COVID-19

Հարգելի՛ հաճախորդներ,

Արմսվիսբանկը միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության առաջին ծրագրերին և իր պատրաստակամությունն է հայտնում սեղմ ժամկետներում դիտարկել ձեր հայտերը: Ծրագրի մանրամասներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով (https://www.gov.am/am/news/item/14159/)

Գիտակցելով, որ ծրագրից օգտվելու հետ կապված Ձեզ մոտ կարող են առաջանալ հարցեր, ստորև առանձնացրել ենք դրանցից ավելի հաճախ տրվողները:


Ծրագրին կարող են դիմել առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում գործունեություն ծավալած այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն:

  • աշխատավարձերի վճարում /մինչև 3 ամսվա համար/
  • պետական և համայնքային բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ
  • հումքի գնում / եթե վարկառուն ունի բավարար հզորություններ ՀՀ-ում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով/
  • սարքավորումների ներմուծում /ՀՀ արտադրություն կազմակերպելու պայմանով/
  • սննդի ներմուծում /ՀՀ-ում իրացնելու պայմանով/
  • կոմունալ ծախսերի վճարումներ /յուրաքանչյուր վճարման գծով առավելագույնը ամսական 5 մլն. ՀՀ դրամի չափով, մինչև 3 ամսվա համար/:

Ֆինասավորումը իրականացվում է երեք եղանակով, բոլոր դեպքերում էլ նոր վարկային գործիքի տրամադրման միջոցով

  • Համաֆինանսավորում-իրականացվում է մինչև վարկի 50%-ի չափով, ոչ ավելի քան 500 մլն. ՀՀ դրամին համարժեք ծավալով, առավելագույնը 24 ամիս մարման ժամկետով, ՀՀ դրամի դեպքում առավելագույնը 6% տարեկան տոկոսադրույքով, ԱՄՆ դոլարի դեպքում 9% տարեկան տոկոսադրույքով
  • Վերաֆինանսավորում- իրականացվում է մինչև վարկի 100%-ի չափով, ոչ ավելի քան 500 մլն. ՀՀ դրամին համարժեք ծավալով, առավելագույնը 24 ամիս մարման ժամկետով, ՀՀ դրամի դեպքում առավելագույնը 6% տարեկան տոկոսադրույքով, ԱՄՆ դոլարի դեպքում 9% տարեկան տոկոսադրույքով
  • Սուբսիդավորում- իրականացվում է մինչև վճարվելիք տոկոսի 12%-ի չափով ոչ ավելի քան 500 մլն. ՀՀ դրամին համարժեք ծավալով, առավելագույնը 24 ամիս մարման ժամկետով, ՀՀ դրամի դեպքում առավելագույնը 12% տարեկան տոկոսադրույքով,

Վարկերը տրամադրվում են Բանկի համար ընդունելի ապահովության միջոցներով, այն է` անշարժ և շարժական գույք, շրջանառու միջոցներ, երաշխավորություն և այլ ընդունելի ապահովության միջոցներ: Համաֆինանսավորման դեպքում վարկային ռիսկի մի մասը, կախված օգտագործման նպատակից, կարող է ստանձնվել ՀՀ Կառավարության կողմից: Այս պարագայում վարկառուի կողմից առաջարկվող ապահովության միջոցները պետք է որպես ապահովություն գրավադրված չլինեն ստացված այլ վարկային գործիքների դիմաց

Բանկին հայտ և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3-5 աշխատանքային օրվա ընթացքում /ներառյալ վակային հայտի հաստատումը ծրագիրն իրագործող գրասենյակի կողմից/ հաճախորդը կունենա հայտի պատասխանը, որից հետո էլ 1-5 օրվա ընթացքում /կախված գրավադրում իրականացնելու անհրաժեշտությունից/ կիրականացվի վարկի ձևակերպումը:

Ֆինասավորման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ https://www.armswissbank.am/am/news/2151/ և լրացնել էլեկտրոնային դիմումը կամ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել նամակ հետևյալ տեղեկատվությամբ:

  • Կազմակերպության անվանումը
  • Դիմողի կոնտակտային տվյալները
  • Գումարը և արժույթը
  • Վարկի օգտագործման նպատակը բացվածքով՝ ըստ օգտագործման ժամկետների ուղղությունների

Մեր մասնագետներն առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ` ծրագրի մանրամասն ներկայացման, լրացուցիչ տվյալների ճշտման և հայտին հետագա ընթացք տալու նպատակով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վարկավորման դեպարտամենտ 060-757-000 (ներքին 154,161,136, 218):