Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
2024թ-ի մայիսի 14-ին Երևանում մեկնարկվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ամենամյա բիզնես-համաժողովը։ ՎԶԵԲ ամենամյա հանդիպումները հնարավորություն են տալիս մեկ տանիքի տակ հավաքել միջազգային եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների և պատվիրակությունների, ովքեր քննարկումներ են իրականացնում համաշխարհային ֆինանսատնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ։
Ամենամյա ժողովի շրջանակում Առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) ոլորտում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն այս տարի ևս արժանացել է «2023թ-ի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում» մրցանակին:
ՎԶԵԲ-ի կողմից «Ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին Բանկն արժանանում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ: Մրցանակների շնորհումը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Համագործակցության ընթացքում Բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ` կազմելով 28.5 մլն ԱՄՆ դոլար, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:
Բանկն իր գործունեության ընթացքում միշտ կարևորել է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։
Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից` Բանկն առևտրի ֆինանսավորման ոլորտից բացի զգալի հաջողություններ է գրանցել նաև ՓՄՁ վարկավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակներում:
ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Ներկայումս ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով գերազանցում են 70 մլն ԱՄՆ դոլարը:
Բոլոր իրադարձությունները