Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ “THE MOST ACTIVE ISSUING BANK IN ARMENIA IN 2022” ԵՎ “TFP DEAL OF THE YEAR, 2022” ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ “THE MOST ACTIVE ISSUING BANK IN ARMENIA IN 2022” ԵՎ “TFP DEAL OF THE YEAR, 2022” ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻՆ

23.05.2023

2023թ-ի մայիսի 16-18-ը Սամարղանդում (Ուզբեկստան) կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի շրջանակում Առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) ոլորտում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն արժանացել է «2022թ-ի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում» և «Տարվա առևտրի ֆինանսավորման գործարք» մրցանակներին:

ՎԶԵԲ-ի կողմից «Ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին Բանկն արժանանում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ: 2022թ.-ի «Տարվա առևտրի ֆինանսավորման գործարք» մրցանակին Բանկն արժանացավ միջազգային ֆակտորինգի շրջանակում նորարարական լուծումներով հանդես գալու համար: Գործարքը կնքվել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ և TBC բանկի միջև FCI (Factors Chain International) հարթակի միջոցով, որն առաջին անգամ երաշխավորվել է ՎԶԵԲ-ի կողմից:

Մրցանակների շնորհումը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Համագործակցության ընթացքում Բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ` կազմելով 28.5 մլն ԱՄՆ դոլար, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:

Բանկն իր գործունեության ընթացքում միշտ կարևորել է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։

Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից` Բանկն առևտրի ֆինանսավորման ոլորտից բացի զգալի հաջողություններ է գրանցել նաև ՓՄՁ վարկավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում:

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Ներկայումս ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով գերազանցում են 60 մլն ԱՄՆ դոլարը:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ADB, KFW, EIB, FCI, EDB, IBEC և այլն:

ՎԶԵԲ

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո 205 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 91%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։


Բոլոր իրադարձությունները