Ներդրումային գործիքների հնարավոր ռիսկերը

Սույն բաժնում ներկայացված են ներդրումային ծառայությունների հետ կապված հնարավոր ռիսկերը

Արժեթղթերի շուկայում գործառնությունների իրականացման հետ կապված ռիսկեր Բանկը տեղեկացնում է Հաճախորդին այն մասին, որ Արժեթղթերում ցանկացած ներդրում իր բնույթով հանդիսանում է ռիսկային:

Արժեթղթերի շուկայում գործարքներ կատարելիս ներդրողը առնչվում է հետևյալ ռիսկերի հետ.

  • Ֆինանսական գործիքների գների փոփոխության ռիսկ: Արժեթղթերի շուկայական գները և դրանց փոփոխությունները չեն գտնվում Բանկի հսկողության տակ: Նշված պատճառով Արժեթղթերում ներդրման դեպքում հնարավոր է նաև Հաճախորդի պորտֆելի արժեքի նվազում, ընդհուպ մինչև ամբողջ պորտֆելի կորուստը (մարժինալ գործարքների դեպքում հնարավոր կորուստները կարող են գերազանցել Հաճախորդի կողմից ներդրած սկզբնական գումարի մեծությունը):
  • Իրացվելիության նվազման ռիսկ: Այս ռիսկը կապված է տվյալ գործիքի նկատմամբ շուկայի այլ մասնակիցների հետաքրքրության նվազման հետ: Ֆինանսական գործիքի իրացվելիությունը կախված է թողարկողների կորպորատիվ գործողություններից, նրանց ֆինանսատնտեսական գործունեությունից, ընդհանուր շուկայի վիճակից, բորսաների և առևտրային հրապարակների ներքին կանոններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տվյալ ֆինանսական գործիքի գնի, հետևաբար նաև Հաճախորդի պորտֆելի արժեքի վրա:
  • Օրենսդրության փոփոխության ռիսկ: Այս ռիսկը կապված է պետական իշխանությանմարմինների և շուկաները կարգավորող այլ մարմինների գործողությունների հետ, որի հետևանքով Հաճախորդը կարող է կրել կորուստներ:
  • Ենթակառուցվածքային ռիսկ: Այս ռիսկը կապված է դեպոզիտարիաների, բորսաների,հաշվարկաքլիրինգային կազմակերպությունների աշխատանքների հետ, որոնց գործունեությունում ընդհատումները կարող են բերել Հաճախորդի ակտիվների (ինչպես դրամական միջոցների, այնպես էլ Արժեթղթերի) կորուստների:
  • Էլեկտրոնային առևտրային համակարգերի օգտագործման հետ կապված ռիսկեր: Այս ռիսկերը կապված են համակարգչային սարքավորումների, ծրագրային ապահովման անսարքության
  • Այլ ռիսկեր: Վերը թվարկված ռիսկերի ցանկը սպառիչ չէ: Ներդրումային գործունեությունը կարող է ուղեկցվել նաև այլ ռիսկերով:

Տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման հետ կապված ռիսկեր

Հաճախորդը տեղեկացվում է այն մասին, որ ներդրումային գործունեությունը պարունակում է ռիսկեր` կապված մատուցվող ծառայությունների էլեկտրոնային բնույթի հետ, ինչպիսիք են, օրինակ, հուսալի կապի բացակայությունը, էլեկտրաէներգիայի անջատման հնարավորությունը, ծրագրային ապահովման աշխատանքի խաթարումը և այլն: Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործունեության հետևանքով էլեկտրոնային առևտրի համակարգերի աշխատանքի ընդհատման համար: Բանկը նաև պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործունեության արդյունքում Բանկի և Հաճախորդի միջև փոխանցվող տեղեկատվության` երրորդ անձանց հասանելի դառնալու համար: