Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Երևան, 12/09/2024 – ԱրմՍվիսԲանկն ուրախ է տեղեկացնել Visa International-ի հետ նոր գործընկերության մասին՝ դառնալով համաշխարհային վճարային տեխնոլոգիաների առաջատարի հիմնական անդամ: Այս համաձայնագիրը նշանավորում է ԱրմՍվիսԲանկի և VISA International-ի միջև խոստումնալից համագործակցության սկիզբը՝ ապահովելով աճի և զարգացման նոր հնարավորություններ:
Որպես հիմնական անդամ՝ Բանկն այժմ լիազորված է մասնակցել Visa-ի կողմից հաստատված բոլոր ծրագրերին: Համագործակցության շրջանակներում Բանկը հնարավորություն կստանա իր հաճախորդներին առաջարկել ժամանակի պահանջներին համապատասխան նորարարական լուծումներ:
«VISA-ի հետ համագործակցությունը Բանկի համար ռազմավարական քայլ է՝ ընդլայնելու իր առաջարկները և ամրապնդելու իր դիրքերը շուկայում՝ օգտագործելով Visa-ի լայն ցանցը և վճարային տեխնոլոգիաների փորձը»- ասաց Անժելա Բարսեղյանը, ԱրմՍվիսԲանկի Գործադիր տնօրենի տեղակալ, Առևտրի ֆինանսավորման եվ թղթակցային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն:
«Մենք ուրախ ենք հայտարարել, որ ԱրմՍվիսԲանկը դարձել է Visa International-ի հիմնական անդամ: Այս համագործակցությունը ընդգծում է Visa-ի նվիրվածությունը Հայաստանի ֆինանսական հասանելիության զարգացմանը՝ աջակցելով ֆինանսական հաստատություններին՝ ապահովելու անվտանգ և նորարար վճարման լուծումներ: Visa-ի գլոբալ ցանցից օգտվելով՝ ԱրմՍվիսԲանկը կբարելավի իր ծառայությունները և հաճախորդներին կտրամադրի նորարարական ֆինանսական ծառայություններ: Մենք հպարտ ենք ընդլայնելու Հայաստանում մեր գործընկերների հնարավորությունները», - ասաց Դիանա Կիգուրաձեն՝ Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջերը:
ԱրմՍվիսԲանկի մասին
ԱրՍվիսԲանկը Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկն է, որն առաջարկում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ: Հաճախորդակենտրոն լուծումների վրա հիմնված, Բանկը նպատակ ունի խթանել կայուն աճ և զարգացում Հայաստանի ֆինանսական ոլորտում: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.armswissbank.am կայք:
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր` տալով աճի հնարավորություն, մինչդեռ հասանելիությունը դիտարկելով որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
Բոլոր իրադարձությունները