Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՀԱՅՓՈՍՏԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՀԱՅՓՈՍՏԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

15.04.2021

Սիրով տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և Հայփոստի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի այսուհետ հաճախորդները կարող են Հայփոստի ավելի քան 800 փոստային բաժանմունքների միջոցով կատարել ընթացիկ, քարտային հաշիվների համալրման, վարկի և ֆակտորինգի մարման նպատակներով դրամական փոխանցումներ:

Հայփոստի միջոցով դրամական փոխանցումների կատարումը հաճախորդներին կապահովի Բանկի ծառայություններից օգտվելու շրջանակում հավելյալ ճկունություն և հասանելիություն:

ՀԱՅՓՈՍՏ-ի փոստային բաժանմունքների միջոցով մեկ գործարքի շրջանակում կարող եք կատարել հետևյալ գումարի գործարքներ համապատասխան միջնորդավճարով.

ԳումարՄիջնորդավճար
մինչև 150,000 դրամ300 դրամ
150,000-1,000,000 դրամ500 դրամ
1,000,001-3,000,000 դրամ1000 դրամ
3,000,001-10,000,000 դրամ3000 դրամ
10,000,001 դրամ և ավելի 5000 դրամ

Մինչև 30.06.2021թ. փոխանցումների դիմաց միջնորդավճարները կվճարի Բանկը:

ՀԱՅՓՈՍՏ-ը դրամական վճարումների շուկայում խոշոր համակարգ ունեցող ընկերություններից է, ունի փոստային բաժանմունքներ Երևանի և ՀՀ բոլոր մարզերում:

Տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդները հնարավորություն ունեն վճարումները իրականացնել նաև Իզի Փեյ, Թել Սել և Իդրամ համակարգերի միջոցով:


Բոլոր իրադարձությունները