Լիզինգ

ՀՀ Կառավարության «Արտադրողականության խթանման միջոցառման» շրջանակներում տրամադրվող լիզինգներ

Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։ Ծրագիրը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով՝

  • նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով:
Հիմնական պայմաններ
Պայման Լիզինգ
Նվազագույն և առավելագույն գումարը/ ՀՀ դրամ 1,000,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000,000 ՀՀ դրամ
Թիրախային ընկերությունների սեգմենտ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը
Առավելագույն ժամկետ/տարի 120 ամիս
Առավելագույն մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակաշրջան /ամիս/ Մինչև 6 ամիս
Սուբսիդավորման ժամանակահատվածը Մինչև 42 ամիս
Անվանական տոկոսադրույք
ՀՀ դրամով ֆիքսված տոկոսադրույք 14.50-15.50%
ԱՄՆ դոլարով ֆիքսված տոկոսադրույք 10.00-11.00%
Եվրոյով ֆիքսված տոկոսադրույք 8.00-9.50%
ՀՀ դրամով տրամադրված վարկերի/լիզինգների տոկոսադրույքույքներ սուբսիդավորման չափ 10.0%
Արտարժույթով տրամադրված վարկերի/լիզինգների տոկոսադրույքույքներ սուբսիդավորման չափ 8.0%
Վաղաժամկետ մարման դեպքում տույժ մարվող գումարից 0%
Լիզինգային ֆինանսավորման դեպքում կանխավճարի չափ Նվազագույնը լիզինգի առարկայի արժեքի 20% (լիզինգի կանխավճարի ապահովագրության դեպքում, կանխավճարի չափը կարող է սահմանվել 0%)

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկ
Կազմակերպություն Հեռախոս Հասցե Էլ. հասցե
«ԱԿՑԵՌՆ-ԷԼԻՏԱ» ՍՊԸ + (374 10) 27 76 62
+ (374 91) 27 76 62
ք. Երևան, Վաղարշյան 12 շենք [email protected]
«ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ + (374 10) 43 27 76
+ (374 96) 43 22 76
ք. Երևան, Արցախի փող. 23/6 շենք [email protected]
«ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ + (374 10) 54 64 90
+ (374 98) 94 44 49
ք. Երևան, Տպագրիչների փող., 114 շենք [email protected]
«ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ + (374 60) 53 53 71
+ (374 98) 53 53 14
ք. Երևան, Եկմալյան փող., 6 շենք, 5-րդ հարկ
(«Բիզնես Պալե»-ի շենքում)
[email protected]
«Ա. Գ. ԲՈՐՍԱ» ՍՊԸ + (374 10) 25 18 18 ք. Երևան, Ն. Զարյան, 22 շենք, 3-րդ հարկ [email protected]
«ԲԻԼԴԱՓ» ՍՊԸ + (374 55) 54 71 60 ք. Երևան, Զաքյան 5 շենք, գրասենյակ 1 [email protected]
«ԲԻԼԻՎ» ՍՊԸ + (374 94) 22 11 11 ք. Երևան, Մաշտոց պող., 9-14 շենք [email protected]
«ԳԱՌԴԻ» ՍՊԸ + (374 95) 52 05 90 ք. Երևան, Թումանյան 8 շենք, 317 սենյակ [email protected]
«ԿՈՍՏ ԿՈՆՍԱԼՏ» ՍՊԸ + (374 10) 54 48 82 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող.,
1 շենք, 51 տարածք
[email protected]
«ՕԼԻՎԵՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ + (374 10) 54 27 40 ք. Երևան, Թումանյան 8 շենք [email protected]
«ՎԻ ԷՄ ԱՐ ՓԻ» ՍՊԸ + (374 10) 58 87 97 ք. Երևան, Վարդանանց 8 շենք [email protected]
«ԻՆԷՔՍ» ՍՊԸ + (374 77) 51 81 16
+ (374 55) 51 81 15
ք. Երևան, Օրբելի եղբայրների փող,
45 շենք, 403 գրասենյակ
[email protected]
«ՖԻՆԼՈՈՒ» ՍՊԸ + (374 10) 50 60 00
+ (374 91) 91 11 55
ք. Երևան, Նալբանդյան փող, 50 շենք, բն.3 [email protected]

Ներբեռնել

Միջնորդավճարներ և տույժեր
Վաղաժամկետ մարման դեպքում տույժ մարվող գումարից 0%
Տրամադրման միջնորդավճար` նվազագույն վճարը վճարվում է վարկային հայտը ներկայացնելու պահին: Վարկը հաստատվելու դեպքում լրացվում է պակաս վճարված գումարը, իսկ մերժվելու դեպքում`վերադարձվում է առանց որևիցե պահումների 0.5%, նվազագույնը 50,000 դրամ,
Հատուկ նշումներ
1. Օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը յուրաքանչյուր տնտեսավարողի համար յուրաքանչյուր վարկի/լիզինգի համար սահմանվում է 2021թ-ին և դրանից հետո կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ (արտարժույթով վարկավորման մասնաբաժինը՝ 5 մլրդ դրամին համարժեք դրամ)՝ փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների՝ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկի/լիզինգի սուբսիդավորվող մասի հանրագումարով, ընդ որում, սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:
2. Վերը նշված արտոնությունը չի տարածվում D(ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» և «F (ԷՖ) «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վրա:
3. Սույն նպատակային ծրագրի արտոնությունից օգտվող տնտեսավարողները մինչև վարկի/լիզինգի պայմանագրի ստորագրումը պարտավոր են ֆինանսական կազմակերպությանը ներկայացնել կանոնադրական կապիտալի համալրումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի ներդրում իրականացրած տնտեսավարողը պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ամբողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև 500 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող աուդիտորական ընկերությունների կողմից արտաքին աուդիտի եզրակացություն:
4. Լիզինգառուն լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի փոխարեն կարող է ներկայացնել կանխավճարի գումարի ապահովագրության:
N 1.Ընդհանուր փաստաթղթեր Նշումներ
1. Դիմում-հայտ Բանկի կողմից սահմանված ձևով պ
2. Կանոնադրություն պատճեն պ
3. Տնօրենիև հիմնադիրների (մասնակիցների) անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), սոց. քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) Պատճեններ / հիմնադիրների (մասնակիցների) դեպքում ըստ պահանջի/ պ
4. Ֆինանսական տեղեկատվություն` վարկային վերլուծաբանի կողմից պահանջվող ձևաչափով (օրինակ՝ ֆինանսական վիճակի մասին, ֆինանսական արդյունքների մասին, դրամական հոսքերի մասին) վերջին 2 հաշվետու ժամանակաշրջանների համար պատճեն պ
5. Այլ բանկերում ունեցած հաշիվների շարժեր (վերջին 12 ամիսների համար) բնօրինակ ը
6. Գործող վարկային, գրավի և այլ պայմանագրեր պատճեն ը
7. Գործունեության իրականացման վայրի սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր պատճեն ը
8. Բիզնես ծրագիր կամ տեխնիկա-տնտեսական հիմնավորում բնօրինակ ը
9. Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում) պատճեն պ
10. ՊԵԿ ներկայացվող հաշվարկներ և հաշվետվություններ`շահութահարկի հաշվարկ, ԱԱՀ-ի հաշվարկ, շրջանառության, եկամտային հարկի հաշվարկ, աուդիտի պաշտոնական եզրակացություն և այլն(ըստ հաճախորդի գործունեության բնույթի) Պատճեն /օրենքով սահմանված կարգով պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունները ներկայացնում են ֆինանսական հաշվետվությունների փաթեթը և աուդիտի եզրակացությունը/ ը
11. Տեղեկանք պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ բնօրինակ ը
12. Այլ փաստաթղթեր (շինարարական, կապալի պայմանագրեր, ապրանքների իրացման, ծառայությունների մատուցման պայմանագրեր, հաշիվ /ապրանքագրեր, հիմնական միջոցների, հումքի ձեռքբերման պայմանագրեր, հաշիվ /ապրանքագրեր) ը
13. Վերադաս կամ իրավասու մարմնի (Խորհրդի կամ Ընդհանուր ժողովի, միակ մասնակցի) որոշումը (որոշման քաղվածքը)` վարկ ստանալու և/կամ որպես ապահովվածություն առաջարկվող գրավի առարկան գրավադնելու վերաբերյալ բնօրինակ պ
14. Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ ընկերության մասնակիցների կազմի, տնօրենի, ինչպես նաև կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ բնօրինակ /պահանջվում է Բանկի կողմից այն դեպքում, երբ հնարավոր չէ առցանց հարցման միջոցով ընկերության մասին ստանալ տեղեկատվություն գործակալությունից/ ը
15. Բաժնետիրական ընկերությունների դեպքում` քաղվածք հաշվի օպերատորից՝ ընկերության բաժնետերերի կազմի վերաբերյալ բնօրինակ ը
N 2. Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր Նշումներ
1. Գրավադրվող գույքի սեփականության վկայական պատճեն պ
2. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ և/կամ երաշխավորի (ների) անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) պատճեն պ
3. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ (ների) կնոջ/ամուսնու անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) պատճեն պ
4. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ (ների) ամուսնության վկայական պատճեն պ
5. Գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության իրավաբանական փաթեթ և տնօրենի անձը հաստատող փաստաթուղթ պատճեն պ
6. Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից /հաշվի օպերատորից գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության կանոնադրությունում, մասնակիցների ու տնօրենի կազմում փոփոխությունների վերաբերյալ բնօրինակ /եթե պետռեգիստրի տեղեկանքը բանկը ստանում է առցանց հարցման միջոցով, ապա այն չի պահանջվում հաճախորդից/ ը
7. Գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության վերադաս մարմնի որոշում գրավադրման վերաբերյալ բնօրինակ պ
8. Գրավադրվող գույքի գնահատման հաշվետվություն Սկզբնական փուլում հնարավոր է ներկայացնել տեղեկանքի ձևով պ
9. Գույքի քարտեզագրման հաշվետվություն բնօրինակ /պահանջվում է հողատարաքծների գրավադրման պարագայում/ պ
10. Տրասպորտային միջոցի հաշվառման վկայագիր/ տեխ. անձնագիր պատճեն պ
11. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական պատճեն/ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
12. Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
13. Գրավադրվող հիմնական միջոցների ցանկ Նշելով անվանումը, քանակը, մակնիշը, արտադրության տարեթիվը, արտադրող երկիրը, սերիական համարը պ
14. Հիմնական միջոց(ներ)ի տեխնիկական անձնագիր (գրեր) պատճեն պ
15. Գրավադրվող շրջանառու միջոցների ցանկը Նշելով անվանումը, չափի միավորը, քանակը, գինը, գումարը պ
16. Համաձայնություն գրավի առարկայի վարձակալներից բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո / ը
17. Գրավադրվող գույքի ապահովագրման վկայագիր/գրեր պատճեն /ներկայացվում է Վարկային կոմիտեի ը
18. Այլ փաստաթղթեր (գրավադրվող գույքի ձեռք բերման հիմքեր, գրավատուների կողմից տրված լիազորագրեր, կնոջ/ ամուսնու կողմից նոտարական կարգով հաստատված համաձայնություններ) բնօրինակ /պատճեն ը

* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել

- Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը:

- -Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:

- -10-15 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային կամ այլ հիմնական/շրջանառու միջոցների գրավադրման դեպքում:

** Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:

- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

- ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

- ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

- Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):

Գրավի բռնագանձում

- ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

- ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
- ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՎԱՐԿԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ԵՆ`

*Վարկային պատմություն

Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ(տվյալներ):
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
Վարկային զեկույցը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ:

    Վարկային զեկույցը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
  • անձի նույնականացման տվյալներ,
  • վարկային պատմություն,
  • հանրային տվյալների բազաներից տեղեկություններ,
  • հարցումների վերաբերյալ տեղեկություններ:

Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»:

    Ինչպե՞ս կարող եք բարելավել Ձեր վարկային պատմությունը
  • Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները:
  • Ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով կարող են այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային Բյուրո, կամ ուղղակիորեն դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆ» ՓԲԸ-ին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից` https://self.acra.am/register: Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով: Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

*Վարկային սքոր

Սքորը սքորինգային համակարգ է, որը վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով հաճախորդի վարկային պատմությունը՝ տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք: Բանկը սքոր համակարգ չի կիրառում, սակայն այդ հարցումը կարող է ազդեցություն ունենալ (այդ թվում բացասական) Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա, ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կիրառվող ՖԱՅԿՈ Սքորի, ինչպես նաև ֆինանսական այլ կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Տեղեկացնում ենք, որ
  • եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • Ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • Հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

    ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:

 

Ուղենիշային պայմաններ

Հաշվիչներ

 

Loan Calculator