Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Բանկում գործող հաճախորդների սպասարկման քաղաքականությունը և «Ճանաչիր Հաճախորդիդ» ծրագիրը կոչված են ներգրավել Բանկի բիզնես-փիլիսոփայությանը համապատասխանող անձանց` ճիշտ հասկանալով և բավարարելով վերջիններիս պահանջմունքները: Այդ իսկ պատճառով մեր անհատական մենեջերները պոտենցիալ հաճախորդի հետ նախապես քննարկում են վերջինիս պահանջները, մշակում այդ պահանջներին և Բանկի հաճախորդների պրոֆիլին համապատասխանող լավագույն պայմաններն ու սակագները, որոնք կազմվում են` ելնելով Բանկի հետ համագործակցության հեռանկարներից, գործառնությունների շրջանակից և ծավալից:
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունները: Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները, և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները` գրավոր դիմելով Բանկ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ 09:30-17:00 Վ. Սարգսյան 10 հասցեով:
Տեղեկությունները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար չի գանձվում միջնորդավճար, եթե տեղեկությունները տրամադրվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով, իսկ ֆաքսով կամ փոստով առաքելու դեպքում գանձվում է միջնորդավճար ըստ Բանկում գործող սակագների:
Հաճախորդների բողոք-պահանջների եվ դիմումների քննարկման ընթացակարգ
Բանկին որևէ բողոք-պահանջ ներկայացնելու համար դիմեք մեզ.