Սիրով տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և ՄոբիԴրամ-ի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի այսուհետ հաճախորդները կարող են ՄոբիԴրամ վճարային համակարգի միջոցով կատարել ընթացիկ, քարտային հաշիվների համալրման, վարկի և ֆակտորինգի մարման նպատակներով դրամական փոխանցումներ: Փոխանցումների դիմաց միջնորդավճարները մինչև 31/12/2022թ-ը կվճարի Բանկը:
ՄոբիԴրամ վճարային համակարգով դրամական փոխանցումների կատարումը հաճախորդներին կապահովի Բանկի ծառայություններից օգտվելու շրջանակում հավելյալ ճկունություն և հասանելիություն:
Տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդները հնարավորություն ունեն վճարումներ իրականացնել նաև Իզի Փեյ, Թել Սել, Իդրամ վճարային համակարգերի և ՀԱՅՓՈՍՏ-ի փոստային բաժանմունքների միջոցով 0% միջնորդավճարով մինչև 31/12/2022թ-ը:
Բոլոր իրադարձությունները