Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) միջև կնքվել է Տեխնիկական Աջակցության համաձայնագիր` ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Greening Financial Systems Technical Assistance Program (GFS TAP) Տեխնիկական աջակցության ծրագրի ներքո:
GFS TAP ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնիկական աջակցություն կլիմայական ռիսկերի կառավարման փորձը բարելավելու համար: Մասնավորապես, աջակցել Բանկին ներդնելու IFRS S2-ի հիմնական բաղադրիչներին համապատասխան ներքին գործընթացներ և ընթացակարգեր: Ներառել կլիմայական ռիսկերն ու հնարավորությունները Բանկի ռազմավարության և կառավարման ընթացակարգերում` սահմանելով չափորոշիչներ և թիրախներ:
Տեխնիկական աջակցության այս ծրագիրը հիանալի հնարավորություն է ընձեռում Բանկին գնահատելու կլիմայական ռիսկերն ու հնարավորությունները և ստեղծելու կանաչ անցումային ծրագիր:
Բոլոր իրադարձությունները