Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն հուսալի միջնորդն է հանդիսանում իր հաճախորդների համար միջազգային առևտրի ոլորտում գործունեություն իրականացնելիս: Մեր կողմից մատուցվող ծառայությունները կօգնեն և՛ արտահանողներին, և՛ ներմուծողներին` նվազեցնել միջազգային առևտրային գործարքներում առկա իրենց ռիսկերը: Փաստաթղթային ակրեդիտիվը միջազգային առևտրի ֆինանսավորման ամենատարածված ֆինանսական գործիքներից մեկն է:
Փաստաթղթային ակրեդիտիվը միակողմանի պարտավորություն է, որի համաձայն բանկը գնորդի հանձնարարականի հիման վրա պարտավորվում է վճարել արտահանողին (մատակարարին) ապրանքների կամ ծառայությունների դիմաց՝ ակրեդիտիվով սահմանված գումարը, ակրեդիտիվով սահմանված փաստաթղթերի ներկայացման և պայմանների բավարարման դեպքում: Միջազգային բանկային պրակտիկայում փաստաթղթային ակրեդիտիվներով գործառնությունները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի (ԱՄՊ) "Uniform Customs and Practice" (UCP 600) կանոններով
«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է փաստաթղթային ակրեդիտիվի հետևյալ տարատեսակները.
Հաստատված ակրեդիտիվ (Confirmed LC)
Ներմուծողի բանկի կողմից չվճարման ռիսկը նվազեցնելու նպատակով արտահանողը կարող է պահանջել ներմուծողից թողարկել հաստատված ակրեդիտիվ, որը ենթակա է հաստատման արտահանողի համար վստահելի բանկի կողմից: Տվյալ պարագայում ներմուծողի բանկի կողմից ակրեդիտիվով հաստատված վճարում չկատարելու դեպքում վճարումը պարտավոր է իրականացնել հաստատող բանկը:
Չհաստատված ակրեդիտիվ (LC without confirmation)
Չհաստատված ակրեդիտիվով սահմանված վճարման պարտավորությունը կրում է միայն գնորդի (թողարկող) բանկը:
Հետ չկանչվող ակրեդիտիվ (Irrevocable LC)
Հետ չկանչվող ակրեդիտիվում նշված ժամկետներն ու պայմանները ենթակա չեն փոփոխման առանց արտահանողի (բենեֆիցիարի) համաձայնության:
Հետ կանչվող ակրեդիտիվ (Revocable LC)
Հետ կանչվող ակրեդիտիվում նշված պայմանները կարող են միակողմանիորեն փոփոխվել գնորդի կողմից: Քանի որ, այս ակրեդիտիվը լրացուցիչ ռիսկեր է պարունակում արտահանողի համար, այն հազվադեպ է կիրառվում:
Պահուստային ակրեդիտիվ (Standby LC)
Պահուստային ակրեդիտիվը ֆինանսական գործիք է, որով բանկը պարտավորվում է վճարել վաճառողին (մատակարարին) այն դեպքում, երբ գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի կատարում իր պարտավորությունները վաճառողի նկատմամբ:
Ակրեդիտիվի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար
Ակրեդիտիվի առավելությունները արտահանողի (վաճառողի) համար
Փաստաթղթային ակրեդիտիվի թողարկման և սպասարկման հիմնական պայմաններն ու սակագները
Ներմուծման ակրեդիտիվ
Ներմուծման ակրեդիտիվի դեպքում բանկը թողարկում է ակրեդիտիվ գնորդի (ներմուծողի) հանձնարարականի հիման վրա: Ներմուծման ակրեդիտիվը հանդիսանում է միջազգային առևտրային գործարքների իրականացման ամենատարածված գործիքներից մեկը:
*- Ներառում է միայն երրորդ բանկի կողմից գանձվող հաստատման սակագինը, ընդ որում այն դեպքում, եթե տվյալ սակագինը գերազանցում է միջանկյալ բանկի կողմից սահմանված նվազագույն սակագինը:
**-Որոշ դեպքերում, ելնելով թողարկվող ակրեդիտիվի գումարից, ժամկետից և/կամ այլ պայմաններից կարող է վճարվել ամսական կամ եռամսյակային կտրվածքով:
*** Ժամկետային ավանդի գրավադրմամբ:
Փաստաթղթային ակրեդիտիվը կարող է թողարկվել ինչպես Բանկում հաճախորդի հաշվին դրամական միջոցների սառեցման, այնպես էլ Բանկի կողմից ընդունելի այլ գրավի ապահովության միջոցով:
* «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ https://www.armswissbank.am/am/individuals/fiz-loans/hipotek-loan/
* «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵԻ ՑԱՆԿ https://www.armswissbank.am/am/corporate-clients/insurance/
* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել
**Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:
Արտահանման ակրեդիտիվ
Արտահանման ակրեդիտիվի դեպքում արտահանողի բանկը ծանուցում է հօգուտ իր հաճախորդի (արտահանողի) թողարկված ակրեդիտիվի վերաբերյալ:
Օբյեկտիվ գործոններ
Հաճախորդի փորձը ոլորտում, գործընկերոջ հետ համագործակցության փորձը, ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, բանկային հաշիվների շրջանառությունը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը, գնորդի համար Բանկի գործընկեր կազմակերպության կողմից երաշխիքի տրամադրման պատրաստակամությունը և այլն.
Սուբյեկտիվ գործոններ
Հաճախորդի բիզնեսի ընդունելիությունը և համապատասխանությունը Բանկի քաղաքականությանը, հաճախորդի բիզնեսի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:
Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:
Բանկային երաշխիքը մի գործիքն է, որով բանկը պարտավորվում է վճարել վաճառողին (մատակարարին) այն դեպքում, երբ գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի կատարում իր պարտավորությունները վաճառողի նկատմամբ:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ –ն տրամադրում ինչպես տեղական այնպես էլ միջազգային երաշխիքներ:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ –ն իր հաճախորդներին առաջարկում է երաշխիքների հետևյալ տարատեսակները.
Կատարման երաշխիք:
Բանկը շահառուին երաշխավորում է երաշխիքային գումարի չափով փոխհատուցում այն դեպքում, եթե գործընկերը չի կատարում պայմանագրով նախատեսված իր պարտականությունները:
Կանխավճարի վերադարձման երաշխիք:
Շահառուին երաշխավորվում է իր կողմից վճարված կանխավճարի վերադարձը, եթե հրամանագրողը չի կատարում պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները (օրինակ` չի առաքում ապրանքը):
Տենդերային երաշխիք:
Տենդերը կազմակերպողին երաշխավորում է երաշխիքային գումարի չափով փոխհատուցում,եթե հրամանագրողը մրցույթում հաղթելու դեպքում հրաժարվում է կնքել պայմանագիրը կամ ի վիճակի չէ կատարել դրանով ամրագրված իր պարտավորությունները:
* Եթե երաշխիքի տրամադրման համար պահանջվում է երրորդ բանկի հաստատում կամ ծանուցում, ապա միջնորդավճարին կավելանա տվյալ բանկի միջնորդավճարը:
** Որոշ դեպքերում, ելնելով պահանջվող երաշխիքի գումարից, ժամկետից և/կամ այլ պայմաններից կարող է վճարվել ամսական կամ եռամսյակային կտրվածքով:
1 ներառում է միայն երրորդ բանկի կողմից գանձվող հաստատման սակագինը, ընդ որում այն դեպքում, եթե տվյալ սակագինը գերազանցում է միջանկյալ բանկի կողմից սահմանված նվազագույն սակագինը:
* «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
* «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵԻ ՑԱՆԿ
Միջազգային բանկային պրակտիկայում փաստաթղթային ինկասոյի գործառնությունները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի (ԱՄՊ) "Uniform Rules for Collections" (URC522) կանոններով:
Գոյություն ունի փաստաթղթային ինկասոյի երկու ձև, որոնք սովորաբար սահմանվում են առևտրային պայմանագրի վճարման պայմաններով:
Փաստաթղթեր վճարման դիմաց
Ինկասոյի այս ձևի համաձայն, վաճառողի բանկը լիազորում է գնորդի բանկին` տրամադրել ապրանքների սեփականությունը հավաստիացնող փաստաթղթեր` միայն գնորդի կողմից այդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելուց հետո:
Փաստաթղթեր ակցեպտի դիմաց
Ինկասոյի այս ձևը կիրառվում է, երբ գնորդի և վաճառողի միջև առկա է պայմանավորվածություն վճարման հետաձգման վերաբերյալ: Գնորդը գրավոր պարտավորության դիմաց ստանում է ապրանքների սեփականությունը հավաստիացնող փաստաթղթերը` հետագայում այդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելու պայմանով:
Ներմուծման Ինկասո
Արտահանման Ինկասո