Հեջավորում

  • Հեջավորումը դա ապրանք արտադրողի, ներդրողի կամ սպառողի վրա շուկայական գների՝ այդ թվում արտարժութային փոխարժեքների անբարենպաստ ազդեցության չեզոքացումն է՝ առկա ռիսկը երրորդ անձի փոխանցելու արդյունքում: Այն թույլ է տալիս և արտադրողներին (արտահանողներին) և սպառողներին (ներմուծողներին) զսպել նշված անբարենպաստ փոփոխությունների ազդեցությունը իրենց տնտեսական գործունեության վրա և ավելի կանխատեսելի և կառավարելի դարձնել ֆինանսական հոսքերը:
  • ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել տարատեսակ հեջավորման գործիքներից՝ իրենց ապագա ֆինանսական հոսքերի պլանավորման գործընթացի հստակեցման և այդ հոսքերի արդյունավետ կառավարման նպատակով:
  • Ֆյուչերսներ
  • Ֆյուչերսային պայմանագիրը (ֆյուչերսը) երկու կողմերի միջև համաձայնություն է պայմանագրի հիմքում ընկած ակտիվն ապագայում գնելու կամ վաճառելու վերաբերյալ`պայմանագրի կնքման օրը սահմանված գնով: Ֆյուչերսը բորսայական ստանդարտացված գործիք է, որի հիմքում որպես ակտիվ հանդես են գալիս գյուղմթերքը, նավթամթերքը, մետաղները, արտարժույթը, ֆոնդային ինդեքսները,տոկոսադրույքները և այլ գործիքներ: Ֆյուչերսային պայմանագրի կնքումը նպատակ չի հետապնդում իրականացնել ակտիվի իրական առաքում, այլ ենթադրում է կնքված ֆյուչերսին հակադարձ գործարք կնքելու արդյունքում ձևավորված կամ ֆյուչերսի մարման օրը պայմանագրով սահմանված գնի և իրական շուկայում գործող գնի միջև տարբերության վճարումը շահող կողմին: Այս գործիքը ներդրողներին հնարավորություն կտա հեջավորել գների տատանումների հետ կապված ռիսկերը, իսկ արտահանման և ներմուծման ոլորտներում գործող հաճախորդներին, ինչպես նաև ֆինանսական այլ կազմակերպություններին թույլ կտա առավել արդյունավետ դարձնել իրենց ֆինանսական հոսքերի կառավարումը:

  • Արտարժութային ֆորվարդ
  • Արտարժութային ֆորվարդը Բանկի և հաճախորդի միջև կնքվող գրավոր պայմանագիր է ապագայում որոշակի ծավալի արտարժույթի գնման կամ վաճառքի վերաբերյալ՝ պայմանագրի կնքման պահին ֆիքսված փոխարժեքով:

  • Արտարժութային սվոպ
  • Արտարժութային սվոպը Բանկի և հաճախորդի միջև կնքվող գրավոր պայմանագիր է երկու տարբեր արժույթներով արտահայտված գումարների փոխանակման վերաբերյալ` ապագայում այդ գումարների հետ փոխանակման և պայմանագրի կողմերից մեկին պայմանագրի կնքման պահին ֆիքսված տոկոսադրույքի վճարման պայմանով:

  • Արտաժութային օպցիոն
  • Արտարժութային օպցիոն Բանկի և հաճախորդի միջև կնքվող գրավոր պայմանագիր է, որով օպցիոնի գնորդը որոշակի պարգևավճարի դիմաց իրավունք է ստանում (առանց պարտավորության) հետագայում նախապես սահմանված գնով և ժամկետում օպցիոն վաճառողից գնել կամ նրան վաճառել պայմանագրի հիմքում ընկած արտարժույթը: Ընդ որում օպցիոն վաճառողն այս գործարքում ստանձնում է պարտավորություն կատարել գործարքը, եթե օպցիոնի գնորդն իրականացնում է իր իրավունքը: