Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ և բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը մասնակցել է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) կողմից կազմակերպված "Pathways to Paris 2024" միջոցառմանը: Միջոցառումը, որն անցկացվել է հոկտեմբերի 3-ից 4-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում` ուղղված էր կլիմայական գործողությունների և կայուն ֆինանսական նախաձեռնությունների արագացմանը՝ Փարիզի համաձայնագրով նախանշված կարևոր իրադարձություններին ընդառաջ:
Միջոցառման ընթացքում Արա Մակարյանը մասնակցեց պանելային քննարկմանը, որտեղ ներկայացրեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի փորձը՝ Կանաչ առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառման ուղղությամբ։ Բանկը ակտիվորեն իրականացնում է կանաչ և կայուն ֆինանսական լուծումներ իր ռազմավարության շրջանակներում՝ աջակցելով բնապահպանական պատասխանատու բիզնես գործընթացներին։ Իր ելույթում նա կարևորեց ֆինանսական գործիքների կիրառման դերը՝ նպաստելու կայուն զարգացմանը, և ընդգծեց Բանկի նվիրվածությունը՝ աջակցելու ցածր ածխածնային տնտեսության անցմանը: «Կանաչ առևտրի ֆինանսավորումը մեզ համար ոչ միայն գործիք է, այլև մեր ռազմավարության անբաժանելի մասն է՝ խթանելու կայուն զարգացումը Հայաստանում և նրա սահմաններից դուրս», – ասաց Արա Մակարյանը։ «Մեր գործընկերությունը EBRD-ի հետ մեծ նշանակություն ունի մեր կանաչ ֆինանսավորման նախաձեռնությունների առաջմղման գործում, և մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը՝ Փարիզյան համաձայնագրով նախատեսված հավակնոտ կլիմայական նպատակներին հասնելու նպատակով»:
EBRD-ն հանդիսանում է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ռազմավարական գործընկերը, և այս համագործակցությունը հնարավորություն է տվել Բանկին ընդլայնելու իր կանաչ ֆինանսական արտադրանքների պորտֆելը՝ ուժեղացնելով աջակցությունն այն բիզնեսներին, որոնք իրականացնում են բնապահպանական բարենպաստ նախագծեր։ Բանկի կենտրոնացումը կանաչ և կայուն ֆինանսավորման վրա համապատասխանում է գլոբալ ջանքերին, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության մեղմմանը և կայուն ֆինանսական համակարգի ստեղծմանը:
"Pathways to Paris 2024" միջոցառումը համախմբել էր առաջատար ֆինանսական հաստատությունների, քաղաքականություն մշակողների և կայունության ոլորտի փորձագետների՝ քննարկելու կլիմայական նպատակներին հասնելու ուղիները՝ ընդգծելով ֆինանսական հատվածի դերը կայուն զարգացման խթանման գործում։
Բոլոր իրադարձությունները