Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սեպտեմբերի 3-ին Սինգապուրում կայացած 10-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում ԱրմՍվիսԲանկն Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից, Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում, արդեն երրորդ անգամ արժանացել է «Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում» (“Leading partner bank in Armenia”) մրցանակին:
ԱԶԲ-ի կողմից մրցանակների շնորհումը խոսում է Բանկի և վերջինիս միջև առևտրի ֆինանսավորման ոլորտում տարեցտարի խորացող արդյունավետ համագործակցության մասին: Բանկը և ԱԶԲ-ն Առևտրի ֆինանսավորման ոլորտում համագործակցում են դեռևս 2014թ-ից:
Բանկն իր գործունեության ընթացքում որպես ռազմավարական զարգացման ուղղություն համարում է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։
Բոլոր իրադարձությունները