Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՑ ԿՐԿԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ Է ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՑ ԿՐԿԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ Է ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

07.08.2024

2024 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 31-ը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ն կրկին սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․

Անվանական արժեք50,000 ՀՀ դրամ
Թողարկման ծավալ5,000,000,000 ՀՀ դրամ
Ժամկետայնություն36 ամիս
Արժեկտրոնի տոկոսադրույք10.00%
Արժեկտրոնի վճարման հաճախականությունկիսամյակային
Տեղաբաշխման ժամկետը12.08.2024 - 31.10.2024
ԹողարկողԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ
ՏեղաբաշխողԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ

Հատկանշական է, որ համաձայն ՀՀ օրենսդրության ֆիզիկական անձ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով և շահութահարկով չեն հարկվում:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` պարտատոմսերի ձեռք բերման համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 12.08.2024թ. ժամը 10:00-ից մինչև 31.10.2024թ. ժամը 16:00-ն:

Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ՝ այցելելով https://bit.ly/4diu9Eb:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001:

Պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը մշտապես օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից, որի շրջանակում շուկա ստեղծողը Հայստանի ֆոնդային բորսայում կապահովի պարտատոմսերի երկրողմանի գնանշումներ: Բանկը նախատեսում է օգտվել նաև շուկա ստեղծողի ծառայություններից ներկայումս տեղաբաշխվող պարտատոմսերի համար:


Բոլոր իրադարձությունները