Բանկային երաշխիքներ

Ծառայությունների կամ ապրանքների մատակարարման, պայմանագրային պարտավորությունների կատարման (այդ թվում նաև կապալի պայմանագրերով) ապահովման նպատակով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն առաջարկում է մինչև 36 ամիս մարման ժամկետով բանկային երաշխիքներ՝ ցանկացած ազատ փոխարկելի արժույթով:

Երաշիքը տրամադրվում է հաճախորդի կողմից երաշխիքի ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գործարքի մեջ ներգրավված կողմերի վերջնական համաձայնությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հիմնական պայմաններ
ՊայմանԲանկի ռեսուրսներովՄիջազգային կազմակերպությունների և արտասահմանյան գործընկերների առևտրի ֆինանսավորման ծրագրերով
Դրամական միջոցների ապահովվածությամբԱյլ գրավի ապահովությամբ
Ծառայության նպատակային օգտագործումըԾառայությունների կամ ապրանքների մատակարարման, պայմանագրային պարտավորությունների կատարման (այդ թվում նաև կապալի պայմանագրերով) ապահովման նպատակով
Ժամկետը
մինչև 36 ամիսմինչև 12 ամիս, առանձին դեպքերում` մինչև 24 ամիս
Երաշխիքի տրամադրման միանվագ միջնորդավճարը*0.5%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ50,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքըմինչև 2.0%***մինչև 6%` առանց միջանկյալ բանկի հաստատման
պայմանագրային՝ միջանկյալ բանկի հաստատումով
ԱՄՆ դոլար/եվրո 3.0%- 4.75%1
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից հօգուտ
Բանկի Հաճախորդի թողարկված
երաշխիքի հաստատում Առևտրի
ֆինանսավորման ծրագրի շրջանակներում
Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում
տարեկան 0,5%, նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
Տոկոսների վճարման կարգըՄիանվագ**
ԱրժույթըԱՄՆ դոլար, Եվրո, այլ ազատ փոխարկելի արժույթ

*-Եթե երաշխիքի տրամադրման համար պահանջվում է երրորդ բանկի հաստատում կամ ծանուցում, ապա միջնորդավճարին կավելանա տվյալ բանկի միջնորդավճարը:

**-Որոշ դեպքերում, ելնելով պահանջվող երաշխիքի գումարից, ժամկետից և/կամ այլ պայմաններից կարող է վճարվել ամսական կամ եռամսյակային կտրվածքով:

*** Ժամկետային ավանդի գրավադրմամբ:

1 ներառում է միայն երրորդ բանկի կողմից գանձվող հաստատման սակագինը, ընդ որում այն դեպքում, եթե տվյալ սակագինը գերազանցում է միջանկյալ բանկի կողմից սահմանված նվազագույն սակագինը:

Ապահովություն
Ապահովության տեսակըԴրամական միջոցներ (ժամկետային ավանդ)Անշարժ գույք, հիմնական միջոցներ,
Բանկի համար ընդունելի երաշխավորություններ
Գրավի ապահովագրության պահանջ-Բանկի պահանջով, առնվազն երաշխիքի գումարի չափով
Այլ պայմաններ
Երաշխիքի վաղաժամկետ մարման սակագինՊայմանագրային
Երաշխիքի, այդ թվում փոփոխության ծանուցում25,000 ՀՀ դրամ
Երաշխիքի տրամադրման որոշումը կայացնելու ժամկետըՀաճախորդի կողմից երաշխիքի ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գործարքի մեջ ներգրավված կողմերի վերջնական համաձայնությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում
Հիմնական պայմաններ
ՊայմանԴրամական միջոցների ապահովածությամբԱյլ գրավի ապահովությամբ
Ծառայության նպատակային օգտագործումըԾառայությունների կամ ապրանքների մատակարարման, պայմանագրային պարտավորությունների կատարման (այդ թվում նաև կապալի պայմանագրերով), մրցույթի մասնակցության ապահովման նպատակով
Ժամկետըմինչև 36 ամիս
Երաշխիքի տրամադրման միանվագ միջնորդավճարը0.5%, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքըմինչև 2%մինչև 6%
Տոկոսների վճարման կարգըՄիանվագ կամ ամսական
Երաշխիքային նամակի պայմանների փոփոխում կամ Երաշխիքի վաղաժամկետ դադարեցում/նվազեցում` հաճախորդի հրահանգով10,000 - 25,000 ՀՀ դրամ
ԱրժույթըՀՀ դրամ կամ արտարժույթ
Ապահովություն
Ապահովության տեսակըԴրամական միջոցներ (ժամկետային ավանդ)Անշարժ գույք, հիմնական միջոցներ, Բանկի համար ընդունելիերաշխավորություններ
Գրավի ապահովագրության պահանջբանկի պահանջով, առնվազն երաշխիքի մնացորդի չափով
Ապահովագրության մոտավոր տարեկան ծախսը/%• Անշարժ գույքի տարեկան ապահովագրավճարը կազմում է գույքի արժեքի 0.15-0.3 տոկոսը,
• Սարքավորումների տարեկան ապահովագրավճարը կազմում է գույքի արժեքի 0.2-0.5 տոկոսը,
• Շրջանառու միջոցների տարեկան ապահովագրավճարը կազմում է գույքի արժեքի 0.3-0.5 տոկոսը,
• Տրանսպորտային միջոցների տարեկան ապահովագրավճարը սկսվում է գույքի արժեքի 2.5 տոկոսից:
Գրավի գնահատումԸստ պահանջի՝ բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից
Գրավի գնահատման մոտավոր ծախս յուրաքանչյուր գույքային միավորի համարԲնակելի հատվածի գույքի գնահատման համար՝ սկսած 15,000 ՀՀ դրամից
Ոչ բնակելի հատվածի գույքի գնահատման համար՝ սկսած 25,000 ՀՀ դրամից,
Տրանսպորտային միջոցների գնահատման համար՝ սկսած 8,000 ՀՀ դրամից
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար տես Բանկի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկը
Գրավի ձևակերպում• նոտարական վճար – միանվագ 13.000-25.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի գրավադրման դեպքում,
• անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վճար` առավելագույնը 26.000 ՀՀ դրամ
• Տրանսպորային միջոցի գրավադրման դեպքում կատարվող վճարներ (միասնական տեղեկանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ
Այլ պայմաններ
Երաշխիքի տրամադրման որոշումը կայացնելու ժամկետըՀաճախորդի կողմից երաշխիքի ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գործարքի մեջ ներգրավված կողմերի վերջնական համաձայնությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում
Երաշխիքի տրամադրման այլ պայմաններ1. Բանկային երաշխիքի գծով պահանջ ստանալու դեպքում Բանկը կարող է տվյալ պարտավորությունը կատարելու նպատակով Պրինցիպալին վարկ տրամադրել՝ բանկային երաշխիքի արժույթով, 3 ամիս մարման ժամկետով, 18% տարեկան տոկոսադրույքով, գանձելով 0.5% տրամադրման միջնորդավճար, կամ վճարել երաշխիքի գծով պահանջը` գանձելով պահանջվող գումարից 0.5%, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ ծառայության վճար, և անմիջապես Պրինցիպալին հատուցման պահանջ ներկայացնել: Պրինցիպալի կողմից պահանջը հինգ բանկային օրվա ընթացքում չկատարելու դեպքում վերջինս մինչև Երաշխավորի պահանջի վերջնական հատուցումը վճարում է բանկային տոկոսի հաշվարկային դրույքին համապատասխան տոկոսագումար, ինչպես նաև տույժ ուշացված գումարի նկատմամբ՝ օրական 0.1% դրույքի չափով:
2. Բանկը վերահսկողություն է կատարում տրամադրված բանկային երաշխիքի շրջանակներում ստացած դրամական միջոցների ծախսման ուղղությունների նկատմամբ՝ նպատակայնության խախտման դեպքում Հաճախորդից գանձելով ոչ նպատակային ծախսված գումարի 10%-ի չափով
Հիմնական պայմաններ
Պրոդուկտի նկարագրությունԳործիքը նախատեսված է պետական գնումների մրցույթներին ակտիվորեն մասնակցող կազմակերպությունների համար։ Այն շահառուներին հնարավորություն կտա ստանալ երաշխիքային և վարկավորման սահմանաչափի նախահաստատում` նախքան մրցույթներին մասնակցելը։
Ծառայության նպատակային օգտագործումՍահմանաչափի շրջանակում կտրամադրվեն.
Երաշխիքներ` պետական գնումների շրջանակում հայտի ապահովման, որակավորման ապահովման, կանխավճարի ապահովման, պայմանագրի ապահովման բանկային երաշխիքների տրամադրման նպատակով
Վարկեր` Բանկի կողմից երաշխավորված պայմանագրերի կատարման նպատակով
ԺամկետըՍահմանաչափի ժամկետը մինչև 24 ամիս, որի շրջանակում կտրամադրվեն երաշխիքներ մինչև 36 ամիս ժամկետով
ՄիջնորդավճարՍահմանաչափի հաստատման համար` 100,000 ՀՀ դրամ
Երաշխիքի տրամադրման համար 0.5%` նվազագույնը 25,000 ՀՀ դրամ
Երաշխիքի տարեկան տոկոսադրույք3-6%
Տոկոսների վճարման կարգըՄիանվագ կամ ամսական
ԱրժույթըՀՀ դրամ

*Սահմանաչափի շրջանակում վարկերը տրամադրվում են Բանկում գործող ուղենիշային պայմանների համաձայն

*Դրամական միջոցների/ավանդի ապահովությամբ երաշխիքները Բանկի կողմից տրամադրվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն դրամական միջոցների ապահովածությամբ տրամադրվող երաշխիքների ուղենիշային պայմանների

*Բանկի կողմից սահմանված չափորոշիչների համապատասխանող իրավաբանական անձանց համար սահմանաչափի շրջանակում տրամադրվող վարկային գործիքների համար որոշ դեպքերում կարող է ապահովություն հանդիսանալ միայն կնքվելիք/կնքված պայմանագիրը

Ներբեռնել

Մանրամասն

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ