանակման ընթացակարգ
Շահերի բախում
Պատվերների կատարման ընթացակարգ
Բողոքների քննարկման ընթացակարգ
Դրամային իրացվելիության կառավարման նպատակով Բանկն իր հաշվետեր հաճախորդներին առաջարկում է ռեպո գործարքների կնքում մինչև 3 ամիս ժամկետով: Ռեպո գործարքների առարկա կարող են հանդիսանալ պետական պարտատոմսերը և Բանկի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային նստաշրջանում գնանշվող կորպորատիվ պարտատոմսերը: Հաճախորդները կարող են կնքել ռեպո գործարքներ, եթե նրանց, որպես պարտատոմսերի սեփականատիրոջ, իրավունքները սահմանափակված չեն (պարտատոմսերը հաշվառվում են դեպո հաշվում ազատ արժեթղթերի կարգավիճակով): Ռեպո գործարքների մասնամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել Բանկ:
Ռեպո գործարքների առարկա կարող են հանդիսանալ միայն այն Պարտատոմսերը, որոնց նկատմամբ դրանց սեփականատիրոջ իրավունքները սահմանափակված չեն:
Ընդունելի արժեթղթեր
Բանկի կողմից Շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման շրջանակներում գնանշվող պարտատոմսեր /ցանկը և գնանշումները հասանելի են Բանկի կայքում/
Ժամկետներ
ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսերով կնքվող ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առավելագույն ժամկետը կազմում է 92 օր, այլ արժեթղթերով կնքվող գործարքների ժամկետները սահմանվում են Աղյուսակ 1-ում:
Տոկոսադրույքներ /սահմանվում է ամենօրյա կտրվածքով/
Ծավալներ
ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսերով, ինչպես նաև արտասահմանյան արժեթղթերով կնքվող ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առավելագույն ծավալը սահմանվում է 50,000,000 ՀՀ դրամ /նշված ծավալից ավել գործարքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով/:
Գնահատում
Ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առարկա հանդիսացող ՀՀ պետական պարտատոմսերի գնահատումն իրականացվում է տվյալ գործառնության օրվան նախորդող օրը ՀՀ ԿԲ կողմից հրապարակված «ՀՀ ԿԲ հետ ռեպո գործառնությունների համար ընդունելի արժեթղթերի ցանկը, գները և մինչև մարում եկամտաբերությունները» փաստաթղթում ներառված տեղեկատվության հիման վրա: Ընդ որում գնահատումը տեղի է ունենում հետևյալ կերպ.
Բանկի կողմից Շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման շրջանակներում գնանշվող պարտատոմսերով Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի առարկա հանդիսացող պարտատոմսերը գնահատվում են Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված առքի եկամտաբերությանը գումարած 1% գնվող արժեթղթի և ռեպո գումարի արժույթների համընկման դեպքում և 1.25%՝ գնվող արժեթղթի և ռեպո գումարի արժույթների չհամընկման դեպքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ: Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: Բացի այդ պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Արժեթղթերով գործառնությունների իրականացման ընթացակարգ