Սպառողական վարկեր

Բանկը, ելնելով իր ռազմավարությունից, սպառողական վարկեր տրամադրում է բացառապես իր գործող հաճախորդներին՝ վերջիններիս ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրելու նպատակով:

 
Արժույթ ՀՀ դրամ
Առավելագույն գումար 300,001-50 մլն ՀՀ դրամ
Ժամկետ (ամիս) 1-60
Տարեկան տոկոսադրույք Առաջին 24 ամիսների համար 16-20% (հաստատուն),
25-60 ամիսների համար ՀՏ1*+(8-13%) (հիմնական ցուցանիշ), հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՏ21+(6-11%) (երկրորդային ցուցանիշ)
Տոկոսների հաշվարկման կարգ Հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ` հիմք ընդունելով տարին 365 օր
Տարեկան փաստացի տոկոսադրույք2 17,13-23.90%
Վարկ/գրավ հարաբերակցություն Առավելագույնը 70%
Տրամադրման եղանակ անկանխիկ, կանխիկ
Տրամադրման որոշման կայացման ժամկետ 3 աշխատանքային օրվա ընթացքում
Տրամադրման որոշման մասին հաճախորդին տեղեկացում 1 աշխատանքային օրվա ընթացքում
Գումարի փաստացի տրամադրման ժամկետ Հաճախորդի կողմից վարկի ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում
Հաստատված/ դեռ չտրամադրված վարկի պայմանների վերանայում 10,000 դրամ,
 
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար 0
Գրավի գնահատման մոտավոր ծախս 20,000 ՀՀ դրամ
Կանխիկացում 0%
Մոտավոր այլ անհրաժեշտ ծախսեր` կապված գրավի ձևակերպման և պետական գրանցման հետ մինչև 70,000 ՀՀ դրամ` կախված գույքի տեսակից և գտնվելու վայրից
Մարման եղանակ Ամսական անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ վճարներ` ըստ հաճախորդի ցանկության3
Վաղաժամկետ մարում -
Վարկի գումարի մարման կետանցի դեպքում` տոկոս մարման ենթակա գումարից 0,1%
Տոկոսագումարի մարման կետանցի դեպքում` տոկոս մարման ենթակա գումարից 0,1%
ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք Նախատեսված է ՀՀ Քաղ. Օրենսգրքի 411 հոդվածի պահանջներով
Գործող պայմանագրի (վարկային, գրավի, այլ) պայմանների, մարման գրաֆիկի փոփոխություն/ վերանայում4 10,000 ՀՀ դրամ
 
Գրավի շուկայական արժեքի գնահատման պահանջ Պարտադիր: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների կողմից
Գրավի ապահովագրության պահանջ վարկի ողջ ժամկետի համար Իրականացվում է Բանկի պահանջով: Ապահովագրումը իրականացվում է մեկ տարի ժամկետով: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար: Գույքը ապահովագրվում է առնվազն վարկի գումարի չափով
Վարկի ապահովությունը Անշարժ գույք, ավտոմեքենա, անձնական երաշխավորություն
Գրավի գտնվելու վայրը Հայաստանի Հանրապետություն
Վարկային պատմություն Վարկառուն չպետք է ունենա էական ժամկետանց պարտավորություններ վարկի տրամադրման պահին կամ դրան նախորդող երեք տարվա ընթացքում:
  • 1 Տվյալ վարկային ծառայությունը առաջարկվում է բացառապես բանկի հաճախորդներին, կամ վերջին¬ներիս հետ կապված անձանց՝ ղեկավարներ, սեփականատերեր և այլն և չի ներառում քարտային վարկային գծերը:
  • ՀՏ1-ն ՀՀ պետական արժեկտրոնային 6 ամսվա պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքն է, որն արտացոլվում է https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx էջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՏ21, որն իրենից ներկայացնում է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված 181 օրից-1 տարի ժամկետայնությամբ դրամային ավանդների միջին կշռված տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx - Էջում: Վարկի լողացող տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 4%-ով (առավելագույն և նվազագույն շեմ):
  • 2 Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Հաճախորդի համար` տոկոսագումարները և այլ անհրաժեշտ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում (տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններին և օրինակներին կարող եք ծանոթանալ https://www.armswissbank.am/upload/regulation_8_01.pdf հղումով):
  • 3 Անուիտետը ենթադրում է վարկի և տոկոսագումարների ամենամսյա հավասարաչափ մարումներ:
  • 4 Գործող պայմանագրի փոփոխություն են համարվում առնվազն հետևյալ դեպքերը, եթե այլ դեպքերի համար առանձին որոշում չկայացվի Բանկի Վարկային Կոմիտեի կողմից`

  • • վարկային պայմանագրով սահմանված մարումների ժամանակացույցի վերանայումը, եթե նշվածի համար նախատեսված չէ վաղաժամկետ մարման համար սահմանված տույժի վճարում,
    • հաճախորդի դիմումի համաձայն վարկային պայմանագրի այլ պայմանների (տոկոսադրույք, վարկի նպատակ, տարամադրման եղանակ և այլն) փոփոխությունը,
    • հաճախորդի դիմումի համաձայն ապահովության, այդ թվում` գրավի կամ երաշխավորության պայմանագրի հիմնական պայմանների փոփոխությունը, գրավի կամ երաշխավորության վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի ազատումը և այլն
    • սակագինը չի տարածվում այն պայմանագրերի փոփոխության վրա, որոնց փոփոխությունը մեկ այլ պայմանագրի փոփոխության հետևանք է:
N 1.Ընդհանուր փաստաթղթեր Նշումներ
1. Դիմում-հայտ Բանկի կողմից սահմանված ձև պ
2. Անձնագիր և սոցիալական քարտ պատճեն պ
3. Վարկառուի կնոջ/ամուսնու անձնագիր պատճեն պ
4. Վարկառուի ամուսնության վկայական պատճեն պ
5. Տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի մեծության և զբաղեցրած պաշտոնի/հաստիքի վերաբերյալ բնօրինակ, /կնքված և ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից/ ը
6. Այլ բանկերում ունեցած հաշիվների շարժեր (վերջին 12 ամիսների համար) բնօրինակ ը
7. Գործող վարկային, գրավի և այլ պայմանագրեր պատճեն ը
8. Վարձակալության պայմանագրեր պատճեն ը
9. Վարկառուի սեփականությունը հանդիսացող այլ գույքի սեփականության վկայական/ներ պատճեն ը
10. Վարկառուի հետ փոխկապակցված ընկերության փաստաթղթերի փաթեթ պատճեն ը
11. Վարկառուի հետ փոխկապակցված ընկերության կողմից ՊԵԿ ներկայացվող հաշվարկներ և հաշվետվություններ պատճեն ը
12. Տեղեկանք բնակչության պետական կոմիտեից պատճեն ը
13. Այլ փաստաթղթեր (վարկային հաշիվների շարժեր, լիազորագրեր և այլն) բնօրինակ / պատճեն ը

N 2. Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր Նշումներ
1. Գրավադրվող գույքի սեփականության վկայական պատճեն պ
2. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ և/կամ երաշխավորի (ների) անձնագիր և սոց քարտ պատճեն պ
3. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ (ների) կնոջ/ամուսնու անձնագիր և սոց քարտ պատճեն պ
4. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ (ների) ամուսնության վկայական պատճեն պ
5. Գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության իրավաբանական փաթեթ և տնօրենի անձնագիր պատճեն պ
6. Տեղեկանք պետ. ռեգիստրից/դեպոզիտարիայից գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության կանոնադրությունում, մասնակիցների ու տնօրենի կազմում փոփոխությունների վերաբերյալ բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ ը
7. Գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության վերադաս մարմնի որոշում գրավադրման վերաբերյալ բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
8. Գրավադրվող գույքի գնահատման հաշվետվություն Սկզբնական փուլում հնարավոր է ներկայացնել տեղեկանքի ձևով պ
9. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրվող միասնական տեղեկանք բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
10. Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր/ տեխ. անձնագիր պատճեն պ
11. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական պատճեն /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
12. Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
13. Համաձայնություն գրավի առարկայի վարձակալներից բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ ը
14. Համաձայնություն այլ Բանկերից հաջորդող գրավադրման վերաբերյալ բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ ը
15. Գրավադրվող գույքի ապահովագրման վկայագիր/գրեր պատճեն /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ ը
16. Այլ փաստաթղթեր (գրավադրվող գույքի ձեռք բերման հիմքեր, գրավատուների կողմից տրված լիազորագրեր, կնոջ/ ամուսնու կողմից նոտարական կարգով հաստատված համաձայնություններ) բնօրինակ /պատճեն ը

* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել:

- Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը և/կամ կյանքը` դժբախտ պատահարներից:

- Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:

- 10-12 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում

- ելնելով տարաբնույթ հանգամանքներից Բանկի կողմից կարող է պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկ
Կազմակերպություն Հեռախոս Հասցե Էլ. հասցե
«ԱԿՑԵՌՆ-ԷԼԻՏԱ» ՍՊԸ + (374 10) 27 76 62
+ (374 91) 27 76 62
ք. Երևան, Վաղարշյան 12 շենք [email protected]
«ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ + (374 10) 43 27 76
+ (374 96) 43 22 76
ք. Երևան, Արցախի փող. 23/6 շենք [email protected]
«ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ + (374 10) 54 64 90
+ (374 98) 94 44 49
ք. Երևան, Տպագրիչների փող., 114 շենք [email protected]
«ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ + (374 60) 53 53 71
+ (374 98) 53 53 14
ք. Երևան, Եկմալյան փող., 6 շենք, 5-րդ հարկ
(«Բիզնես Պալե»-ի շենքում)
[email protected]
«Ա. Գ. ԲՈՐՍԱ» ՍՊԸ + (374 10) 25 18 18 ք. Երևան, Ն. Զարյան, 22 շենք, 3-րդ հարկ [email protected]
«ԲԻԼԴԱՓ» ՍՊԸ + (374 55) 54 71 60 ք. Երևան, Զաքյան 5 շենք, գրասենյակ 1 [email protected]
«ԲԻԼԻՎ» ՍՊԸ + (374 94) 22 11 11 ք. Երևան, Մաշտոց պող., 9-14 շենք [email protected]
«ԳԱՌԴԻ» ՍՊԸ + (374 95) 52 05 90 ք. Երևան, Թումանյան 8 շենք, 317 սենյակ [email protected]
«ԿՈՍՏ ԿՈՆՍԱԼՏ» ՍՊԸ + (374 10) 54 48 82 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող.,
1 շենք, 51 տարածք
[email protected]
«ՕԼԻՎԵՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ + (374 10) 54 27 40 ք. Երևան, Թումանյան 8 շենք [email protected]
«ՎԻ ԷՄ ԱՐ ՓԻ» ՍՊԸ + (374 10) 58 87 97 ք. Երևան, Վարդանանց 8 շենք [email protected]
«ԻՆԷՔՍ» ՍՊԸ + (374 77) 51 81 16
+ (374 55) 51 81 15
ք. Երևան, Օրբելի եղբայրների փող,
45 շենք, 403 գրասենյակ
[email protected]
«ՖԻՆԼՈՈՒ» ՍՊԸ + (374 10) 50 60 00
+ (374 91) 91 11 55
ք. Երևան, Նալբանդյան փող, 50 շենք, բն.3 [email protected]

Ներբեռնել

- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

- ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ։ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ՆԵՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ։

- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

- ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԲԱՆԿԸ ՁԵԶ, ԵՐԱՇԽԱՎՈՐ(ՆԵՐ)ԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ) ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

- Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):

- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը

- Երաշխավորը ևս կրում է վարկի մարման պատասխանատվությունը,

- Երաշխավորը իրավունք ունի ստանալ հատուցում վարկառուից վարկի վճարման համար

- Վարկատուն պարտավոր է նախազգուշացնել երաշխավորին վարկի մարման վերաբերյալ

- Վարկառուի կողմից վարկի չմարման դեպքում երաշխավորը կարող է հայտնվել «Վատ Վարկառուների ցուցակում», ինչպես նաև զրկվել գույքից:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Սպառողական վարկերի տրամադրման պայմաններ


www.abcfinance.am

https://www.abcfinance.am/finhelper/

*Բանկը պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: