Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՎՃԱՐԵԼ ԻԶԻ ՓԵՅ, Ի ԴՐԱՄ, ՄՈԲԻԴՐԱՄ ԵՎ ՀԱՅ ՓՈՍՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԸ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՎՃԱՐԵԼ ԻԶԻ ՓԵՅ, Ի ԴՐԱՄ, ՄՈԲԻԴՐԱՄ ԵՎ ՀԱՅ ՓՈՍՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԸ

03.01.2023

Բարձր գնահատելով հաճախորդների հարմարավետությունը, անվտանգությունն ու ժամանակը` Բանկը շարունակական քայլեր է ձեռնարկում հեռահար սպասարկման խթանման ուղղությամբ, որի շրջանակում մշտապես ընդլայնում է վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցությունը, մասնավորապես` ներկայումս հաճախորդները կարող են իրենց վճարումները կատարել Թել-Սել, Իզի Փեյ, Իդրամ, Մոբիդրամ և Հայ Փոստ վճարային համակարգերի միջոցով:

Միաժամանակ Բանկը կշարունակի մինչև 30.06.2023թ-ը հաճախորդների փոխարեն վճարել վերը նշված վճարային համակարգերի միջոցով գործարքների միջնորդավճարները, բացառությամբ Թել-Սել վճարային համակարգից, որը Բանկն իրականացնում է դեռևս 2020 թվականի մարտ ամսից:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը խրախուսում է հաճախորդներին հնարավորինս շատ օգտվել ինտերնետ/մոբայլ բանկինգից և հեռահար վճարային համակարգերից՝ նվազագույնի հասցնելով Բանկ այցելությունները:


Բոլոր իրադարձությունները