Բաժնետերեր և ներդրողներ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները: RA law on Banks and Banking Activity

Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները:

Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, էլեկտրոնային հասցեով, կամ փոստով` ՀՀ, ք.Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի նախորդ 12 ամիսների ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրությունը

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի 2019-2021 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի համաձայն, նշված ժամանակահատվածում շահութաբաժինների վճարում չի նախատեսված:

Բանկը բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում չի իրականացրել: