Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

30.12.2022

2022թ.-ի դեկտեմբերին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն Տնտեսական Համագործակցության Միջազգային Բանկի (IBEC) հետ վերջերս կնքած համաձայնագրի շրջանակներում իրականացրել է առաջին գործարքը: Բանկը IBEC-ից ներգրավել է ՌԴ ռուբլով ռեսուրս` առևտրի կարճաժամկետ ֆինանսավորման համար: Ներգրաված ռեսուրսները կուղղվեն ՀՀ-ից ՌԴ պարենային ապրանքների մատակարարման պայմանագրերի իրականացման համար:

Բանկը շարունակում է զարգացնել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ իր հարաբերությունները` միջազգային առևտրի, մասնավորապես, արտահանման ֆինանսավորման խթանման ուղղությամբ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ գործունեություն է ծավալում կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգայնորեն ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Որպես դինամիկ զարգացող ֆինանսական կառույց, Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, EDB, KFW, EIB, FCI և այլն:

Տնտեսական Համագործակցության Միջազգային Բանկը (IBEC)
Տնտեսական Համագործակցության Միջազգային Բանկը (IBEC) ֆինանսական կառույց է, որի նպատակն է նպաստել կառույցի մասնակից երկրների տնտեսական զարգացմանը և միջպետական տնտեսական համագործակցության ակտիվացմանը: Ելնելով գլոբալ մակրոտնտեսական փոփոխություններից և միջազգային շուկաների տատանումներից` IBEC-ի 2023թ.-ի հիմնական թիրախներից է հանդիսանում առկա գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև ԱՊՀ և Ասիական տարածաշրջանում նոր գործընկեր-բանկերի հետ համագործակցության ստեղծումը:


Բոլոր իրադարձությունները