Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն ներգրավել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ ՓՄՁ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
• 10 միլիոն ԱՄՆ դոլար վարկային փաթեթ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին
• Տեղական ՓՄՁ-ների` մրցունակության և «կանաչ անցման» խթանում
• Աջակցություն դոնորներին` Եվրոպական միությունից
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական փաթեթ է ներգրավել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ)՝ մասնավոր հատվածի ներդրումների աճի, մրցունակության բարձրացման, ինչպես նաև Հայաստանում ավելի «կանաչ» և կայուն զարգացման ոլորտի ֆինանսավորման համար:
Բանկը ստացել է 5 միլիոն ԱՄՆ դոլար` EU4Business-EBRD վարկային գծի շրջանակներում, որը կտրամադրվի տեղական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ), որոնք ունեն ներուժ ավելացնելու արտահանումն`արտադրության արդիականացման և նոր, ավելի «կանաչ» սարքավորումներ ձեռք բերելու միջոցով:
Այս ծրագիրը, որը ՎԶԵԲ-ի և Եվրոպական միության (ԵՄ) առաջնային նախաձեռնությունն է, օգնում է տեղական ընկերություններին բարձրացնել իրենց մրցունակությունը ներքին շուկայում և արտերկրում բարելավել իրենց արտադրական հնարավորությունները և գործընթացները համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին: Վարկերի առնվազն 70 տոկոսը կուղղվի «կանաչ անցման» աջակցելու համար: Վարկառուները կստանան խրախուսական դրամաշնորհներ և մասնագիտական խորհրդատվություն, որը կֆինանսավորվի Եվրամիության կողմից՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում:
Մնացած 5 միլիոն ԱՄՆ դոլարով հետագայում հնարավորություն կընձեռնվի ֆինասավորելու տեղական ՓՄՁ-ներին, որը մասնավոր հատվածի զբաղվածության առաջնային աղբյուրն է և Հայաստանի տնտեսության կարևորագույն մասը: Բանկի այս ծրագրերի ներքո ֆինանսավորումը հասանելի է նաև մայրաքաղաքից դուրս` շրջաններում՝ ավելի երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու և նոր հաճախորդներ ներգրավելու միջոցով:
Այս ֆինանսավորման փաթեթն ընդգրկում է նաև Եվրամիության աջակցությունը` իր Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) երաշխիքային սխեմայի շրջանակներում:
Ֆինանսական փաթեթի պայմանագրերը ստորագրել են ՎԶԵԲ-ի Ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիգեն և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության նախագահ-Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը` Երևանում ՎԶԵԲ-ի 2024 թվականի տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի շրջանակներում։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և ՎԶԵԲ-ը վաղեմի գործընկերներ են: Բանկը գործում է կորպորատիվ և ներդրումային բանկային շուկայում՝ առաջարկելով և´ ավանդական, և´ նորարարական ֆինանսական լուծումներ:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: ՀՀ-ում իր գործունեության հենց սկզբից` Բանկն ավելի քան 2,09 միլիարդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 201 նախագծերում, որոնց 92 տոկոսը մասնավոր հատվածում է:
Բոլոր իրադարձությունները