Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱԶԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2021Թ.-Ի “LEADING PARTNER BANK IN ARMENIA” ՄՐՑԱՆԱԿԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱԶԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2021Թ.-Ի “LEADING PARTNER BANK IN ARMENIA” ՄՐՑԱՆԱԿԻՆ

30.09.2021

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առևտրի ֆինանսավորման ոլորտի նախորդ տարվա ցուցանիշների ամփոփման արդյունքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն արժանացել է առևտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ․-ի «Առաջատար գործընկեր բանկ ՀՀ-ում» մրցանակին: Մրցանակի շնորհումը ԱԶԲ-ի հետ Առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության արդյունք է:

Առևտրի ֆինանսավորման ոլորտում ԱԶԲ-ն և Բանկը համագործակցում են դեռևս 2014թ-ից: Համագործակցության ընթացքում Բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է շուրջ 5 անգամ:

Բանկն իր գործունեության ընթացքում միշտ կարևորել է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Որպես դինամիկ զարգացող ֆինանսական կառույց Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, KFW, EIB, FCI և այլն:

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին և պատկանում է իր 68 անդամներին, որոնցից 49-ը Ասիական տարածաշրջանից են:


Բոլոր իրադարձությունները