Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Հասցե
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Ջերմուկ քաղաք Ջերմուկ Չարենցի փողոց 1/1
Գույքի նկարագրություն
Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 2,731.22քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 2,415քմ, մակերևույթը հարթ, հարակից տարածքներից մասամբ սահմանազատված է: Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումներ և սահմանափակումներ բաժնի 2,731.22քմ շինության մասով գրանցման օբեկտը կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականություններն են, շինության ավարտվածության աստիճանը (ըստ պայմանագրի) 60 տոկոս է:
Լրացուցիչ տեղեկատվություն
Շինություն (հյուրանոց), հինգ հարկանի, ունի կիսանկուղ, մոնոլիտ շինություն է, դրսից երեսպատված է տրավերտինե սալիկներով, միջհարկային ծածկը և հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, տանիքը՝ թիթեղյա (կղմինդրային ձևի), պատուհանների շրջանակները և դռների մի մասը՝ մետաղապլաստից, կիսանկուղում և հինգերորդ հարկում ներքին հարդարում իրականացված չէ, ներսում առկա է վերելակ, անցկացված են օդափոխության և ջեռուցման համակարգերը (ոչ ամբողջական), առաջինից մինչև չորրորդ հարկ տանող պատերը սոսնձաներկված են, հարկից հարկ տանող աստիճանները երեսպատված են տրավերտինե սալիկներով:
Գին
500,000,000 ՀՀ դրամ
Հարցերի դեպքում զանգահարեք +374 11 757 000 / +374 60 757 000 ներքին 155 կամ 091-98-99-88 հեռախոսահամարներին:
Բոլորը