Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱրմՍվիսԲանկը և Արմենիա Ինշուրանսը Լիզինգի առարկայի ձեռքբերման ֆինանսավորման շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ԱրմՍվիսԲանկի և Արմենիա Ինշուրանսի համատեղ համագործակցության արդյունքում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու Լիզինգի կանխավճարի կամավոր ապահովագրությունից:
Այս համագործակցության շրջանակներում հաճախորդները Լիզինգի առարկայի ձեռքբերման գումարի մինչև 20% կանխավճարի վճարման փոխարեն կարող են կնքել ապահովագրության պայմանագիր:
Պայմանագիրը կնքվում է մինչև 1 տարի ժամկետով՝ տարեկան վերակնքելու պայմանով, մինչև Լիզինգի ժամկետի ավարտը: Ապահովագրավճարը կկազմի 4% Լիզինգի կանխավճարի (ապահովագրական գումարի) նկատմամբ:
Այս գործիքը առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում տնտեսվարողների համար դրամական միջոցների կառավարման և Լիզինգի առարկայի ձեռքբերման ֆինանսավորման հասանելիության առումով:
ԱրմՍվիսԲանկը տրամադրում է լիզինգ ՀՀ Կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» շրջանակներում, որի նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Այն հնարավորություն կստեղծի բարձրացնելու արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակությունը և աշխատանքի արտադրողականությունը։
Առավել մանրամասն կարող եք ծանթանալ այստեղ:
Բոլոր իրադարձությունները