Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` ՄԱԿ-Ի ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` ՄԱԿ-Ի ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

14.01.2025

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն հպարտությամբ հայտարարում է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնությանն (UNEP FI) անդամակցության մասին և հաստատում է իր հանձնառությունը որպես ՄԱԿ-ի Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների (PRB) ստորագրող կողմ: Այս նշաձողը վերահաստատում է Բանկի նվիրվածությունը/հավատարմությունը կայուն զարգացմանը` իր ռազմավարությունները համահունչ դարձնելով Փարիզի համաձայնագրի և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs):

Միանալով UNEP FI-ին, որը ՄԱԿ-ի և ֆինանսական ոլորտի միջև գլոբալ գործընկերություն է, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը զուգահեռ քայլելու է այն հեղինակավոր հաստատությունների հետ, որոնք հավատարիմ են իրենց գործունեության հիմքում կայունություն ահապովելու սկզբունքներին: Որպես «Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների» ստորագրող կողմ`

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ պարտավորվում է.

• Ռազմավարական համընթացություն. Բանկի բիզնես ռազմավարությունն համապատասխանեցնել հասարակության կարիքներին` հետամուտ լինելով ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներում և Փարիզյան համաձայնագրում արձանագրված տեսլականին:

• Կայունության ինտեգրում. բնապահպանական և սոցիալական գործոնները ինտեգրել Բանկի որոշումների կայացման գործընթացներում, սահմանել և իրագործել նպատակներ այն ոլորտներում, որտեղ ազդեցությունն ամենաէականն է:

• Հաշվետվություն և թափանցիկություն. հրապարակայնորեն հանրությանը ներկայացնել դրա դրական և բացասական ազդեցությունների մասին՝ սահմանելով կատարողականի թիրախներ:

• Համագործակցություն և նորարարություն. համագործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ կայուն զարգացման համար չափելի փոփոխություններ ապահովելու համար:

Նման հավակնություններն անհրաժեշտ են համաշխարհային ճգնաժամերին դիմադրելու համար, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնության ոչնչացումն ու աղտոտումը և սոցիալական այլ խնդիրներ:

«UNEP FI-ին անդամակցելը և Պատասխանատու բանկինգի սկզբունքներին միանալը դեպի կայունություն գնալու մեր ուղու նշանակալի քայլ է», - ասաց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը: «Մենք հանձնառու ենք օգտագործել մեր ռեսուրսները, փորձը և գործընկերությունները՝ լուծելու գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են` կլիմայի փոփոխությունը, անհավասարությունը և ռեսուրսների սպառումը, միաժամանակ խթանելով տնտեսական աճը»:

Տարիների ընթացքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ցուցաբերել է առաջատարություն կայուն ֆինանսների ոլորտում՝ ակտիվորեն աջակցելով կանաչ ներդրումներին, վերականգնվող էներգետիկայի նախագծերին և էներգաարդյունավետ լուծումներին:

Բանկի մասնակցությունը այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են EBRD-GEFF հայաստանյան ծրագիրը, KfW բանկի ծրագրերը և համակցված ֆինանսական արտադրանքի զարգացումը, ընդգծում է նրա ռազմավարական ուղղվածությունը կանաչ և ներառական տնտեսության զարգացմանը:

Անդամակցելով PRB սկզբունքերին` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը համագործակցելու է այլ գլոբալ ֆինանսական կառույցների հետ` կազմակերպելով փորձի փոխանակում և ոլորտին նպաստող գործնական առաջարկների ու նորարարական գործիքների համատեղ մշակում և նպաստելով ցածր ածխածնային և դիմացկուն տնտեսության անցմանը:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կայունության նախաձեռնությունների և UNEP FI-ին նրա անդամակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել +374 60 757 000 հեռախոսահամարով:

Պատասխանատու բանկինգի սկզբունքների մասին հավելյալ տեղեկությունը հասանելի է այստեղ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի մասին

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական հաստատություն է Հայաստանում, որը հայտնի է բանկային գործունեության նկատմամբ իր նորարարական մոտեցմամբ և կայուն զարգացմանն ուղղված իր հանձնառությամբ: Բանկը ակտիվորեն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք խթանում են տնտեսական աճը` միաժամանակ անդրադառնալով բնապահպանական և սոցիալական մարտահրավերներին:

UNEP FI-ի մասին

Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանական ծրագրի ֆինանսական նախաձեռնությունը (UNEP FI) համագործակցություն է ՄԱԿ-ի և համաշխարհային ֆինանսական հատվածի միջև՝ մասնավոր հատվածի ֆինանսավորումը կայուն զարգացման համար մոբիլիզացնելու նպատակով: UNEP FI-ն աշխատում է իր անդամների հետ՝ կայուն ֆինանսական լուծումներ ձևավորելու և արդյունաբերությունը գլոբալ բնապահպանական և սոցիալական նպատակներին համապատասխանեցնելու համար:

ԱրմՍվիսԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Բոլոր իրադարձությունները