Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաջողության գաղտնիքն ու զարգացման հիմնաքարն են հանդիսանում իր առաջադեմ և փորձառու մասնագետները, որոնք հավատարիմ են Բանկի նպատակներին և որդեգրած քաղաքականությանը, աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմով և թիմային աշխատանք իրականացնելու ունակություններով: Նրանց ստեղծագործական աշխատանքի շնորհիվ է, որ հաջողվում է բացահայտել բիզնեսի զարգացման նոր հորիզոններ և ստեղծել իր հաճախորդների համար լավագույն պայմանները:
Ուստի գիտակցելով, որ պրոֆեսիոնալ անձնակազմի առկայությունը հանդիսանում է հաջողության կարևորագույն գրավականներից` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հոգում է իր աշխատակիցների վերապատրաստման, խրախուսման, սոցիալական պաշտպանվածության և կորպորատիվ արժեքներին հավատարիմ լինելու ուղղությամբ` ընձեռելով նրանց կարիերայի աճի և պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն:
Բանկն աշխատակիցների հավաքագրումն իրականացնում է ելնելով հավակնորդների արհեստավարժության չափանիշներից: Մրցույթի միջոցով աշխատանքի ընդունման գործընթացն ապահովում է անաչառություն, օբյեկտիվություն, բոլոր հավակնորդների համար հավասար պայմանների ստեղծում և բոլոր տիպի խտրականության բացառում:
Թափուր աշխատատեղերի առկայության դեպքում այս էջում կտեղադրվի համապատասխան հայտարարությունը: Դուք կարող եք ծանոթանալ տվյալ հաստիքի համար անհրաժեշտ պահանջներին և եթե դուք համապատասխանում եք այդ պահանջներին և ցանկանում եք դիմել տվյալ աշխատատեղի համար, ապա լրացրեք ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի դիմում հարցաթերթիկը (word) տարբերակով և ուղարկեք մեզ:
Եթե ցանկանում եք համագործակցել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ, ապա լրացրեք աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմում-հարցաթերթիկը և ուղարկեք մեզ:
Արմսվիսբանկ ՓԲ ընկերությունը փնտրում է համապատասխան աշխատանքային փորձով վարկային ռիսկի կառավարչի
Աշխատանքային պարտականություններ
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
Բոլոր հետաքրքրվող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն [email protected] էլ. Փոստին`վերնագրում նշելով “Վարկային ռիսկի կառավարիչ”:
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուները:
Արմսվիսբանկ ՓԲԸ Ֆինանսական Դեպարտամենտի Պլանավորման և վերլուծությունների բաժինը փնտրում է բարձր մոտիվացված, վերլուծական և մաթեմատիկական մտածողությամբ վերլուծաբանի, որը կմիանա մեր թիմին: Հաստիքին համապատասխանող թեկնածուն պատասխանատու կլինի ֆինանսական տվյալների վերլուծության, հաշվետվությունների պատրաստման և ավտոմատացման համար:
Բոլոր հետաքրքրվող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն [email protected] էլ. Փոստին`վերնագրում նշելով “Պլանավորման և վերլուծությունների բաժնի վերլուծաբան”:
Արմսվիսբանկ ՓԲԸ Ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման դեպարտամենտի Ռիսկերի կառավարման բաժնի Տեղեկատվական անվտանգության պատասխանատու
Բոլոր հետաքրքրվող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն [email protected] էլ. Փոստին`վերնագրում նշելով “Տեղեկատվական անվտանգության պատասխանատու”:
Հարգելի դիմորդ այս բաժնում Դուք կարող եք ծանոթանալ Բանկում առկա թափուր աշխատատեղերին:
Ներբեռնեք դիմում–հարցաթերթիկը
*Լրացրեք պարտադիր դաշտերը