Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեր առաջին քայլն է Բանկի ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այն թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար Բանկը հաշիվներ բացում է միայն այն դեպքերում, երբ հաճախորդը հայտնի և ընդունելի է բանկի համար կամ բանկը ճանաչում է այդ հաճախորդին:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում իրավաբանական անձինք կարող են բացել հետևյալ հաշվի տեսակները`
Բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, ՌԴ ռուբլով և այլ հաշիվներ, որոնք Ձեզ թույլ կտան իրականացնել մուտքեր, ելքեր, փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս: Բանկային հաշիվները Ձեզ հասանելի են դարձնում Բանկի կողմից առաջարկվող ավանդական բանկային ծառայությունների և ներդրումային լուծումների լայն ընտրանին: Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:
Պայմաններ
1. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն (հետագայում` Բանկ) իրավունք ունի փոփոխել սույն Սակագները և Պայմանները (հետագայում` Սակագներ)` այդ մասին պատշաճ կերպով ծանուցելով Հաճախորդին:
2. Սույն Սակագները սահմանված են Բանկի կողմից մատուցվող ստանդարտ ծառայությունների համար: Բանկն իրավունք ունի իր կողմից մատուցված ոչ ստանդարտ ծառայությունների դիմաց գանձել լրացուցիչ կամ Սակագներում չնշված այլ հատուցում, ինչպես նաև գանձել այդ ծառայությունների մատուցման համար փաստացի իրականացված հեռահաղորդակցման ծախսերը:
3. Բանկի կողմից կիրառվող Սակագները հաշվարկվում են ելնելով գործառնության գումարից և գանձվում են Բանկում վարվող Հաճախորդի բանկային հաշվից (հաշիվներից)` բացառությամբ այն դեպքերի, երբ Հաճախորդը հանձնարարական է տալիս գանձումները կատարել գործարքի գումարից:
4. Բանկի կողմից սահմանված Սակագները գանձվում են Հաճախորդի դրամային հաշվից: Հաճախորդի դրամային հաշվին Սակագների գանձման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` դրանք գանձվում են հաշվին մուտքագրված գումարից:
5. Արտարժույթով սակագները գանձվում են ՀՀ դրամով, հաշվարկված գանձման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված փոխարժեքով: Թղթակից կամ այլ արտասահմանյան բանկերի սակագները Բանկն իրավունք ունի գանձել Բանկում վարվող Հաճախորդի այլ հաշիվներից:
6. Բոլոր ընթացիկ հաշիվները գործում են բազմարժութային ռեժիմով: Եթե Հաճախորդն իրականացնում է գործառնություններ արժույթով, որը տարբերվում է Բանկում վարվող հաշիվների արժույթներից, և որոնք կրում են պարբերական և/կամ հաճախակի բնույթ, ապա Հաճախորդը բացում է ընթացիկ հաշիվ այդ արժույթով:
7. Բանկի կողմից գանձված Սակագները վերադարձման ենթակա չեն` բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս գանձվել են սխալմամբ:
8. Փոխարկային և արժեթղթերով գործառնություններն իրականացվում են Բանկի տվյալ օրվա գնանշումներով` համաձայն Հաճախորդի հետ կնքված համապատասխան պայմանագրի:
9. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, ինչպես նաև ֆինանսավարկային կազմակերպությունների համար Բանկը կարող է սահմանել առանձին Սակագներ և Պայմաններ, որոնք ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող հաշվի սպասարկման պայմանագրում:
10. Էսքրոու հաշվից գումարի կանխիկացման և/կամ փոխանցման կամ այլ գործառնությունների դեպքում կիրառվում են Հաշվի սպասարկման և/կամ փոխանցումների համար նախատեսված Բանկի համապատասխան սակագները:
11. Խմբային մուտքեր կատարելու իրավասություն ունեն միայն Հաճախորդի կողմից պատշաճ ձևով լիազորված անձը: Հաճախորդների կողմից ներկայացված խմբային կանխիկ մուտքերը իրականացվում է օրական առավելագույնը 100 հատ մեկ հաճախորդի գծով, իսկ դրանից ավել ներկայացվելու դեպքում մնացած մասը Հաճախորդին տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը մինչև ժամը 10:00-ն: Խմբային մուտքի ընդհանրական ֆայլում առկա տվյալների ճշտության համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Հաճախորդը:
Բանկը մինչև 2006թ․ թողարկված 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամների համար սահմանում է օրական ԱՆՎՃԱՐ 1,000 ԱՄՆ դոլար կանխիկ մուտքի կամ փոխարկման սահմանաչափ յուրաքանչյուր հաշվետեր հաճախորդի համար: Մինչև 2006թ․ թողարկված 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամների համար ոչ հաշվետեր հաճախորդների կողմից փոխարկում իրականացնելիս շարունակելու է գործել 0.7% միջնորդավճարը:
Ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում
3. Բանկը ոչ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ մասնակցությամբ հաճախորդների համար, ելնելով վերջիններիս բիզնեսի առանձնահատկությունից, բանկի ռազմավարությունից, հաճախորդի շարժերից և գործարքների ծավալից, կարող է սահմանել անհատական սակագներ:
4. Բանկի կողմից կիրառվող Սակագները հաշվարկվում են ելնելով գործառնության գումարից և գանձվում են Բանկում վարվող Հաճախորդի բանկային հաշվից (հաշիվներից)` բացառությամբ այն դեպքերի, երբ Հաճախորդը հանձնարարական է տալիս գանձումները կատարել գործարքի գումարից:
5. Բանկի կողմից սահմանված Սակագները գանձվում են Հաճախորդի դրամային հաշվից: Հաճախորդի դրամային հաշվին Սակագների գանձման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` դրանք գանձվում են հաշվին մուտքագրված գումարից:
6. Արտարժույթով սակագները գանձվում են ՀՀ դրամով, հաշվարկված գանձման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված փոխարժեքով: Թղթակից կամ այլ արտասահմանյան բանկերի սակագները Բանկն իրավունք ունի գանձել Բանկում վարվող Հաճախորդի այլ հաշիվներից:
7. Բոլոր ընթացիկ հաշիվները գործում են բազմարժութային ռեժիմով: Եթե Հաճախորդն իրականացնում է գործառնություններ արժույթով, որը տարբերվում է Բանկում վարվող հաշիվների արժույթներից, և որոնք կրում են պարբերական և/կամ հաճախակի բնույթ, ապա Հաճախորդը բացում է ընթացիկ հաշիվ այդ արժույթով:
8. Բանկի կողմից գանձված Սակագները վերադարձման ենթակա չեն` բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս գանձվել են սխալմամբ:
9. Փոխարկային և արժեթղթերով գործառնություններն իրականացվում են Բանկի տվյալ օրվա գնանշումներով` համաձայն Հաճախորդի հետ կնքված համապատասխան պայմանագրի:
10. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, ինչպես նաև ֆինանսավարկային կազմակերպությունների համար Բանկը կարող է սահմանել առանձին Սակագներ և Պայմաններ, որոնք ամրագրվում են Հաճախորդի հետ կնքվող հաշվի սպասարկման պայմանագրում:
11. Էսքրոու հաշվից գումարի կանխիկացման և/կամ փոխանցման կամ այլ գործառնությունների դեպքում կիրառվում են Հաշվի սպասարկման և/կամ փոխանցումների համար նախատեսված Բանկի համապատասխան սակագները:
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում
Բանկային հաշիվներում առկա միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքների հաշվարկման կարգը և չափը կարող եք դիտել ստորև.
Տոկոսագումարը հաշվարկվում է, եթե ամսվա ընթացքում հաշվի միջին օրական մնացորդը կազմում է նվազագույնը 500,000 ՀՀ դրամ, 2,000 ԱՄՆ դոլար, 2,000 Եվրո, 150,000 ՌԴ ռուբլի: Տոկոսագումարը վճարվում է հաշվարկմանը հաջորդող ամսվա առաջին բանկային օրը:
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց գծով հաշվարկված տոկոսագումարից պահվում է 10% ոչ ռեզիդենտի շահութահարկ:
Կորպորատիվ հաճախորդների բանկային հաշիվների մնացորդների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքներ
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում` կանոնակարգ 8_02
Դեպո հաշիվներ` Որպես Հաճախորդի պահառու` Բանկը կազմակերպում է սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող արժեթղթերի և դրանց նկատմամբ Հաճախորդի իրավունքների գրանցումը, հաշվառումն ու պահպանությունը` Բանկում բացված արժեթղթերի հաշվառման հատուկ դեպո հաշիվներում:
* Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև փոստի և հեռահաղորդակցման ծախսերը:
** Եթե տվյալ եռամսյակի ընթացքում դեպո հաշվով ոչ մի գործարք չի կատարվել և հաշվում արժեթղթեր չեն հաշվառվել, միջնորդավճար չի գանձվում, իսկ եթե դեպո հաշվով տվյալ եռամսյակի ընթացքում կատարվել է գործարք, սակայն եռամսյակի վերջին օրը հաշվում արժեթղթեր չեն հաշվառվել, Հաճախորդից գանձվում է տվյալ տեսակի արժեթղթերի համար նախատեսված նվազագույն միջնորդավճարը: Եթե Հաճախորդի արժեթղթերն արտահայտված են այլ արժույթներով, այդ դեպքում արժույթից և շուկայից կախված` Բանկի կողմից կարող են սահմանվել առանձին սակագներ:
*** Այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարներ (առկայության դեպքում)
1. Դեպո հաշվի սպասարկման սակագները գանձվում են մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը: Պահառության ծառայությունների դիմաց վճարների ուշացման դեպքում Պահառուն իրավունք ունի՝ վճարման համար նախատեսված օրվանից 10 օր հետո համապատասխան Սակագները գանձել` վաճառելով Հաճախորդին պատկանող անհրաժեշտ քանակի կամ ծավալի արժեթղթեր:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերի համար գրանցված սեփականատերերին (անվանատերերին) մատուցվող պահառության ծառայություններ սակագներ*
* Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև Հաճախորդի սպասարկման հետ կապված ծախսերը:
ՀՀ պետական եվրոպարտատոմսերի դեպո հաշվի սպասարկման սակագներ
ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերի համար գրանցված սեփականատերերին (անվանատերերին) մատուցվող պահառության ծառայությունների սակագներ
Ոսկով հաշիվների բացման և վարման պայմաններ.
Ոսկու մուտքագրումը հաշվին իրականացվում է`
Ոսկու ելքագրումը հաշվից իրականացվում է`
Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է համաձայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից սահմանված անկանխիկ ոսկու փոխարժեքների:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ոսկու առքի և վաճառքի փոխարժեքները սահմանում է հիմնվելով անկանխիկ ոսկու միջազգային գնանշումների վրա:
Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում բանկային հաշիվ բացելու համար իրավաբանական անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բանկային հաշիվների փակման դիմումի ձև
Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացկարգ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և հաճախորդների հաղորդակցման ընթացակարգ
Տեղեկատվական ամփոփագիր