Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում մարտի 18-22-ը տեղի է ունենում Կանաչ Կլիմայի Հիմնադրամի տարածաշրջանային երկխոսությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչների հետ։
Այս միջոցառմանը ՀՀ պատվիրակության խմբում մասնակցում է նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը։
Վերջինս պանելային քննարկման ընթացքում ներկայացրել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի փորձը կայուն ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև Ազգային Ծրագրի շրջանակներում ներառվելու համար առաջարկված ֆինանսավորման նախագծեր։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կարևորագույն նպատակներից է նպաստել Հայաստանի Հանրապետությունում «կանաչ» ֆինանսավորման ոլորտում կարողությունների բարձրացմանը: Ներկայումս Բանկը գտնվում է Կանաչ Կլիմայի Հիմնադրամի կողմից հավատարմագրման գործընթացում, որի իրականացումից հետո հնարավոր կլինի ներգրավել նոր գործիքներ և հասանելի ֆինանսական ռեսուրսներ կանաչ և կայուն ֆինանսավորման խթանման համար։
Բոլոր իրադարձությունները