Միջազգային ֆակտորինգ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը տարածաշրջանում առաջին ֆինանսական հաստատությունն է, որն անդամակցել է FCI (Factors Chain International)՝ Առաջատար ֆակտորինգային կազմակերպությունների ասոցիացիային: Անդամակցությունը Բանկին հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել միջազգային ֆակտորինգային ծառայություններ շուրջ 90 երկրում տեղակայված ավելի քան 400 անդամ կազմակերպությունների միջոցով:

Միջազգային ֆակտորինգի գործարքը իրականացվում է նույն տրամաբանությամբ, ինչ տեղական ֆակտորինգը, այն տարբերությամբ, որ վաճառողը կամ գնորդը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ է, իսկ արտերկրի գործընկերը` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ:

Ֆակտորինգային սահմանաչափ հաստատող մարմինը սահմանաչափը հաստատելիս առաջնորդվում է ստորև բերված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով:

Օբյեկտիվ գործոններ

Հաճախորդի/արտահանողի և/կամ գնորդի/ներմուծողի փորձը ոլորտում, գործընկերոջ հետ համագործակցության փորձը, ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, բանկային հաշիվների շրջանառությունը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը, գնորդի/ներմուծողի համար Բանկի գործընկեր կազմակերպության կողմից երաշխիքի տրամադրման պատրաստակամությունը և այլն:

Սուբյեկտիվ գործոններ

Հաճախորդի/արտահանողի և/կամ գնորդի/ներմուծողի բիզնեսի ընդունելիությունը և համապատասխանությունը Բանկի քաղաքականությանը, հաճախորդի/արտահանողի և/կամ գնորդի/ներմուծողի բիզնեսի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է միջազգային ֆակտորինգի հետևյալ տարատեսակները՝

Արտահանման Ֆակտորինգի դեպքում հաճախորդը/արտահանողը հնարավորություն է ստանում մատակարարված ապրանքների դիմաց ստանալ ֆինանսավորում առանց գրավադրման և երաշխավորության տրամադրման` մատակարարված ապրանքի գումարի մինչև 80%-ի չափով: Մատակարված ապրանքի գումարի մնացած երաշխավորված մասը` 20% վերջնահաշվարկը` կուտակված տոկոսների տարբերությամբ, հաճախորդը/արտահանողը ստանում է գնորդի/ներմուծողի կողմից վճարման օրը: Գնորդի/ներմուծողի կողմից չվճարման դեպքում Բանկի գործընկեր FCI անդամ կազմակերպությունը վճարում է գնորդի/ներմուծողի փոխարեն:

Արտահանման ֆակտորինգային գործարքի դեպքում հաճախորդը/արտահանողը հնարավորություն ունի Բանկի միջոցով ստանալ հավաստի տեղեկատվություն արտասահմանում գտնվող իր գործող կամ պոտենցիալ գնորդի/ներմուծողի վճարունակության վերաբերյալ: Արտահանման ֆակտորինգի գործարքը հնարավոր է իրականացնել ինչպես ռեգրեսային, այնպես էլ ոչ ռեգրեսային տարբերակով:

Հիմնական պայմաններ*
Պայման Արտահանման ռեգրեսային ֆակտորինգ Արտահանման ոչ ռեգրեսային ֆակտորինգ
Ֆինանսավորման նպատակը Ֆակտորինգային ֆինանսավորումը նպատակային օգտագործում չի ենթադրում. Հաճախորդը կարող է ֆինանսավորումը օգտագործել՝ ըստ իր հայեցողության:
Տրամադրման եղանակը Կանխիկ/ Անկանխիկ
Առավելագույն և նվազագույն գումարը Կախված Ներմուծողի բանկի կողմից հաստատված երաշխիքային սահմանաչափից
Առավելագույն և նվազագույն ժամկետը Որպես կանոն՝ մինչև 120 օր
Արտոնյալ ժամանակահատվածը Մինչև ժամկետի վերջ
Մայր գումարի մարման ժամանակացույցը Միանվագ՝ ժամկետի վերջում
Տոկոսների մարման ժամանակացույցը Ժամկետի վերջում
Անվանական տոկոսադրույքը (հաշվարկվում է ֆինանսավորման գումարի նկատմամբ) ՀՀ դրամ՝ 11.00- 14.00%
ԱՄՆ դոլար՝ 7.50- 9.50%
Եվրո՝ 7.00- 9.00%
Ֆինանսավորման չափը Հաշիվ-ապրանքագրի գումարի մինչև 80%
Սահմանաչափի հաստատման միջնորդավճարը 25,000 ՀՀ դրամ
Ծառայությունների ամբողջական փաթեթի (ոչ ռեգրեսային արտահանման ֆակտորինգ) միջնորդավճար Սկսած 0.1%՝ հաշիվ-ապրանքագրի գումարից
Գործող սահմանաչափի վերանայում 10,000 ՀՀ դրամ
Հաշիվ-ապրանքագրի մշակման միջնորդավճար 9,000 ՀՀ դրամ
Ֆինանսավորման չափը Հաշիվ-ապրանքագրի գումարի մինչև 80%
Ապահովությունը Ներմուծողի բանկի (FCI անդամ) երաշխիք, Հաճախորդ /մատակարար/ ընկերության երաշխավորություն, հաճախորդ /մատակարար/ ընկերության սեփականատերերի, ղեկավարների անձնական երաշխավորություններ, կամ Բանկի համար ընդունելի այլ ապահովություն Ներմուծողի բանկի (FCI անդամ) երաշխիք
Վճարման ենթակա մայր գումարի մարման ուշացման դեպքում օրական տույժ` ժամկետանց գումարի նկատմամբ 0.1%
Տոկոսագումարի մարման ուշացման դեպքում օրական տույժ` ժամկետանց տոկոսի նկատմամբ Կիրառելի չէ
Ժամկետանց մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք նախատեսված է ՀՀ Քաղ. Օրենսգրքի 411 hոդվածի պահանջներով
Վաղաժամկետ մարման դեպքում տույժ Չի նախատեսվում
Ֆինանսավորման տրամադրման հիմնական նախապայմանները -Մատակարարումների դիմաց վճարումների իրականացման անկանխիկ եղանակ
-Արտահանման գործարքի իրականացումը հավաստող փաստաթղթերի փաթեթի առկայություն (Հ/Ա, մաքսային հայտարարագիր, տրանսպորտային փաստաթղթեր և այլն)
-Արմսվիսբանկում հաճախորդի / մատակարարի բանկային հաշվի առկայություն
Ֆինանսավորման տրամադրման որոշումը կայացնելու ժամկետը պահանջվող բոլոր փաստաթղթերը բանկին տրամադրելուց 3-10 աշխատանքային օրվա ընթացքում, կախված գործարքի յուրահատկություններից, գումարից, բանկի հետ համագործակցության պատմությունից և այլն (Սույն ժամկետը կարող է երկարել՝ կախված ներմուծողի բանկի կողմից երաշխիքի տրամադրման որոշման կայացման ժամկետից)
Ֆինանսավորման տրամադրման որոշման մասին հաճախորդին տեղեկացում Մինչև 2 աշխատանքային օր
Ֆինանսավորման ձևակերպման ժամկետը ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում

* Արտահանման ֆակտորինգի բոլոր սակագները ներառում են նաև Ներմուծողի բանկի սակագները:

Արտահանման ռեգրեսային ֆակտորինգի դեպքում հաճախորդը/մատակարարը ֆինանսական վերլուծության նպատակով Բանկ է ներկայացնում ստորև նշված փաստաթղթերը:

Փաստաթուղթ Նշումներ Պարտադիր/ըստ պահանջի
1. Դիմում-հայտ Բանկի կողմից սահմանված ձևովպ
2. Կանոնադրությունպատճենպ
3. Տնօրենի և հիմնադիրների (մասնակիցների) անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), սոց. քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք)Պատճեններ / հիմնադիրների (մասնակիցների) դեպքում ըստ պահանջի/պ
4. Շահութահարկի հաշվարկ (2 տարվա համար)պատճենպ
5. Հաշվապահական հաշվեկշիռ (Ձև 1) (վերջին 2 հաշվետու ժամանակաշրջանների համար)պատճենպ
6. Եկամուտ-ծախսի մասին հաշվետվություն (Ձև 2) (վերջին 2 հաշվետու ժամանակաշրջանների համար)պատճենպ
7. ԱԱՀ-ի հաշվարկներ (վերջին 24 ամիսների համար)պատճենպ
8. Անկախ աուդիտորական եզրակացություն (առկայության դեպքում)պատճենպ
9. Տեղեկանք հարկային վերահսկողություն իրականացնող մարմնից հարկային պարտավորությունների կատարման վերա-բերյալբնօրինակը
10. Այլ բանկերում ունեցած հաշիվների շարժեր (վերջին 12 ամիսների համար)պատճենպ
11. Այլ բանկերում գործող վարկային (ֆակտորինգային) և գրավի պայմանագրերպատճենպ
12. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերծանումբնօրինակպ
13. Վերադաս կամ իրավասու մարմնի (Խորհրդի կամ Ընդհանուր ժողովի, միակ մասնակցի) որոշումը (որոշման քաղվածքը)` ֆակտորինգով սպասարկվելու վերաբերյալ բնօրինակպ
14. Բաժնետիրական ընկերությունների դեպքում` քաղվածք հաշվի օպերատորից՝ ընկերության բաժնետերերի կազմի վերաբերյալբնօրինակպ
15. Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ ընկերության մասնակիցների կազմի, տնօրենի, ինչպես նաև կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալբնօրինակ /պահանջվում է Բանկի կողմից այն դեպքում, երբ հնարավոր չէ առցանց հարցման միջոցով ընկերության մասին ստանալ տեղեկատվություն գործակալությունից/ը
16. Մատակարարման պայմանագիր մատակարարի/հաճախորդի և գնորդի/ներմուծողի միջև պատճենպ
17. Առևտրի շարժը մատակարարի/հաճախորդի և գնորդի/ներմուծողի միջև նախորդ 12 ամիսների ընթացքում (երբ և ինչ գումարի մատակարարում է իրականացվել գնորդին ու դրա դիմաց գնորդից երբ և ինչ վճարումներ են ստացվել)բնօրինակպ

Արտահանման ոչ ռեգրեսային ֆակտորինգի դեպքում հաճախորդը/մատակարարը ֆինանսական վերլուծության նպատակով Բանկ է ներկայացնում ստորև նշված փաստաթղթեր

Փաստաթուղթ Նշումներ Պարտադիր/ըստ պահանջի
1. Դիմում-հայտ Բանկի կողմից սահմանված ձևովպ
2. Կանոնադրությունպատճենպ
3. Տնօրենի և հիմնադիրների (մասնակիցների) անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), սոց. քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք)Պատճեններ / հիմնադիրների (մասնակիցների) դեպքում ըստ պահանջի/պ
4. Բաժնետիրական ընկերությունների դեպքում` քաղվածք հաշվի օպերատորից՝ ընկերության բաժնետերերի կազմի վերաբերյալբնօրինակպ
5. Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ ընկերության մասնակիցների կազմի, տնօրենի, ինչպես նաև կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալբնօրինակ /պահանջվում է Բանկի կողմից այն դեպքում, երբ հնարավոր չէ առցանց հարցման միջոցով ընկերության մասին ստանալ տեղեկատվություն գործակալությունից/ը
6. Մատակարարման պայմանագիր մատակարարի/հաճախորդի և գնորդի/ներմուծողի միջև պատճենպ
7. Առևտրի շարժը մատակարարի/հաճախորդի և գնորդի/ներմուծողի միջև նախորդ 12 ամիսների ընթացքում (երբ և ինչ գումարի մատակարարում է իրականացվել գնորդին ու դրա դիմաց գնորդից երբ և ինչ վճարումներ են ստացվել)բնօրինակպ

-ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՌԵԳՐԵՍԱՅԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՃԱԽՈՐԴԻՆ/ԱՐՏԱՀԱՆՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ՝ ԿԻՐԱՌԵԼՈՎ ՌԵԳՐԵՍԻ (ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ) ԻՐԱՎՈՒՆՔԸ:

-ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՌԵԳՐԵՍԱՅԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

-ԺԱՄԿԵՏԱՆՑ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԻ/ԱՐՏԱՀԱՆՈՂԻ ԵՎ ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

-ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

-ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

-ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

-ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ):

-ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ և ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻՆ և ՍԱԿԱԳՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵ՛Ս «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԷՋԸ:

Ներմուծման ֆակտորինգի դեպքում Բանկի հաճախորդը հանդես է գալիս որպես գնորդ կողմ՝ ներմուծող (ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ), որի կողմից արտասահմանյան արտահանողի հանդեպ ստանձնած պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումը երաշխավորում է Բանկը: Ներմուծման ֆակտորինգային գործարքի դեպքում հնարավոր է պահանջվի նաև գրավ:

Հիմնական պայմաններ
Պայման Ներմուծման ֆակտորինգ
Առավելագույն և նվազագույն գումարը Կախված հայաստանյան ներմուծող ընկերության ֆինանսական վիճակից և արտահանողի հետ առևտրի շրջանառությունից
Առավելագույն և նվազագույն ժամկետը Որպես կանոն՝ մինչև 120 օր
Արտոնյալ ժամանակահատվածը Մինչև ժամկետի վերջ
Մայր գումարի մարման ժամանակացույցը Միանվագ՝ ժամկետի վերջում
Տոկոսների մարման ժամանակացույցը Կիրառելի չէ
Անվանական տոկոսադրույքը (հաշվարկվում է ֆինանսավորման գումարի նկատմամբ) Կիրառելի չէ
Սահմանաչափի հաստատման միջնորդավճարը Սահմանաչափի գումարի 0.5%, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ
Ծառայությունների ամբողջական փաթեթի (ոչ ռեգրեսային արտահանման ֆակտորինգ) միջնորդավճար Հաշիվ-ապրանքագրի գումարի մինչև 1.5%*
Գործող սահմանաչափի վերանայում 25,000 ՀՀ դրամէ
Հաշիվ-ապրանքագրի մշակման միջնորդավճար 3,000 ՀՀ դրամ
Դեբիտորական պարտքի հավաքագրում Հաշիվ-ապրանքագրի գումարի մինչև 0.2%, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ
Ապահովությունը Տեղական Ներմուծող/գնորդ ընկերության սեփականատերերի, ղեկավարների անձնական երաշխավորություններ կամ Բանկի համար ընդունելի այլ ապահովություն
Վճարման ենթակա մայր գումարի մարման ուշացման դեպքում օրական տույժ` ժամկետանց գումարի նկատմամբ 0.1%
Տոկոսագումարի մարման ուշացման դեպքում օրական տույժ` ժամկետանց տոկոսի նկատմամբ Կիրառելի չէ
Ժամկետանց մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք նախատեսված է ՀՀ Քաղ. Օրենսգրքի 411 hոդվածի պահանջներով
Վաղաժամկետ մարման դեպքում տույժ Չի նախատեսվում
Գործարքի իրականացման հիմնական նախապայմանները - Մատակարարումների դիմաց վճարումների իրականացման անկանխիկ եղանակ
- Ներմուծման գործարքի իրականացումը հավաստող փաստաթղթերի փաթեթի առկայություն (Հ/Ա, մաքսային հայտարարագիր, տրանսպորտային փաստաթղթեր և այլն)
- Արմսվիսբանկում տեղական ներմուծողի/գնորդի բանկային հաշվի առկայությունչէ
Ֆինանսավորման տրամադրման որոշումը կայացնելու ժամկետը պահանջվող բոլոր փաստաթղթերը բանկին տրամադրելուց 3-10 աշխատանքային օրվա ընթացքում, կախված գործարքի յուրահատկություններից, գումարից, բանկի հետ համագործակցության պատմությունից և այլն
Ֆինանսավորման տրամադրման որոշման մասին հաճախորդին տեղեկացում Մինչև 2 աշխատանքային օր
Ֆինանսավորման ձևակերպման ժամկետը ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում

*Նշված գումարը գանձվում է արտասահմանյան արտահանողից՝ արտահանողի բանկի կողմից

Արտահանման ռեգրեսային ֆակտորինգի դեպքում հաճախորդը/մատակարարը ֆինանսական վերլուծության նպատակով Բանկ է ներկայացնում ստորև նշված փաստաթղթերը:

Փաստաթուղթ Նշումներ Պարտադիր/ըստ պահանջի
1. Կանոնադրությունպատճենպ
2. Տնօրենի և հիմնադիրների (մասնակիցների) անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), սոց. քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք)Պատճեններ / հիմնադիրների (մասնակիցների) դեպքում ըստ պահանջի/պ
3. Շահութահարկի հաշվարկ (2 տարվա համար)պատճենպ
4. Հաշվապահական հաշվեկշիռ (Ձև 1) (վերջին 2 հաշվետու ժամանակաշրջանների համար)պատճենպ
5. Եկամուտ-ծախսի մասին հաշվետվություն (Ձև 2) (վերջին 2 հաշվետու ժամանակաշրջանների համար)պատճենպ
6. ԱԱՀ-ի հաշվարկներ (վերջին 24 ամիսների համար)պատճենպ
7. Անկախ աուդիտորական եզրակացություն (առկայության դեպքում)պատճենպ
8. Տեղեկանք հարկային վերահսկողություն իրականացնող մարմնից հարկային պարտավորությունների կատարման վերա-բերյալբնօրինակը
9. Այլ բանկերում ունեցած հաշիվների շարժեր (վերջին 12 ամիսների համար)պատճենպ
10. Այլ բանկերում գործող վարկային (ֆակտորինգային) և գրավի պայմանագրերպատճենպ
11. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերծանումբնօրինակպ
12. Բաժնետիրական ընկերությունների դեպքում` քաղվածք հաշվի օպերատորից՝ ընկերության բաժնետերերի կազմի վերաբերյալբնօրինակպ
13. Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ ընկերության մասնակիցների կազմի, տնօրենի, ինչպես նաև կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալբնօրինակ /պահանջվում է Բանկի կողմից այն դեպքում, երբ հնարավոր չէ առցանց հարցման միջոցով ընկերության մասին ստանալ տեղեկատվություն գործակալությունից/ը
14. Մատակարարման պայմանագիր մատակարարի/հաճախորդի և գնորդի/ներմուծողի միջև պատճենպ
15. Առևտրի շարժը մատակարարի/հաճախորդի և գնորդի/ներմուծողի միջև նախորդ 12 ամիսների ընթացքում (երբ և ինչ գումարի մատակարարում է իրականացվել գնորդին ու դրա դիմաց գնորդից երբ և ինչ վճարումներ են ստացվել)բնօրինակպ

- ՏԵՂԱԿԱՆ ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

- ԺԱՄԿԵՏԱՆՑ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԱԿԱՆ ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

- ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ):

- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ և ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻՆ և ՍԱԿԱԳՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵ՛Ս «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԷՋԸ:

Միջազգային ֆակտորինգի սակագներ (ուժի մեջ է 16.03.2022թ-ից)