Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Հայաստանում գործող ֆինանսական հաստատությունների շարքում առաջիններից է, որը ներդրել և զարգացրել է ֆակտորինգը՝ որպես առևտրի կարճաժամկետ ֆինանսավորման արդյունավետ գործիք: Բանկը մատուցում է ֆակտորինգային ծառայությունների լայն շրջանակ՝ յուրաքանչյուր Հաճախորդի կարիքներին և պահանջներին համապատասխան:
Ֆակտորինգ կամ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում ասելով հասկանում ենք վաճառողի կողմից գնորդի պարտքի ստացման իրավունքի՝ դիսկոնտով (զեղչով) զիջումը Բանկին:
Ֆակտորինգային սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները՝
1. Վաճառողը (Բանկի հաճախորդը) իրականացնում է մատակարարումը գնորդին (դեբիտորին) վճարման հետաձգման պայմանով՝ դուրս գրելով համապատասխան հաշիվ-ապրանքագիրը:
2. Վաճառողը (Բանկի հաճախորդը) Բանկ է ներկայացնում հաշիվ-ապրանքագիրը և բեռնագրային փաստաթղթերը:
3. Բանկը վաճառողին վճարում է գնորդի կողմից վճարման ենթակա գումարի հիմնական մասը` մինչև 90%-ը և գանձում է համապատասխան միջնորդավճարը:
4. Վճարման հետաձգման ավարտին գնորդն ամբողջությամբ (100%) վճարում է Բանկին հաշիվ-ապրանքագրի գումարը:
5. Բանկը կատարում է վերջնահաշվարկ՝ վաճառողին վճարում է գումարի մնացած 10%-ը` գանձելով տրամադրված ֆինանսավորման դիմաց կուտակված տոկոսագումարը:
Վաճառողների համար առավելություններ
Գնորդների համար առավելություններ
Ֆակտորինգային սահմանաչափ հաստատող մարմինը սահմանաչափը հաստատելիս առաջնորդվում է ստորև բերված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով:
Օբյեկտիվ գործոններ
Հաճախորդի/մատակարարի և/կամ գնորդի/դեբիտորի փորձը ոլորտում, գործընկերների հետ համագործակցության փորձը, ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, բանկային հաշիվների շրջանառությունը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը և այլն.
Սուբյեկտիվ գործոններ
Հաճախորդի/մատակարարի և/կամ գնորդի/դեբիտորի բիզնեսի ընդունելի լինելը և համապատասխանությունը Բանկի քաղաքականությանը, հաճախորդի և/կամ գնորդի բիզնեսի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:
Ռեգրեսային ֆակտորինգ
Ռեգրեսային ֆակտորինգի (հետպահանջի իրավունքով) դեպքում հաճախորդը/մատակարարը պատասխանատվություն է կրում Բանկի առջև՝ երաշխավորելով գնորդի/դեբիտորի կողմից Բանկի հանդեպ ստանձնած ֆակտորինգային պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումը:
Ռեգրեսային ֆակտորինգի դեպքում ինչպես հաճախորդը/մատակարարը, այնպես էլ գնորդը/դեբիտորը ֆինանսական վերլուծության նպատակով Բանկ են ներկայացնում ստորև նշված փաստաթղթերը:
-ԳՆՈՐԴԻ/ԴԵԲԻՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԲԱՆԿԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՃԱԽՈՐԴԻՆ/ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ՝ ԿԻՐԱՌԵԼՈՎ ՌԵԳՐԵՍԻ (ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ) ԻՐԱՎՈՒՆՔԸ:
-ԳՆՈՐԴԻ/ԴԵԲԻՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:
-ԺԱՄԿԵՏԱՆՑ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:
-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՆՈՐԴԻ/ԴԵԲԻՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԻ/ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ԳՆՈՐԴԻ/ԴԵԲԻՏՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
-ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
-ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
-ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
-ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ):
-ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ և ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻՆ և ՍԱԿԱԳՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵ՛Ս «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԷՋԸ:
Ոչ ռեգրեսային ֆակտորինգ
Ոչ ռեգրեսային ֆակտորինգի (առանց հետպահանջի իրավունքի) դեպքում հաճախորդը/մատակարարը պատասխանատվություն չի կրում Բանկի առջև ֆինանսավորման գումարի՝ գնորդի/դեբիտորի կողմից պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարման համար:
Ոչ ռեգրեսային ֆակտորինգի դեպքում ինչպես հաճախորդը/մատակարարը, այնպես էլ գնորդը/դեբիտորը ֆինանսական վերլուծության նպատակով Բանկ են ներկայացնում ստորև նշված փաստաթղթերը:
Հաճախորդի/մատակարարի կողմից ներկայացվող փաստաթղթեր
Գնորդի/դեբիտորի կողմից ներկայացվող փաստաթղթեր
-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՆՈՐԴԻ/ԴԵԲԻՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԳՆՈՐԴԻ/ԴԵԲԻՏՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
Փակ ֆակտորինգ
Փակ ֆակտորինգ (դեբիտորական պարտքի ֆինանսավորում). Փակ ֆակտորինգի դեպքում գնորդը/դեբիտորը չի ծանուցվում ֆակտորինգային գործարքի վերաբերյալ, և ֆակտորինգային պարտավորությունների պատշաճ կատարման պատասխանատվություն կրում է բացառապես հաճախորդը/մատակարարը:
Փակ ֆակտորինգի դեպքում հաճախորդը/մատակարարը ֆինանսական վերլուծության նպատակով Բանկ է ներկայացնում ստորև նշված փաստաթղթերը:
-ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՈՒՄԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԳՆՈՐԴԻ/ԴԵԲԻՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ/ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ: ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԳՆՈՐԴԻ/ԴԵԲԻՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՉԵՆ ՍՏԱՑՎՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՃԱԽՈՐԴԸ/ՄԱՏԱԿԱՐԱՐԸ ԱՅՆ ՄԱՐՈՒՄ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:
-ՀԱՃԱԽՈՐԴԻ/ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:
-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ/ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԻ/ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
Ֆակտորինգ-Երաշխիք
Ֆակտորինգ-երաշխիքի դեպքում Բանկը ծածկում է գնորդի/դեբիտորի կողմից չվճարման ռիսկերը՝ երաշխավորելով հաճախորդին/մատակարարին գնորդի/դեբիտորի կողմից մատակարարման պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումը: Այն դեպքում, երբ գնորդը/դեբիտորը մատակարարման պայմանագրով սահմանված ժամկետներում չի վճարում հաճախորդին/մատակարարին, ապա Բանկը վճարում է հաճախորդին/մատակարարին գնորդի/դեբիտորի փոխարեն՝ ֆինանսավորելով վերջինիս:
Տեղական ֆակտորինգի սակագներ (ուժի մեջ 16.03.2022թ-ից)
Ֆակտորինգային սահմանաչափ (վաճառողի համար տվյալ գնորդի գծով հատկացված ֆակտորինգային գործարքների առավելագույն գումար) հաստատող մարմինը սահմանաչափը հաստատելիս առաջնորդվում է ստորև բերված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով:
Հաճախորդի և/կամ գնորդի փորձը ոլորտում, գործընկերների հետ համագործակցության փորձը, ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, բանկային հաշիվների շրջանառությունը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը և այլն.
Հաճախորդի և/կամ գնորդի բիզնեսի ընդունելի լինելը և համապատասխանությունը Բանկի քաղաքականությանը, հաճախորդի և/կամ գնորդի բիզնեսի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:
Ֆակտորինգային սահմանաչափը տրամադրվում է համաձայն հիմնական պայմանների, սակայն յուրաքանչյուր կոնկրետ ֆակտորինգային դիմումի դեպքում ֆակտորինգային սահմանաչափ հաստատող մարմինը, հաշվի առնելով վերը նշված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, կարող է շեղվել նշված պայմաններից կամ լրացուցիչ պայմաններ և/կամ պահանջներ ներկայացնել:
Հարգելի հաճախորդ`
Ֆակտորինգային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (զիջված պարտավորությունների կատարման կետանցում, բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում կամ տեղակատվության չտրամադրում, մոնիտորինգի արդյունքների համաձայն Ձեր կազմակերպության և/կամ գնորդ կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողություններ
Ֆակտորինգային սահմանաչափ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ
* Տվյալ սակագները պայմանական են: Բանկը յուրաքանչյուր հաճախորդի համար առաջարկում է անհատական սակագներ` կախված հաճախորդի և դեբիտորի ֆինանսական վիճակից, ինչպես նաև կանխատեսվող ֆակտորինգային գործարքների քանակից և ծավալներից: