Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՈՏԿԵՄԲԵՐԻ 21-ԻՑ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՈՏԿԵՄԲԵՐԻ 21-ԻՑ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

17.10.2024

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 2024թ. հոկտեմբերի 21-ից տեղաբաշխում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկումներ ստորև նշված պայմաններով․

Անվանական արժեք50,000 ՀՀ դրամ100 ԱՄՆ դոլար
Թողարկման ծավալ5,000,000,000 ՀՀ դրամ15,000,000 ԱՄՆ դոլար
Ժամկետայնություն24 ամիս36 ամիս
Արժեկտրոնի տոկոսադրույք10.00%6.00%
Արժեկտրոնի վճարման հաճախականություն կիսամյակային
Տեղաբաշխման ժամկետը 21.10.2024 - 28.11.2024
Թողարկող ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ
Տեղաբաշխող ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ

Հատկանշական է, որ համաձայն ՀՀ օրենսդրության ֆիզիկական անձ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով և շահութահարկով չեն հարկվում:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` պարտատոմսերի ձեռք բերման համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 21.10.2024թ. ժամը 10:00-ից մինչև 28.11.2024թ. ժամը 16:00-ն:

Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ՝ այցելելով https://bit.ly/3YbJUX1:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001:

Միաժամանակ հիշեցնենք, որ ներկայումս ընթացքի մեջ է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը, որը կավարտվի սույն թվականի հոկտեմբերի 31-ին:

Պարտատոմսերը տեղաբաշխվում են հետևյալ պայմաններով.

• Անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ,

• 3 տարի մարման ժամկետ,

• 10.00% արժեկտրոնային եկամտաբերություն,

• Արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:


Բոլոր իրադարձությունները