Ղեկավար անձինք

Խորհուրդ

  • Վարտան Սիրմակես

    Վարտան Սիրմակես

    Խորհրդի նախագահ

    Վարտան Սիրմակեսը շվեյցարաբնակ, ծագումով հայ գործարար է, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հիմնադիրը և 100% անուղղակի նշանակալից մասնակիցը: Նա համաշխարհային հռչակ վայելող շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, սեփականատերը և Գործադիր տնօրենը: Ծնվել է 11/02/1956թ.-ին, ապրում է Ժնև քաղաքում:

  • Րաֆֆի Բալյոզյան

    Խորհրդի անդամ

    Րաֆֆի Բալյոզյանը ծնվել է 02.11.1983թ.-ին: Սովորել է մենեջմենթ Ֆրանսիայի Հանրապետության Տեխնոլոգիաների ինստիտուտում, ինչպես նաև ստացել է ֆինանսական շուկաների մագիստրոսի կոչում՝ ավարտելով Ֆրանսիայի SKEMA բիզնես դպրոցը: Րաֆֆին երկար տարիներ աշխատել է Նյու-Յորքում, Natixis ընկերությունում որպես վերլուծաբան, 2010թ.-ի նոյեմբերից սկսած հանդիսանում է Ժնևում գտնվող Ֆրանկ Մյուլեր ընկերության ֆինանսական դեպարտամենտի ներդրումային մենեջեր:

  • Արմենակ Դարբինյան

    Խորհրդի անդամ

    Արմենակ Դարբինյանը ծնվել է 25.07.1961թ.-ին: 1976-80թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում ՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1982-1991թթ. աշխատելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտում, որտեղ 1989 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1998-2001թթ.-ին եղել է Ֆինասների Էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտ և 2001թ.-ին պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան՝ այնուհետև նաև պրոֆեսորի կոչում: Ա.Դարբինյանը տարբեր տարիների դասավանդել է Հայաստանի տարբեր բուհերում և ավելի քան 70 գիտական աշխատանքների հեղինակ է: 1991-1992թթ.-ին եղել է արտաքին տնտեսական կապերի առաջին փոխնախարար, իսկ 1992-1997թթ.-ին՝ Էկոնոմիկայի փոխնախարար: 1997-1998թթ աշխատել է որպես Հայ գործարարների ընկերակցության գործադիր տնօրեն: 1998-2000թթ.-ին եղել է էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտւմ թեմատիկ խմբի ղեկավար, 2000-2007թթ.-ին նույն ինստիտուտի տնօրեն, իսկ 2007-2010թթ տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրեն: Ա.Դարբինյանը1999-2010թթ.-ին եղել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /UNDP/ փորձագետ, ծրագրերի ղեկավար, իսկ 2003-2008թթ.-ին նաև Մեծ Բրիտանիայի զարգացման նախարարության /DFID/ Հայաստանի գրասեյակի հանրային կառավարման հարցերի գծով խորհրդատու: 2010-2020թթ.-ը Ա.Դարբինյանը աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես խորհրդի անդամ: Մասնակցել է միջազգային տարբեր կազմակերպությունների /IMF, WTO, ECB/ վերապատրաստման ծրագրերի, իսկ 1999թ.-ին քառամսյա դրամաշնորհային հետազոտական ծրագիր է իրականացրել Միացյալ նահագների Ջորջ Մեյսոնի համալսարանում:

  • Մերուժան Գալստյան

    Խորհրդի անդամ

    Մերուժան Գալստյանը ծնվել է 26.08.1963թ.-ին: 1984թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և ստացել տնտեսագետի որակավորում: 1998-2000թթ.-ին ուսանել է ԱՄՆ Վիրգինիա նահանգի Օլդ Դոմինիոն համալսարանում՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորում (MBA) ֆինանսական կառավարման մասնագիտացմամբ: 1984-1991 թթ․ աշխատել է «Էլեկտրոն» ԱՄ-ում որպես տնտեսագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։ 1991-1993թթ. եղել է «Հայփլեյ» հայ-կանադական համատեղ ձեռնարկության ֆինանսական տնօրենը: 1993-1997թթ․ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Կենտրոնական Բանկում՝ աշխատելով որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետ-գլխավոր հաշվապահ: 2002-2017թթ հանդիսացել է «Նորք-Մարաշ բժկական կենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենը, 2017-2020թթ՝ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Գործադիր տնօրենը: 2002-2012թթ.-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Ֆինանսա-բանկային քոլեջում, Հայաստանի ֆրանսիական համալսարանում: Ներկայումս աշխատում է «ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամում որպես գործադիր տնօրեն: ՀՀ Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հիմնադիր անդամ է։ Հեղինակ է ֆինանսական կառավարմանը, ֆինանսական և կառավարչական հաշվառմանը և բանկային գործին նվիրված մի շարք մենագրությունների և ձեռնարկների:

  • Արտավազդ Սարգսյան

    Խորհրդի անդամ

    Արտավազդ Սարգսյանը ծնվել է 13.11.1975թ.-ին: 1993-1997թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում` ստանալով տնտեսագետի որակավորում: 1998-2007թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես Ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետ, ավագ մասնագետ, այնուհետև` վարկային կազմակերպությունների վերահսկողության բաժնի պետ, իսկ 2007-2019թթ. եղել է Ֆինանսների վերահսկողության վարչության պետի տեղակալ: Շուրջ մեկ տարի եղել է “STAK Money Transfer’’ ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն, իսկ 2010-2019թթ.` «Տնտեսագիտական կրթության և հետազոտության աջակցման կենտրոն» հիմնադրամի Գործադիր տնօրեն: 2019-2023թթ. եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ, իսկ 2023-2024թ.-ը հանդիսացել է «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի անկախ անդամ և “AB Partners’’ ՍՊԸ-ի համահիմնադիր, Գործադիր տնօրեն: Իր կարիերայի ընթացքում ստացել է մի շարք վկայականներ և որակավորումներ տարատեսակ պրակտիկաներից, որոնք անց են կացվել Եվրախորհրդում, Հոնկոնգի Արժութային հետազոտության ինստիտուտում, Ֆինլանդիայի Կենտրոնական բանկում և այլ հանրաճանաչ հաստատություններում:

Գործադիր մարմին

Բարձրակարգ մասնագետների առկայությունը' բանկի, նրա հաճախորդների և գործընկերների հաջողության գրավականներից մեկն է: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հավաքագրվել են առաջադեմ մասնագետներ, որոնք հավատարիմ են կորպորատիվ արժեքներին և ջանք չեն խնայում բանկի առաջխաղացմանը նպաստելու գործում:

  • Գևորգ Մաչանյան

    Գևորգ Մաչանյան, տ.գ.թ.

    Տնօրինության նախագահ
    Գործադիր տնօրեն

    Գևորգ Մաչանյանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրենն է հիմնադրման օրվանից: Նա ունի ավելի քան քառասունամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ղեկավարելուց առաջ նա եղել է ԿԲ Գլխավոր աուդիտորը' Ներքին աուդիտի խմբի ղեկավարը: Նրա ղեկավարման հմտությունը դրսևորվել է Հայաստանում վճարահաշվարկային համակարգերի լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի բարեհաջող իրագործմամբ: Այդ ծրագրերի թվին են պատկանում միջբանկային հեռահաղորդակցության և էլեկտրոնային վճարումների համակարգերի, ArCa միասնական վճարային համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ղեկավարումը, SWIFT համակարգի ներմուծումը և ներդրումը ՀՀ-ում: Գևորգ Մաչանյանն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալում միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է միջազգային կոնֆերանսների ու խորհրդաժողովների: Միևնույն ժամանակ Գևորգ Մաչանյանը հայ-շվեցարական գործարար միության նախագահն է և Շվեյցարիա – Հայաստան Միացյալ առևտրի պալատի խորհրդի անդամը: Ծնվել է 22/08/1959թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:

  • Գրիգոր Մովսիսյան

    Գրիգոր Մովսիսյան

    Տնօրինության անդամ
    Գործադիր տնօրենի տեղակալ-Ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման դեպարտամենտի տնօրեն

    Կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության դեպարտամենտում Գրիգոր Մովսիսյանի աշխատանքային փորձը, ինչպես նաև մասնակցությունը միջազգային բազում խորհրդաժողովներին և վերապատրաստման ծրագրերին` բանկի ընդհանուր առաջխաղացման գործում նրա դերը դարձնում են խիստ արժեքավոր: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում նրա հսկողության ներքո են գտնվում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի, համապատասխանության ապահովման, ռիսկերի կառավարման և տեղեկատվական անվտանգության գործառույթները: 2022-2023թթ.-ին մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Executive Certificate in Management» մեկամյա ուսումնական ծրագրին և ստացել կառավարման վկայագիր:  Ծնվել է 26/03/1974թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը: Բանկում աշխատում է Բանկի հիմնադրման օրվանից: 

  • Գրիգոր Հովհաննիսյան

    Գրիգոր Հովհաննիսյան

    Տնօրինության անդամ
    Գործադիր տնօրենի տեղակալ-Վարկավորման դեպարտամենտի տնօրեն

    Գրիգոր Հովհաննիսյանը իր աշխատանքային գործունեությունը ՀՀ բանկային համակարգում սկսել է 1996թ-ից, ընդ որում, արդեն 1998թ-ից զբաղեցրել է ղեկավար պաշտոններ վարկավորման և հաճախորդների սպասարկման բնագավառներում: Բանկային համակարգում նրա ղեկավարության տակ են եղել բանկային ծառայությունների մատուցման, կորպորատիվ և սպառողական վարկավորման, վճարային քարտերի և արագ դրամական փոխանցումների ոլորտները: Ծնվել է 16/02/1974թ-ին, ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, բանկում աշխատում է 2009թ-ից:

  • Արկադի Փինաչյան

    Արկադի Փինաչյան

    Տնօրինության անդամ
    Գործադիր տնօրենի տեղակալ-Ներդրումային դեպարտամենտի տնօրեն

    Արկադի Փինաչյանն ունի աշխատանքային բազմամյա փորձ ֆինանսների բնագավառում, այդ թվում նաև կարգավորման ոլորտում, մասնավորապես' աշխատել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունում, իսկ հետագայում ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում: Պրոֆեսիոնալ գործունեությանը զուգընթաց նաև զբաղվել է մանկավարժական աշխատանքով և դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ա. Փինաչյանը ծնվել է 18/02/1976թ.-ին, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների բարձրացման նպատակով մասնակցել է մի շարք սեմինարների և ուսումնական դասընթացների: Բանկում աշխատում է 2006թ.-ից: Ընդ որում, 2010-2017թթ․ զբաղեցրել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը, 2017թ․ հոկտեմբերից՝ Գործադիր տնօրենի տեղակալ - Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, իսկ 2022թ․ սեպտեմբերից՝ Գործադիր տնօրենի տեղակալ – Ներդրումային դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։

  • Սեդրակ Բաղդասարյան

    Սեդրակ Բաղդասարյան

    Տնօրինության անդամ
    Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի տնօրեն
    Գլխավոր հաշվապահ

    Բանկային համակարգում կուտակված հարուստ փորձը, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի Բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությունում աշխատանքը Սեդրակ Բաղդասարյանին թույլ են տալիս ըստ արժանվույն իրականացնել Բանկի Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի տնօրենի գործառույթները: Ծնվել է 27/04/1976թ.-ին, ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտը: Բանկում աշխատում է 2005թ.-ի հոկտեմբերից:

  • Արա Մակարյան

    Արա Մակարյան

    Տնօրինության անդամ
    Գործադիր տնօրենի տեղակալ-Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն

    Արա Մակարյանը ծնվել 1990թ-ի հուլիսի 31-ին: 2011թ-ին ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Մարքեթինգի և Բիզնեսի Կազմակերպման ֆակուլտետը։ 2017թ-ին ձեռք է բերել Global Finance մասնագիտությունը Ռուսաստանի պետական կառավարման ակադեմիայում: Արա Մակարյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 2012թ-ից Պրոկրեդիտ Բանկ ՓԲԸ-ում որպես Բիզնես հաճախորդների խորհրդատու։ Այնուհետև 2016թ-ից կարիերան շարունակել է Կապիտալ Լոկուս ՍՊԸ-ում որպես ներդրողների հետ կապերի բաժնի ղեկավար։ Ա․ Մակարյանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում սկսել է աշխատել 2017թ-ից որտեղ մինչև 2019թ-ը աշխատել է որպես Նախագծերի ֆինասավորման բաժնի ղեկավար, այնուհետև 2019թ․-ից՝ Վարկավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ - Նախագծերի ֆիանասավորման բաժնի ղեկավար, իսկ 2022թ-ից՝ զբաղեցրել է Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը: Մասնակցել է մի շարք միջազգային ճանաչում ունեցող հաստատությունների կողմից կազմակերպված մասնագիտական և վերապատրաստական դասընթացների ու միջոցառումների: Ունի հարուստ փորձ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքների շրջանակներում, ինչպիսիք են՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ), Ասիական Զարգացման Բանկ (ԱԶԲ), Եվրասիական Զարգացման Բանկ (ԵԱԶԲ), KfW Զարգացման Բանկ, Կանաչ Կլիմայի Հիմնադրամ և այլն։

  • Անժելա Բարսեղյան

    Անժելա Բարսեղյան

    Տնօրինության անդամ
    Գործադիր տնօրենի տեղակալ-Առեվտրի ֆինանսավորման եվ թղթակցային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն

    Անժելա Բարսեղյանը ծնվել է 1986թ-ի հունվարի 2-ին: 2007թ.-ին ավարտել է Հայ-Ռուսական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը։ Անժելա Բարսեղյանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում սկսել է աշխատել 2007թ.-ից որպես Միջազգային գործառնությունների մասնագետ, 2008թ.-ից` Կորպորատիվ ֆինանսական բաժնի ավագ մասնագետ: 2010թ.-ից Կորպորատիվ ծառայությունների բաժնի պետ, այնուհետև` Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, իսկ 2017թ.-ից Կորպորատիվ ծառայությունների վարչության պետ: 2023թ.-ից հանդիսանում է Տնօրինության անդամ - Առևտրի ֆինանսավորման և թղթակցային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն: Մասնակցել է մի շարք միջազգային ճանաչում ունեցող հաստատությունների կողմից կազմակերպված մասնագիտական և վերապատրաստման դասընթացների ու միջոցառումների: Ունի հարուստ աշխատանքային փորձ միջազգային, տեղական ֆակտորինգային ծառայությունների և միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում` այդ ընթացքում համակարգելով Բանկի համագործակցությունը ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի, ԵԱԶԲ-ի, FCI-ի և այլ գործընկեր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ:

  • Անժելա Բարսեղյան

    Հայկ Մուրադյան

    Տնօրինության անդամ
    Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն

    Հայկ Մուրադյանը ծնվել է 1984թ-ի սեպտեմբերի 3-ին: 2006թ.-ին ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտի Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը «Մակրոէկանոմիկա» մասնագիտությամբ։ 2009թ. հաջողությամբ պաշտպանել է բանկային համակարգում հաճախորդների սպասարկման հիմնախնդիրներին վերաբերող աշխատությունը, որի համար վերջինս շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հայկ Մուրադանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում սկսել է աշխատել 2006թ.-ից որպես Հաճախորդների Սպասարկման բաժնի գործառնական կառավարիչ, 2013թ.-ից` Համադրման բաժնի ղեկավար, 2016թ.-ից` Հաճախորդների Սպասարկման Դեպարտամենտի տնօրենի տեղակալ - Ձևակերպումների և Հաշվետվությունների բաժնի ղեկավար, այնուհետև 2018թ-ից` Հաճախորդների Սպասարկման Դեպարտամենտի տնօրենի տեղակալ - Գործառնական Վարչության ղեկավար: 2024թ.-ից հանդիսանում է Տնօրինության անդամ և Հաճախորդների Սպասարկման Դեպարտամենտի տնօրեն: Նա ունի ավելի քան տասնութ տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում: Մասնակցել է մի շարք միջազգային ճանաչում ունեցող հաստատությունների կողմից կազմակերպված մասնագիտական և վերապատրաստման դասընթացների ու միջոցառումների:

  • Ներքին աուդիտ

  • Վահագն Փայան

    Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար

    Վահագն Փայանն ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում բազմամյա փորձ: Մասնագիտական գիտելիքները բարձրացնելու նպատակով մասնակցել է բազմաթիվ սեմինարների և դասընթացների: Հանդիսանում է Երդվյալ և հավատարմագրված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) Մասնագիտական մակարդակի ուսանող անդամ և Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի անդամ: Վահագն Փայանը ունի Աուդիտորի որակավորում Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի որակավորման ծրագրի չափանիշներով: Ծնվել է 31.08.1978թ. Գյումրիում: 2000թ. ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ: Բանկում աշխատում է 2017թ. հոկտեմբերից` զբաղեցնելով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: