Քարտերով վճարումների ընդունում

ՀԴՄ և POS տերմինալներ

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ընդունել անկանխիկ վճարումներ ժամանակակից ՀԴՄ և POS տերմինալներով` ներգրավելով նոր հաճախորդներ և ավելացնելով վաճառքի ծավալները։
ՀԴՄ և POS տերմինալներով հնարավոր է վճարում կատարել Arca, Mastercard և Visa վճարային համակարգերի քարտերով, անհպում վճարումներ Apple Pay, Google Pay դրամապանակներից և NFC անհպում տեխնոլոգիայով աշխատող վճարային քարտերից հետևյալ սակագներով՝

  • Arca քարտեր - 1.5%,
  • Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի Mastercard և Visa քարտեր - 2%,
  • Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի (արտասահմանյան բանկերի կողմից թողարկված) Mastercard և Visa քարտեր - 2.5%,
  • Այն դեպքում, երբ առևտրի/սպասարկման կետում POS տերմինալով իրականացված ամսական շրջանառությունը փոքր է 1,000,000 ՀՀ դրամից, Բանկի կողմից գանձվում է սպասարկման վճար` ամսական 3,500 ՀՀ դրամի չափով:

ՀԴՄ և POS տերմինալ ակտիվացնելու / տեղադրելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկ և լրացնել համապատասխան հայտը, որի բավարարման դեպքում Հաճախորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր: