Հարգելի Հաճախորդ
Շնորհակալություն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ծառայություններով հետաքրքրվելու համար:
Բացելով հաշիվ մեր Բանկում՝ Դուք հնարավորություն կունենաք օգտվելու բազմաթիվ առավելություններից և հաճույք ստանալ մեր Բանկի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակից:
Կարդալով սույն ուղեցույցը՝ Դուք կգտնեք հաշիվ բացելու, ինչպես նաև հաշվի սպասարկման վերաբերյալ և ֆինանսական գործարքների ընթացքում հանդիպող օգտակար տեղեկատվություն:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ բացում է հաշիվներ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անչանց, ինչպես նաև մասնագիտացված ֆինանսական միջնորդների համար:
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար Բանկը հաշիվներ բացում է, եթե Հաճախորդը և նրա ծավալած գործունեությունը, սեփականատերերի կազմը, կազմակերպաիրավական ձևը բացահայտված և ընդունելի է Բանկի համար:
Ոչ բոլոր ոլորտներն են ընդունելի մեզ համար: Մենք չենք բացում հաշիվներ այն Հաճախորդների համար, ովքեր ներգրավված են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների, հոգեմետ միջոցների և թմրանյութի, մարդկանց առևտրի և փողերի լվացման մեջ: Հաշվի բացման նպատակով Բանկ դիմելիս Հաճախորդը պետք է ներկայացնի տեղեկատվություն իր գործունեության, ստացվելիք ֆինանսական միջոցների ծագման աղբյուրների և դրանց օգտագործման ուղղությունների, ինչպես նաև իրական շահառուի/ների վերաբերյալ: Մենք չենք բացում հաշիվներ այն ընկերությունների համար, որոնց բաժնեմասերը թողարկված են ըստ ներկայացնողի սկզբունքի հիման վրա:
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար Բանկը հաշիվներ բացում է, եթե Հաճախորդը և նրա ծավալած գործունեությունը, սեփականատերերի կազմը, կազմակերպաիրավական ձևը բացահայտված և ընդունելի է Բանկի համար:
Հաշվի բացման ժամանակ մենք առաջնորդվում ենք միջազգային հանրության կողմից կիրառվող պահանջների, ինչպես օրինակ ՄԱԿ-ի բանաձևերի, ազգային օրենսդրության և Բանկի ներքին քաղաքականության պահանջներով: Հաշվի բացման, սպասարկման և գործարքների իրականացման ընթացքում Բանկը Հաճախորդից կարող է պահանջել ներկայացված տեղեկատվության իսկությունը հավաստող փաստաթղթեր և բացատրություններ: Կասկածելի գործարքները կարող են կասեցվել կամ մերժվել:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ կիրառում է FATCA-ի պահանջները (Foreign account tax compliance act – օտարերկրյա հաշիվների հարկման համապատասխանության մասին օրենք, կայք www.irs.gov) համաձայն որոնց ԱՄՆ հարկատուների վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտվում և ուղարկվում է ԱՄՆ համապատասխան իրավասու մարմիններին:
Իր կայքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ հրապարակում է հաշվի բացման, սպասարկման և գործարքների իրականացման ժամանակ կիրառվող թարմացված սակագները: Խնդրում ենք այցելել մեր կայքի համապատասխան բաժինը՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Հաշվի բացման ժամանակ պահանջվող փաստաթղթերի փաթեթը Հաճախորդի նույնականացման, գործունեության տեսակի և ֆինանսական գործարքների բացահայտման նպատակ ունի:
- Հաշվի բացման դիմում (տրամադրվում է Բանկի կողմից),
- Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ կամ դրանց նոտարական կարգով վավերացված պատճեն,
- Սոցիալական քարտ կամ Հանրային ծառայությունների համարանիշ (ՀՀ ռեզիդնետների համար),
- Բնակության վայրի վերաբերյալ ապացույց, ինչպես օրինակ կոմունալ վճարման անդորրագիրը կամ հաշվի քաղվածքը,
- Ստորագրության նմուշի քարտ (տրամադրվում է Բանկի կողմից),
- FATCA ձևանմուշ/ներ (տրամադրվում է Բանկի կողմից):
- Հաշվի բացման դիմում (տրամադրվում է Բանկի կողմից),
- Կանոնադրություն իր փոփոխություններով
- Պետական ռեգիստրի վկայական իր ներդիրներով (առկայության դեպքում նաև լիցենզիա),
- Հարկ վճարողի հաշվառման համար (առկայության դեպքում),
- Բանկի հետ գործարքների կնքման իրավասություն ունեցող անձանց ցուցակ իրենց ստորագրության նմուշներով (տրամադրվում է Բանկի կողմից),
- Ղեկավար անձանց և գլխավոր հաշվապահի անձնագրեր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր,
- Տեղեկատվություն սեփականատերերի/մասնակիցների վերաբերյալ՝ ներկայացնելով վերջիններիս անձնագրերը կամ անձը հաստատող այլ փաստաթղթերը,
- Տեղեկատվություն իրական շահառուի կամ շահառուների վերաբերյալ,
- Ղեկավար անձանց և գլխավոր հաշվապահի նշանակման հրամաններ կամ որոշումներ,
- Պատշաճ ձևով լրացված և վավերացված լիազորագիր (լիազորված անձի դեպքում),
- FATCA ձևանմուշ/ներ (տրամադրվում է Բանկի կողմից):
Այս տեսակի Հաճախորդների համար հաշվի բացման փաստաթղթերի ցանկը նույնն է, ինչ իրավաբանական անձանց դեպքում, սակայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ պահանջելու է նրանց գործունեությունը կարգավորող համապատասխան լրացուցիչ փաստաթղերի փաթեթ:
ՀՀ ռեզիդենտների համար այդ գործընթացը տևում է մինչև երկու բանկային օր: Ոչ ռեզիդենտների համար, մասնավորապես՝ ովքեր հաշվի բացման համար դիմել են հեռակա կարգով, այդ գործընթցը կարող է տևել մինչև 2 շաբաթ (հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո):
Նրանք, ովքեր հետաքրքրված են մեր Բանկում հաշիվ բացել, կարող են այցելել մեր գլխամասային գրասենյակ Վազգեն Սարգսյան 10 հասցեով, օգտագործել մեր կայքում (www.armswissbank.am) առկա առցանց ձևամնուշները կամ գրել մեզ cs@armswissbank.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել +374 60 757-000, +374 11 757-000:
Մեր աշխատակիցները կուղղորդեն Ձեզ հաշվի բացման գործընթացում: