Ընդհանուր տեղեկատվություն

Վարկային դիմումները քննարկելիս, վարկը հաստատող մարմինը հաշվի է առնում մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք անկախ հաճախորդի վարկունակության կամ վարկի ապահովվածության աստիճանից, կարող են հիմք հանդիսանալ վարկային հայտը մերժելու համար: Դրանցից են`

Օբյեկտիվ գործոններ

Հաճախորդի փորձը, հասույթները, եկամտաբերությունը, բանկային հաշիվների շրջանառությունը, միջին մնացորդը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը և այլն.

Սուբյեկտիվ գործոններ

Հաճախորդի բիզնեսի ընդունելիությունը և համապատասխանությունը բանկի քաղաքականությանը, հաճախորդի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:

Վարկերը տրամադրվում են համաձայն ուղենիշային/հիմնական պայմանների, որոնց սահմաններում որպես կանոն տրամադրվում են համապատասխան վարկատեսակները, սակայն յուրաքանչյուր կոնկրետ վարկային դիմումի դեպքում վարկը հաստատող մարմինը, հաշվի առնելով վերը նշված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները կարող է շեղվել նշված պայմաններից (ինչպես ի օգուտ, այնպես էլ ի վնաս հաճախորդի) կամ լրացուցիչ պայմաններ կամ պահանջներ ներկայացնել:

Հնարավոր բացասական հետևանքներ, այլ կարևոր տեղեկատվություն

Վարկային ծառայություններից օգտվելու արդյունքում հետագայում հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ստորև բերված տեղեկատվությանը, իսկ լրացուցիչ պարզաբանումների համար դիմել բանկի մասնագետներին:

Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարը վերադարձվում է կամ համապատասխան արժույթով, կամ ՀՀ դրամով, իսկ մայր գումարների մարումները` համապատասխան արժույթով, ուստի՝

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

Վարկեր ստանալու, վարկային առաջարկություններ ուսումնասիրելու, ինչպես նաև որոշ դեպքերում հնարավոր վարկային սահմանաչափի գնահատման համար տարբեր ֆինանսական կառույցներ դիմելիս հաշվի առեք, որ վարկային դիմումների հարցումները կարող են բացասական ազդեցություն ունենալ Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա, ուստի հորդորում ենք հնարավորինս ուշադիր լինել և վարկերի ստացման համար դիմել միայն անհրաժեշտության դեպքում` ուշադրություն դարձնելով նաև ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ, ՆՈՐՔ սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն հիմնադրամ, ինչպես նաև Հանրային տվյալների բազաներ հարցման համաձայնույթունների տրամադրման մասով` խնդիրներից խուսափելու համար։

Վարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (վարկի կամ տոկոսների վճարման ժամկետանցում, վարկի ոչ նպատակային ծախսում, վարկ ստանալու նպատակով բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում, վարկային մոնիտորինգին/վերահսկողությանը խոչընդոտում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողությունները`

  • վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծում, վարկի և հաշվարկված տոկոսների վաղաժամկետ վերադարձի պահանջի ներկայացում
  • գրավադրված գույքի բռնագանձում և իրացում, ընդ որում, գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում հնարավոր է նաև վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորությունը վրա դատական կարգով բռնագանձում տարածելը (առկայության դեպքում) <բերյալ տեղեկատվության գրանցում վարկային ռեգիստրում, ինչը բացասական ազդեցություն կթողնի Հաճախորդի վարկային պատմության վրա և կխոչընդոտի հետագայում ևս վարկային ծառայություններից օգտվելու հարցում (այդ թվում նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից)

- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

- ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

- Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):

Գրավի բռնագանձում

- ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

- ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
- ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՎԱՐԿԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ԵՆ`

*Վարկային պատմություն

Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ(տվյալներ):
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
Վարկային զեկույցը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ:

    Վարկային զեկույցը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
  • անձի նույնականացման տվյալներ,
  • վարկային պատմություն,
  • հանրային տվյալների բազաներից տեղեկություններ,
  • հարցումների վերաբերյալ տեղեկություններ:

Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»:

    Ինչպե՞ս կարող եք բարելավել Ձեր վարկային պատմությունը
  • Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները:
  • Ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով կարող են այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային Բյուրո, կամ ուղղակիորեն դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆ» ՓԲԸ-ին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից` https://self.acra.am/register: Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով: Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

*Վարկային սքոր

Սքորը սքորինգային համակարգ է, որը վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով հաճախորդի վարկային պատմությունը՝ տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք: Բանկը սքոր համակարգ չի կիրառում, սակայն այդ հարցումը կարող է ազդեցություն ունենալ (այդ թվում բացասական) Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա, ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կիրառվող ՖԱՅԿՈ Սքորի, ինչպես նաև ֆինանսական այլ կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Տեղեկացնում ենք, որ
  • եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • Ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • Հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

    ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Բանկի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկը

Տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ, կանոնակարգ 8/01